- 2026-09-01 14:42:00193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
- 2026-08-24 15:10:00 Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։
Համագործակցության արդյունքում 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
Արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր. Խաչատրյանի ու Ա. Խաչատրյանի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին: Հաշտության համաձայնության հիման վրա 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:
Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ. Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ. Խ.-ի որդի Ա. Խ.-ի և եղբորորդի Ար. Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս. Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա. Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում այլ դատավորի վարույթում:
Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար:
Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա. Խ.-ի և Ար. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։
Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիոն 451 հազար ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է:
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված



