- 2026-08-24 15:10:00 Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մի քանի հին պաշտոնավորների իմ անցած ճանապարհով վաղուց հասկացրել էի, որ սավառնելու սովոր թևերս չեն կարող կտրել, բայց նորերին էլ պիտի հասանելի դարձնել մի մանկավարժական կյանք, որ իզուր ջանքեր չգործադրեն, երբ իրենց պաշտոնների կողքին իմ ուսուցչությունն ամենամեծ պաշտոնն է դարձել:
1982-ին բուհն ավարտել եմ գերազանց, բայց դպրոցի դռներն ինձ համար փակ էին: Միայն 14 տարի հետո՝ 1996-ին, ընդունեցին ինձ դպրոցում աշխատելու, որտեղ առայսօր դասավանդում եմ: 15 տարի չտեսնելու տվեցին մանկավարժի իմ բոլոր հաջողությունները, ես անտեսված էի տեղական մի քանի ինքնահավան պաշտոնավորների կողմից, չնայած տարեցտարի ստվարանում էին այն պատվոգրերը, որ արժանանում էի իմ աշակերտների ձեռքբերումների համար: Շուտով 2011-ին պարգևատրվեցի ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` մատուցած ծառայությունների և մանկավարժության մեջ ներդրած ավանդի համար: 2013-ին մասնակցեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին ու պարգևատրվեցի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ «Լավագույն ավանդույթների պահպանումը և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում հաղթելու համար: 2013-ին ԿԳ նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական օժանդակությամբ հրատարակվեց իմ մանկավարժական փորձով առաջին գիրքը` մեթոդական ձեռնարկ 300 օրինակով, որոնք բաժանվեցին Արցախի դպրոցներին: 2014-ին ինձ շնորհվեց հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Նույն 2014-ին ստացա Արցախի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Մանկավարժական գործունեությանս մասին 2017-ին հրատարակեցի երկու գիրք՝ «Գրողը և ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», «Մանկավարժի օրագիր», 1-ին մաս: 2018-ին հրատարակվեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը: Այս օրերին ընթացքի մեջ է այդ գրքի 3-րդ մասի հրատարակությունը: Իմ ներդրումը մանկավարժության մեջ շարունակվում է, երբ բարի մարդկանց օգնությամբ և իմ աշխատավարձով հրատարակում եմ գրքեր, նվիրում այդ գրքերում տեղ գտած կերպարներին, ովքեր իմ աշակերտներն են, մեր շրջանավարտները, ուսուցիչները, ընդհանրապես՝ մեր դպրոցը, նաև՝ նրանք, ովքեր ինչ-որ դեր են ունեցել իմ մանկավարժական կյանքում:
Ավելացնեմ, որ ծանոթ-բարեկամ չունեի այս ճանապարհն անցնելու համար, բայց ինձ անտեսողները «գրող» դարձրին ինձ, որ գրքեր հրատարակելով տեսանելի դարձնեմ նաև անցած ուղիս, երբ դարուփոսերով է եղել, բայց հաղթանակներով:
Նատաշա Պողոսյան
Մանկավարժի մի համառոտ կյանք...
Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...



