- 2026-06-08 00:37:00ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
- 2026-06-04 21:48:00«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ, որովհետեւ հազիվ թե կարողանա փողոցային պայքար գեներացնել:
Բացատրեմ, թե ինչու...
Ընտրվածների շարքերում մենք գաղափարական տղաների հետ գործ չունենք: Մեծամասամբ կորցնելու բան ունեն, շա՛տ բան ունեն, ու դա ամենեւին էլ հայրենիքը չէ... Ցավոք...
Մենք ունենք ընդդիմության առաջին համար, որը պատերազմից հետո՝ 2022 թվականին (իսկ թվականն այստեղ կարեւոր է, հատուկ եմ շեշտում) գնում է Սուրեն Պապիկյանի հարսանիքին եւ, չհերքված լուրերի համաձայն, 100.000 դոլար նվեր է տանում... Որպես ի՞նչ։ Այդ ժամանակ նժարին դրված չէ՞ր հայրենիքը, ՔՊ քաղաքական թիմի անդամների պատասխանատվության հանգամանքը եւ այլն... Իհարկե դրված չէր. դրված էր լավ հարաբերություններ կառուցելու, սեփական բիզնեսին լավ աչքով նայել տալու, ծանոթ-բարեկամ կպցնելու առաջնահերթությունը:
Մենք ունենք ընդդիմության առաջնորդ, որը տեսավ իշխանությունների դավաճանական կերպը միայն այն ժամանակ, երբ Նիկոլը մեկ բառի համար որոշեց նրան մտցնել ԱԱԾ պադվալ: Մինչ այդ, կարծես թե հաշտ էր այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում երկրում...
Մենք ունենք եւս մեկ ընդդիմադիր ուժ, որի առաջին եւ հաջորդող համարները կրկին շատ խոցելի են։ Տեսել ենք նրանց կառավարման տարիները, խորհրդարանում որպես ընդդիմություն նրանց աշխատանքը. հենց այդ "շատ բաներ կորցնելու" վտանգից դրդված՝ բազմաթիվ դրվագներում տեսել ենք կոմպրոմիս, հետնահանջ և այսպես շարունակ:
Բարգավաճ Հայաստանը՝ իր առաջնորդի հետ... Թվարկե՞մ, թե գործարար Գագիկ Ծառուկյանն իր "սկզբունքայնությունը" քանի անգամ է դրսևորել քաղաքական արենայում՝ սկսած, ասենք, 2008 թվականից... Հետո կանգառ կատարենք 2015-ին, երբ հեռացավ քաղաքականությունից, երբ Սերժն ասաց, թե ինքն էր արգելել նրան «դոդի Գագո» ասել...«Սկզբունքայնության» դրվագները շատ են, երկար չթվարկեմ, շատ են նաեւ իր թիմակիցների շարքերում....Հիմա՞ է Գագիկ Ծառուկյանը հանուն հայրենիքի ամեն ինչ կորցնելու, երբ Նիկոլն արդեն հրապարակավ թվարկել է, թե ինչեր է նա կորցնելու ապագայում... Իհարկե ոչ:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս մարդկանց հայրենասիրությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ իրենց ոտնաթաթերն են տրորում։ Իսկ երբ չեն տրորում, նրանք պատրաստ են հյուր գնալ ու հյուրընկալել իշխանական խնջույքները, ճոխ նվերներ տալ եւ ինչու չէ նաև ստանալ՝ օրինակ իրենց դեմ եղած կոմպրոմատները տարիներով դարակներում թաքցնելու տեսքով:
Սա է պատկերը, սա է այսօրվա ճգնաժամի իրական նկարագիրը, եւ սա է նաեւ ընտրությունների այսպիսի ելքի պատճառը: Սա իրականում փակուղի է, բայց ունենք այն, ինչ ունենք:
Բայց դե, եկեք դրականն էլ տեսնենք. խորհրդարանում գոնե չենք տեսնի այն սուտի, ձևական «արեւմտամետներին»՝ բոլոր այդ բաբաջանյաններին ու արամսարգսյաններին... Մարդիկ, որոնց տեսակն ուղղակի անտանելի է։ Կար նաեւ նորեկների մի խումբ, որն իշխանության առաջ քծնելու, շողոքորթելու և կամակատարի ճղճիմ ծառայություններ մատուցելու իր ողորմելիությամբ ուղղակի վնաս տվեց գործընթացին՝ իր թուլափայը փախցնելով այս պրոցեսներից: Լավ է, որ առժամանակ կլռեն սրանք, հուսանք կլռեն: Լավ է, որ այդ էժանագին թատրոնը խորհրդարանում չի շարունակվի....
Հիմա, պետք է հասկանալ, որ մեծ հաշվով, ձևավորված քաղաքական դաշտն ընդամենը մեր հավաքական գիտակցության հայելին է: Տհա՞ճ է այդ հայելին. այո՛, փշրված է, աղճատված, բայց դա է մեր ունեցածը: Մեր արտացոլանքն է, մեր ծոցից դուրս պրծածը...
Մյուս կողմում ունենք ավելի քանի 700.000 ընտրող, ով գնում ու քվե է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ այս 8-ամյա խայտառակ կառավարումից ու կորուստներից հետո...Ընտրեց մեկին, ով ուղղակի իր ընտրողին դրեց մտավոր հետամնացի տեղ, որովհետեւ 8 տարի նույն բաները կրկնեց, 8 տարի խաբեց ու մանիպուլացրեց...Այդ 700.000 ընտրողը քվեարկեց Արցախի ու արցախցիների մասին զազրելի քաղաքական խոսույթի օգտին։ Ես կարծում եմ՝ Նիկոլին ընտրողն այսօր համոզված է, որ արցախցիները «փախածներ» են, որ Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվողների մասին արդեն պետք չէ խոսել, որովհետև արդեն «ծնգլ արիք» էդ թեմայով եւ այլն եւ այսպես շարունակ. Այս ընտրողը հաշտ է այն մտքի հետ, որ հանուն «խաղաղության» դեռ տալու բաներ ունենք Ադրբեջшնին, եղածն էլ, որ տվել ենք, ճիշտ ենք արել, որովհետեւ բեռ էր...Նիկոլին ընտրողը հաշտ էր քարոզարշավի փնթի տեսարանների, ճաշկերույթի, զազրախոսության, հայհոյախոսության հետ: Կարծում եմ, որ Նիկոլին ընտրողները հենց այսպես էլ մտածում են, այլ բացատրություն լինել չի կարող: Չասեք, թե վարչական ռեսուրս եւ այլն...
Սա ծանր փակուղի է...Կլինի՞ սթափեցնող ապտակ, որը կստիպի մեզ՝ որպես հանրություն, վերջապես ուշքի գալ... չգիտեմ։ Հուսանք...հուսանք(
Հ.Գ. Այնուամենայնիվ, էս խելքով ու էսքան սխալներով որ մինչեւ հիմա որպես պետություն ձգել/հասել ենք, հաստատ վերևներում աստծո մատը խառն է, ուրիշ բացատրություն չկա: Բայց դե, բերեք հույսներս մենակ վերևի վրա չգցենք...մի տեսակ ամոթ է:
Արմենուհի Վարդանյան,
լրագրող
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան



