- 2024-10-07 12:50:00Ժաննա Անդրեասյանի ուղերձի վտանգավոր տողատակը
- 2024-10-04 16:33:00Ի՞նչ ցույց տվեց հոկտեմբերի 2-ը
- 2024-10-04 16:18:00 Ընդդիմադիր շարժման դեմքը կարող է փոխվել. ո՞վ կկարողանա կրկնել Բագրատ սրբազանի սխրանքը
- 2024-10-02 10:40:00Նիկոլ Փաշինյանը մտադի՞ր է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել փաստի առաջ…
- 2024-09-29 22:18:00Իշխանական բուրգի ներսում իրար են հոշոտում. գլխավոր գիշատիչներից մեկը Սասուն Միքայելյանն է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Armtimes »-ը գրում է. Կատալոնիայում երեկ ընթացող անկախության հանրաքվեի քվեարկության ժամանակ բախումներ տեղի ունեցան կատալոնացիների եւ Իսպանիայի ոստիկանության միջեւ:
Իսպանական ոստիկանությունը բռնություն կիրառեց հանրաքվեին մասնակցող քաղաքացիների հանդեպ, ովքեր հավաքված էին ընտրատեղամասերի մոտ: Հրապարակված տեսանյութերից երեւում է, թե ինչպես են ոստիկանները նրանց մազերից քաշելով, մահակներով ծեծի ենթարկելով դուրս բերում ընտրատեղամասերից, հարվածելով գցում գետնին, առգրավվում քվեատուփերն ու ցանկացած իր, ինչը կապ ունի քվեարկության հետ: Նրանք ընտրատեղամաս են մտել կացիններով դռները ջարդելով, ապա ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Հրապարկված նախնական արդյունքների համաձայն՝ իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, Կատալոնիայի իշխանությունների տվյալներով, ավելի քան 800 մարդ է տուժել:
Իսպանիայի ոստիկանների գործողությունները մեծ ուշադրության արժանացան հայկական սոցցանցերում. մարդիկ դրանք համեմատում են թուրք ոստիկանների գործողությունների հետ՝ շեշտելով դրանց վայրագությունը: Մի մասն էլ իսպանացի ոստիկանների գործողությունները համեմատում էր ՀՀ ոստիկանության՝ Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների հետ, չմոռանալով հիշել նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորը՝ Լեռնիկ Երանոսյանին, որը Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների վրա:
Այս թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին պատասխանել է Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը:
- Պարոն Օսիպյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր իսպանացի գործընկերների գործողությունները: Ինչքանո՞վ էին, ըստ ձեզ, իրավաչափ:
- Ճիշտ է տեսանյութերը դիտել եմ, հետեւում եմ, սակայն ես չեմ տեսնում խորությունը, թե ինչ է այնտեղ կատարվում, բայց ամեն դեպքում, անկեղծ ասած՝ կարելի էր ավելի նուրբ մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանների կողմից մի փոքր բիրտ ուժ եմ տեսնում: Կարելի էր էլ ավելի բանակցային, մեկ այլ մարտավարությամբ մոտենալ քաղաքացիների կրքերը հանգստացնելու, ցուցարարներին կարգի հրավիրելու համար, ոչ թե այսպես: Բաներ կար, որ ինձ դուր չեկավ, մասնավորապես՝ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ:
- Ասացիք բանակցությունների միջոցով: Երեկվա Կատալոնիայի տեսանյութերի ֆոնին ՀՀ ոստիկանության աշխատակիցները համացանցում պտտում էին 2015 թվականի Բաղրամյանում արված այն տեսանյութը, որտեղ ոստիկանները պարելով բողոքի ցույց են ցրում: Այսպե՞ս նկատի ունեք:
- Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի: Անկախ նրանից, ինչ էլ ուզում է լինի, մենք նման քայլի չենք դիմի, հավաստիացնում եմ ձեզ: Թե հիմա պարելով կլինի, թե քայլելով կլինի, դա չգիտենք: Պետք է լինի օրենքի սահմաններում եւ չպետք է դրանցից տուժեն մեր քաղաքացիները:
- Ո՞ր իրավիճակներում ՀՀ ոստիկանությունը կդիմի նման գործողությունների:
- Կախված իրավիճակից մենք կգործենք բացառապես օրենքի սահմաններում, եւ վստահեցնում եմ ձեզ անկախ ստեղծված իրավիճակից մենք երբեւիցե բիրտ ուժ չենք կիրառի մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ ուժ էլ կիրառվում է՝ դա արվում է օրենքի սահմաններում:
- 2016 թվականի հուլիսի 30-ին Սարի թաղում ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ չկիրառվե՞ց:
- Սարի թաղի մասով դատաքննություն է ընթանում, թող ընթացքում պարզվի, եթե կա մի ոստիկան, որ գերազանցում է իր լիազորությունները, խնդիր չկա: Եթե ես եմ, թեպետ ես Սարի թաղում չեմ եղել, գերազանցել իմ լիազորությունները, պարտավոր եմ պատասխանատվություն կրել:
- Քանի որ դիտել եք երեկ Կատալոնիայում տեղի ունեցած բախումների տեսանյութերը, կարո՞ղ եք ասել՝ ՀՀ ոստիկաննե՞րն են ավելի լավ ցույց ցրում, թե՞ իսպանացի ոստիկանները:
- Գիտեք ինչ, ես փորձի փոխանակմամբ եղել եմ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, եւ մեր ոստիկանությունը, հավաստիացնում եմ ձեզ, չի զիջում ոչ մի բանով որեւէ մի ոստիկանից, թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ իրենց մարդասիրությամբ: Ընդհակառակը՝ տեղեր կան, որ մենք բարձունքում ենք գտնվում: Կարող է մենք տեխնիկապես զիջենք այլ երկրների, բայց ոչ մեր գիտելիքներով, մեր գաղափարով...Մենք ժամանակին էլ ենք թույլ տվել սխալներ, բայց կրկնում եմ, մենք փորձում ենք այդ ամենը վերացնել, եւ երբևիցե թույլ չտալ, այն ինչ ունեցել ենք նախկինում:
- Պարոն Օսիպյան, կարծիքներ եղան, որ իսպանացի ոստիկանները գործում են ըստ սահմանադրության, իսկ ՀՀ ոստիկանները կատարում են իշխանությունների անօրինական հրահանգները: Սրա մասին ի՞նչ կասեք:
- Ես չգիտեմ իսպանացիներն ինչ հրահանգ են կատարում, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ կոնկրետ ՀՀ-ում ոստիկանությունը որեւէ մեկի հրահանգը չի կատարում, չենք կատարել, մենք բացառապես առաջնորդվում ենք օրենքով:
- Այսինքն՝ մեր ոստիկանները ցուցարարների մազերից չե՞ն քաշի գցեն գետնին, կացիններով չե՞ն հարվածի դռներին:
- Այո, մեզ մոտ չի լինի նման բան հաստատ:
- Բայց պարոն Օսիպյան, 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանում գրեթե նույն գործողություններն եղան, ինչ՝ Կատալոնիայում:
- Գիտեք ինչ, դա կլինի մարտի 1, թե կլինի մարտի 2, չգիտեմ որ ամսվա, որ ամսաթիվը կլինի, որտեղ էլ լինի, եթե ոստիկանը մեղավոր է, անկախ ամեն ինչից թող պատժվի, ես կողմնակից եմ պատժելուն: Այո՛, մենք մեր շարքերում պետք է ազատվենք նմանատիպ ոստիկաններից:
- Ասում եք թող պատժվեն, բայց 9 տարի է անցել Մարտի 1-ից, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
- 10 տարի կանցնի, թե՝ 20, թող մեղավորը պատժվի: Ես այն ժամանակ այլ պաշտոն էի զբաղեցնում:
- Մարտի 1-ին ոստիկանության գործողություններում, ծեծ-ջարդ, անհամաչափ բռնի ուժ չե՞ք տեսել:
- Ամեն դեպքում, որտեղ ես եմ եղել, որտեղ մենք ենք ծառայություն իրականացրել, իհարկե՝ ոչ:
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes