USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 15 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
2026-06-08 11:21:00
Տպել Տպել

Hraparak. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների թվում էր եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դիմավորած եւ «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից, մի քանի տարի առաջ սահուն անցում կատարեց ՔՊ-ի ճամբար եւ սկսեց հլուհնազանդ ծառայել Նիկոլ Փաշինյանին: Նա այս ընտրություններից առաջ խոստացել է ՔՊ-ին բարձր ձայներ ապահովել Գորիսում` 60-70 տոկոս քվե:

Թեեւ Սյունիքում «Ուժեղ Հայաստանը» հիմնականում պարտվել է ՔՊ-ին, բայց Գորիսում բավականին շատ ձայներ է տարել: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Առուշը խիստ զայրացել է եւ համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաեւ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:
Մեր աղբյուրի խոսքով, Առուշն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը «Հրապարակի» հետ զրույցում հակառակը պնդեց` իր կամքով է հեռանում:
Արտյոմ Աղաջանյանը նախ հաստատեց մեր տեղեկությունը, որ այսօր ինքն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, սակայն պնդեց, որ պատճառը առողջական է. «Առողջական խնդիրների պատճառով եմ ազատման դիմում գրել, այլ պատճառ չկա», - պատասխանեց Աղաջանյանը: Մենք հարցրինք` ուրիշ աշխատակիցների է՞լ է Առուշանյանը կարգադրել, որ ազատման դիմումներ գրեն, ասաց, որ տեղեկություն չունի:

Այս նյութը դիտել են - 924 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook