USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
2020-10-25 13:17:00 Նոր հրադադար Նոր հրադադար ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին և մնացածին մոխիր կդարձնի, եթե նրանք պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ..Newsbook
2016-12-24 02:43:00
Տպել Տպել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Օհանյանն, ըստ էության, պատրաստվում է զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:

NewsBook-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյո՞ք Օհանյանը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: «Իրականում Սերժ Սարգսյանի դեմ ոչ ոք չի կարող պայքարել: Նրանք, ովքեր երկար ու ձիգ տարիներ պետական պաշտոններ են զբաղեցրել և այսօր արդեն այդ պաշտոնին չեն, փորձում են ընդդիմություն ձևանալ և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք, ովքեր կպայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, շատ շուտով մոխիր են դառնալու և՛ բարոյական առումով, և՛ ներուժային առումով: Ոչ մեկ այսօր Հայաստանում չկա, որ այնքան ներուժ ունենա, որքան որ «Հայոց Արծիվներ»-ն իր բազմահազարանոց բանակով: Ես միայն խոսում եմ հասարակական դաշտում, էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներուժը ողջ Հայաստանում»,- ընդգծեց Խաչիկ Ասրյանը:

Նա հավաստիացրեց, որ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը եղել է և կլինի Սերժ Սարգսյանի կողքին: Ասրյանը նաև հատուկ ընդգծեց. «Նրանք, այդ թվում՝ նաև Սեյրան Օհանյանը և բոլորը, ովքեր պիտի դեմ գնան Սերժ Սարգսյանին, դեմ կգնան նաև ինձ և «Հայոց Արծիվներ»-ին, իսկ այդ դեպքում ես և «Հայոց Արծիվներ»-ը նրանց մոխիր կդարձնենք քաղաքականության մեջ»:

Նաիրա Հարությունյան

 Newsbook.am

Այս նյութը դիտել են - 7073 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (256-ձայն)
  • Վատ (170-ձայն)
  • Շատ Վատ (1198-ձայն)
Ajax Loader
Facebook