- 2026-05-10 17:49:00«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս լռել հնարավոր չէ։
2025 թվ-ի փետրվարի 20-ից արդեն շուրջ 12 ամիս է, ինչ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է Հենդերսոնի կալանավայրում։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր, ներկուսակցական լարվածություններ, խմորումներ ու բաժանումներ։
Այս հոդվածը չի ուղղված որևէ անձի վիրավորելուն։ Ես ներկայացնում եմ միայն փաստացի իրականությունը՝ այն, ինչ տեսել է հանրությունը։
Կուսակցության նախագահը պետք է լինի գրագետ, բարեվարք և քաղաքականապես պատրաստ: Քաղաքական կուսակցությունը հասարակական ակումբ չէ։ Սա կառույց է, որի առաջնորդը պետք է համապատասխանի նվազագույն չափանիշների՝ լինի գրագետ և խոսքի պատասխանատվություն ունեցող մարդ,տիրապետի բարեվարքության կանոններին, ունենա քաղաքական պատրաստվածություն և դեբատի ունակություն, կարողանա հանրությանը ներկայացնել կուսակցության դիրքորոշումը։
Եթե կուսակցության ղեկին կանգնած է գրագիտության հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող, անպատրաստ մարդ, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի վիճակում կլինի կուսակցությունը դե ֆակտո քաղաքական դաշտում։
Ինչպե՞ս կարող է նման ղեկավարը մասնակցել քաղաքական բանավեճերի, եթե անգամ հրապարակային խոսքը ցույց է տալիս՝ նա պատրաստ չէ այդ պատասխանատվությանը։
Հարց է առաջանում, որտե՞ղ է եղել կուսակցության նախագահը այս 12 ամիսների ընթացքում...
Երբ կառույցի հիմնադիրը, պատվավոր նախագահը դժվարության մեջ է, կուսակցության նախագահը պարտավոր է առաջնորդել, համախմբել, կանգնել կողքին։ Սակայն, շուրջ մեկ տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը չի կազմակերպել ժողովներ կամ հանդիպումներ, հանդես չի եկել քաղաքական ելույթներով, չի համախմբել կուսակցության անդամներին, չի ստանձնել առաջնորդի դեր։
Փաստացի կուսակցությունը մնացել է մի մարդու հույսին, ով փակված է բանտի պատերի ներսում, բայց շարունակում է լինել այդ կառույցի գլխավոր շարժիչ ուժը՝ իր խոսքով, իր պայքարով, իր կամքով։
«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, ինչպես ասում են, դարձել է իր ստեղծած կուսակցության սեփական «ռեժիսորը, սցենարիստը, խոսողը և ներկայացնողը»։
Իսկ հարց է առաջանում՝ այդ դեպքում կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը ի՞նչ գործունեություն է իրականացնում։
Միասնության փոխարեն՝ իր գլխավորությամբ վարկաբեկում և ներքին պառակտում. սա է Անի Խուդավերդյանի նշանաբանը և գործը: Փոխանակ կուսակցությունը միավորվեր ծանր պահին, մենք տեսանք հակառակ գործընթացը՝ մարդկանց վարկաբեկում, ներսում բաժանումների խորացում, սոցիալական հարթակներում վիրավորական բառապաշար, հանրային կերպարի արժեզրկում։
Անի Խուդավերդյանը, լինելով կառույցի առաջին դեմքը, հանրային դաշտում շրջանառում է սպառնալիքներ, վարկաբեկման փորձեր, «կոմպրոմատների» միջոցով ճնշում գործադրելու և այլ մեթոդների մասին խոսակցություններ, որոնք քաղաքական մշակույթին ոչ միայն անհարիր են, այլ ավելի շատ հիշեցնում են քրեական ենթամշակույթին բնորոշ գործելակերպ։
Քաղաքական կուսակցության նախագահը չի կարող առաջնորդվել վախի, պառակտման և անձնական հաշվեհարդարի տրամաբանությամբ։ Նա պարտավոր է պահպանել արժանապատվություն, բարեվարքություն և քաղաքակիրթ խոսքի սահմաններ՝ անկախ ներքին տարաձայնություններից՝ կուսակցության անդամների, թիմակից-աջակիցների նկատմամբ:
Եթե մարդը չի տիրապետում բարեվարքության կանոններին, ապա նա չի կարող լինել քաղաքական առաջնորդ։
Խուդավերդյան Անի, եթե ձեր նպատակը կուսակցությունը դրսի ուժերի հետ քանդելն էր՝ դա հաջողվել է, ձեր նպատակը եղել է ներսից թուլացնել կառույցը, ապա ցավալիորեն այդ արդյունքը տեսանելի է, բայց պետք է հիշել՝ սա Վարդան Ղուկասյանի ստեղծած կառույցն է, և այդ մարդն ունի իր վաստակն ու դերը կուսակցության պատմության մեջ։
Հետևաբար որևէ մեկը չի կարող այդ կառույցում մնալ ու ղեկավարել այն կերպ, որը վնասում է կուսակցության հիմքերին ու հանրային վստահությանը։
Որպես քաղաքացի, որպես պոտենցիալ ընտրող՝ ես չեմ կարող վստահել մի կուսակցության, որի ղեկին կանգնած է մարդ, ովքաղաքականապես պատրաստ չէ, ով չի՛ տիրապետում բարեվարքության նորմերին, վարկաբեկում է կուսակիցներին և թիմակից-աջակիցներին և չի՛ կատարում նախագահի պարտականությունները։
Որոշումը, իհարկե, պատվավոր նախագահի և կուսակցության նախնտրական շտաբի ղեկավարի ձեռքում է, բայց հանրությունն ունի իրավունք հարցնելու. կարո՞ղ է նման մարդը շարունակել մնալ կուսակցության նախագահ։
Ժամանակն է, որ քաղաքական դաշտում առաջնորդվեն ոչ թե անգործությամբ ու ներքին պայքարներով, այլ արժանապատվությամբ, գրագիտությամբ, սկզբունքներով և իրական ծառայությամբ ժողովրդին։
Անի Խուդավերդյան, կհանդիպենք՝ դատարանում:
Շարունակելի...
Գայանե Մանուկյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



