USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
2022-06-14 23:44:00
Տպել Տպել

Տարեցտարի ուսուցիչների թիվը պակասում է, Հայաստանում այն առավել շատ է տեսանելի, բայց ելնելով այն փաստից, թե այս ուստարում քանի շրջանավարտ է հենց մեր դպրոցից ցանկանում ուսուցիչ դառնալ, համոզված եմ՝ շուտով Արցախն էլ կհայտնվի նույն վիճակում։
«Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր տարիք ունի: Եթե 5 տարի առաջ ունեինք մոտ 1700 ուսուցիչ, որոնք 65-ից բարձր տարիքի էին, հիմա այդ ուսուցիչների թիվը 3500-ն անցել է: Շատ դպրոցներում ուսուցիչները խնդրում են իրենց թոշակի ուղարկել, բայց տնօրենը չի կարողանում, որովհետեւ փոխարինող չկա»։ (ՀՀ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան)։
Երբեմն ինձ թվում է՝ փաստաթղթային ձևակերպումներն ավելի են կարևորվում, քան որակյալ մանկավարժները։ Տվյալ դեպքում ինձ նկատի ունեցա... Հայաստանում ուսուցիչը մինչև 65 տարեկանը աշխատում է, իսկ Արցախում 63-ից հետո տարիքային հանգստի են ուղարկում նվազագույն թոշակով... Երևի ես էլ այն բացառիկներից եմ, որ խնդրել եմ` ինձ թույլ տան նոր ուսումնականից ժամանակավոր դասավանդել դպրոցում։ Գոնե լավ է, որ ֆիզարձակուրդում ուսուցչուհի ունենք, այլապես իմ ավելորդությունը պիտի զգայի մի դպրոցի համար, որին նվիրվել եմ մանկավարժի իմ ամբողջ էությամբ...

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 34896 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook