USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախագահը կորոշի՝ որտեղ պետք է աշխատեմ, մաքսիմում 3 օրից պարզ կլինի. Ալիկ Սարգսյան 1in
2017-02-01 10:56:00
Տպել Տպել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո պարզ է, որ նրա իշխանությունը կնվազի Արարատի մարզում։ Այս օրերին նրա մերձավորները ևս դուրս են գալիս զբաղեցրած պաշտոններից։ Հասկանալի է, որ իշխանությունը պետք է Աբրահամյանին փոխարինող գտնի Արարատի մարզում, որը կկարողանա նույնքան ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար, ինչքան Հովիկ Աբրահամյանի ժամանակ։

Այս օրերին քննարկվում է հենց Հովիկ Աբրահամյանի արժանի փոխարինողի հարցը։ Այդ թեկնածուներից մեկը կարղ է լինել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը։ Չնայած նրա դեպքում էլ կա ոստիկանապետ Վովա Գասպարյանի հանգամանքը, ով ոչ մի կերպ չի ցանկանա Ալիկ Սարգսյանի վերադարձը որևէ պաշտոնում։

Ինքը՝ Ալիկ Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե իր մասով որևէ քննարկում է գնում։

Պարոն Սարգսյան, հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից, և այլևս նրա իշխանությունը չի տարածվում Արարատի մարզի վրա, հնարավո՞ր է մարզը Ձեզ վստահվի։

- Ես տեղեկություն չունեմ, բայց շուտով պարզ կլինի, կուսակցությունը կորոշի՝ կիմանանք։ Ինձ ոչ մի բան չեն ասել։ Ես հիմա իմ գործին նստած եմ։ Ես ոչ մի քննարկումների մեջ չկամ։

Իսկ Դուք ինքներդ կցանկանա՞ք ստանձնել այդ գործառույթը։

- Այստեղ ցանկանալու խնդիր չկա։ Նախագահը կորոշի, թե որտեղ պետք է աշխատեմ, կգնամ կաշխատեմ։ Այս հարցում իզուր եք փորձում իմ կարծիքն իմանալ։

- Պարոն Սարգսյան, իսկ Դուք ավելի շատ կցանկանաք Արարատի մա՞րզը ղեկավարել, քանի որ մարզպետն արդեն իսկ հրաժարական է տվել, թե՞ առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։

- Նորից եմ կրկնում։ Այստեղ իմ կարծիքն այդքան էլ կարևոր չէ, հավատացեք։ Ոնց կորոշվի՝ այդպես էլ կանեմ։ Մի քիչ էլ սպասեք։ Մաքսիմում երեք օրից պարզ կլինի ամեն բան։

- Պարոն Սարգսյան, Դուք Սերժ Սարգսյանի խորհրդականն եք։ Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը վճռում էր Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը, նրա հետագա դերակատարության հարցը, Դուք նրան ի՞նչ խորհուրդներ եք տվել Հովիկ Աբրահամյանի մասով։

- Այդ հարցով Սերժ Սարգսյանը ինձ որևէ բան չի հարցրել, որ ես խորհուրդ տայի։ Խորհրդի կարիք չի եղել։ Որ այդ մասին չենք խոսել, գնայի ի՞նչ ասեի։ Կամ դա ինձ վերաբերո՞ղ հարց է։ Այսքանը։

Այս նյութը դիտել են - 6900 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook