USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք ենք հետ մնացել ժամանակից
2017-11-09 11:26:00
Տպել Տպել

Այս գրառման առաջաբանի խոսքն օրեր առաջ ֆեյսբուքյան իմ էջում գրած տողերն են, որի շուրջ փորձում եմ մի քիչ ընդարձակվել. «Առաքինություն ենք սովորեցնում, մարդկային բարձր որակներ, բայց երբեմն դեղնակտուցներ կհայտնվեն, որ մեր սովորեցրած առաքինության վրա կծիծաղեն, ու կհամոզվենք դարերի խորքից եկած ճշմարտությանը, որ մեզ էլ աշակերտներ ունենք՝ «սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան...»:

Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում: Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է:
Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:
Իմ հարցադրումները կարող են այսպես շարունակվել, բայց զարմանալի է, երբ իրենք են հարցնում, թե ինչու՞ են հիշում հենց Ավարայրը, Արցախյան այն հին ու նոր պատերազմները, որտեղ կորուստներ, վիշտ ու մորմոք կան բազում, իսկ իրենք կարկաչն են սիրում զուլալ աղբյուրի, մեղրածոր կյանքը, որ ցավեր չունի:
Ու զոհված ազատամարտիկի հիշատակին նվիրված միջոցառմանը չմասնակցելու ոմանց մտադրությունը սովորական է համարվում, առավել ևս՝ գրքի բանավեճ-քննարկմանը մասնակցելու կարիք չկա, երբ վաղուց հեռացել են գիրք կարդալուց:
Մտել ենք երթուղային տաքսի, մեր դիմաց նստած պատանին կասկածում է՝ տե՞ղ տալ մեծերին, թե՞ աչք փակել, որ կողքին կանգնած մեծահասակ կա, բայց երիտասարդ աղջիկը վեր թռավ տեղից. «Դուք իմ մոր հասակին եք», ու իր տեղը զիջեց կանգնած կնոջը: Կամ երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես են մեկ այլ երթուղայինում ծեր մարդուն տեղահան անում, որ իրենք՝ տոմս ունեցողները, նստեն, չէ՞ որ նա իրենց տեղն էր պատահաբար զբաղեցրել: Ինչու՞ չենք հարմարվում այս նոր «կարգերին», երանի ենք տալիս անցած օրերին, երբ հարգանք ու պատիվ կար մեծերի հանդեպ:
Երբեմն լսում ենք՝ ձեր ժամանակներն անցել են, հիմա ո՞վ է այդպես մտածում: Իհարկե, մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:
Ես գիտեմ, որ այս սերունդը աշխարհ կփոխի, բայց շրջապատում մեծամիտներ կան, որ աշխարհ կքանդեն, ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ երբեմն հասուն արտի մեջ որոմ է աճում, թե՞ նրանք, որ որոմ դարձած՝ մեզ «թունավորում են»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13517 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook