USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
2019-07-15 09:39:00
Տպել Տպել

Հարցազրույցս Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2014-15 ուստարվա շրջանավարտի հետ է, ով ծննդավայր եկավ Երևանից և այցելեց ինձ: Նա գիրք նվիրեց ուսուցչուհուս, որն էլ առիթ հանդիսացավ զրուցելու Աննա Գրիգորյանի բուհական մասնագիտության և գրքերի աշխարհում նրա աշխատանքային գործունեության մասին: Դպրոցում չեմ դասավանդել, բայց հայոց լեզվի անհատական պարապմունքներին ականատես եմ եղել նրա ընդունակություններին և աշխատասիրությանը, միաժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ընդունելության բոլոր քննություններին ամենաբարձր միավոր վաստակած շրջանավարատն էր Արցախից:

Նատաշա Պողոսյան-Գիտեմ, որ արդեն ավարտել ես տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտությունը գերազանց գնահատականներով, այս օրերին աշխատում ես Երևանի «Բուկինիստ» ՍՊԸ-ում: Արդյո՞ք այն որևէ առնչություն ունի քո մասնագիտության հետ:
Աննա Գրիգորյան-Ներկա դրությամբ ֆինանսական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ: Համալսարանն այս տարի ավարտեցի, այնտեղ բավականին շատ տեսական գիտելիքներ ստացա, բայց մասնագիտական հմտություններ ձեռք բերեցի իմ նոր աշխատանքում: Դրան զուգահեռ՝ բազմակողմանի ծանոթությունների, նոր միջավայրի ստեղծման առիթ տվեց այն, նաև իմ որոշ նպատակների իրականացումն եմ տեսնում այդ աշխատավայրում, որտեղ ավելի եմ կատարելագործվում:
Նատաշա Պողոսյան-Արդյո՞ք որևէ հետաքրքրություն ունեիր «Բուկինիստի» աշխատանքային գործունեության մասին: Ֆինանսական ասպարեզ և գրքերի աշխարհ՝ այդ ընկերության մասնաճյուղ համարվող տարբեր գրախանութների գործունեությամբ:
Աննա Գրիգորյան-Ուսանողական տարիներին հաճախակի անցել եմ «Բուկինիստի» գրախանութների կողքով: Միշտ էլ ընթերցասեր եմ եղել, ինձ ավելի շատ հետաքրքրել են գեղարվեստական գրքերը: Անգամ մեծ ցանկություն եմ ունեցել՝ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվել այդ ընկերությունում իմ մասնագիտությամբ, բայց շատ մոտիկից զգալ նաև գրքերի բույրը, որ անչափ գերում է ինձ: Իսկ գրքերի, ընթերցանության հանդեպ առավել մեծ սեր ծնվեց հատկապես ուսանողական տարիներին, երբ մեզ հռետորական արվեստ էր դասախոսում Վալերի Միրզոյանը: Նա մեզ սովորեցրեց սիրել գիրքը, բոլոր ուսանողներս ընթերցում էինք, մեզ համոզեց, որ մենք ծնված օրվանից հանճար ենք ու այդ իսկ գիտակցությամբ սիրեցինք գիրքը:
Նատաշա Պողոսյան -Բացի ընթերցանությունը ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամերին:
Աննա Գրիգորյան -Հաճախում եմ ծրագրավորման դասընթացների, աշխատանքից հետո նոր լեզու եմ սովորում՝ գերմաներեն: Նաև սովորությանս համաձայն՝ սիրում եմ հաճախել ազգային պատկերասրահ կամ որևէ թանգարան, դա պարտադիր է, թեկուզ և ամիսը մեկ անգամ:
Նատաշա Պողոսյան - Ի՞նչ նոր նպատակներ ունես:
Աննա Գրիգորյան-Նոր ուսումնականից ցանկանում եմ սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Գերմաներենի իմացությունն ինձ անհրաժեշտ է, որպեսզի հետագայում կարողանամ կրթաթոշակային ծրագրի սահմաններում շարունակել ուսումս և ավարտել մագիստրատուրան Գերմանիայում:
Նատաշա Պողոսյան – Ուրիշ ի՞նչ ասելիք ունես, որ իմ հարցերում չէի ընդգրկել:
Աննա Գրիգորյան-Որտեղ էլ լինեմ, իմ սիրտն Արցախում է, ու այդ իսկ զգացողությամբ կշարունակեմ իրականացնել նպատակներս:
Նատաշա Պողոսյան-Սիրելի՛ Աննա, շնորհակալություն այս հարցազրույցի համար, շարունակական գիտելիքների ձեռքբերման և աշխատանքային գործունեության ընթացքում նորանոր վերելքներ, նպատակների իրականացում եմ ցանկանում քեզ:
Աննա Գրիգորյան-Իմ այցելելու նպատակը Ձեզ տեսնելն էր, տիկի՛ն Պողոսյան, բայց այս հարցազրույցով գեղեցիկ անակնկալ մատուցեցիք ինձ, ես էլ շատ շնորհակալ եմ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 233861 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook