- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները...Երբևէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր կանգնելու է «կյանքը», որն ապրելու իմաստ էր, հարատևելու երաշխիք։ 
Սահմանի մոտ կյանքը մեզ կոփել էր, ամրացրել, այն երբեմն մեզ հուշում էր, որ հավանական է` «Վերջին զանգի» միջոցառում չլինի, երբ թշնամու սադրանքները ժամանակ ու տարածություն չէին ճանաչում, բայց ինչպիսի՜ ոգևորվածությամբ էին պատրաստվում այդ գեղեցիկ արարին շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։
Գուցե միամտաբար հավատում էինք, որ աշխարհը թույլ չի տա բնավեր դառնանք, հազարամյակների պատմություն ունեցող երկիր կորցնենք, բայց ինչպիսին էլ լիներ իրավիճակը, վերջին զանգը մեր կյանքին լույս է փոխանցել, խաղաղ օրերի հավատ, մեր շրջանավարտներին տարել իրենց նպատակների իրականացման ճանապարհով։
Այսօր արցախցի մեր շրջանավարտները նույնպես հրաժեշտ են տալիս դպրոցին։ Սկզբում դժվարությամբ, բայց հետո ժամանակը հարմարեցրեց նրանց նոր կրթական հաստատություններին, այն նոր միջավայրին, որ սիրով, հարգանքով ու ջերմությամբ լցված էր հայաստանյան դպրոցների ուսուցչության և աշակերտության կողմից։
Այսօր Արցախից բռնատեղահանված մեր ուսուցիչները, ովքեր շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը Հայաստանում, նորից առիթ կունենան վերհիշելու հայրենիքում կազմակերպած այն «վերջին զանգերը», որ ապրեցրել են նրանց` մեր շրջանավարտներին կյանքի նոր փուլ ճանապարհելիս։
Դպրոցն իմ ապրած կյանքի երջանիկ հատվածն էր, որի ուրախ թե անհանգիստ օրերի վայելքն ունեցա Արցախում, ու այն մնաց հեռվում։ Ես ամեն օր մտովի այցելում եմ հարազատ կրթօջախ, մտնում դասարանից դասարան, հարկից հարկ, ուսուցչանոց, գրադարան, համն ու հոտն եմ զգում ապրած տարիների, կարոտում իմ գործընկերներին, մեր աշակերտներին, հիշում վարած դասերս, կազմակերպած միջոցառումներս...
Ի՞նչ կցանկանայի բոլոր շրջանավարտներին։
Կյանքը լի է փորձություններով, ու մենք ստիպված ենք տեսնել անհարթություններ, առերեսվել տարակարծությունների, մեր սրտին հաճելի թե անհաճո կերպարների, աշխարհը շինող թե կործանող արարածների, բայց պետք է կարողանալ տարբերակել սևն ու սպիտակը, չարն ու բարին, ստեղծողին ու քանդողին և տեր կանգնել երկրին։
Ցանկանում եմ այսօրվա լույս սերունդը խաղաղ երկնքի տակ իր անմնացորդ սիրով պաշտպանի հայոց աշխարհը` իր ձեռքբերած գիտելիքներով, իր հմտություններով, այն բոլոր կարողություններով, որոնք նրան հաստատակամ կկանգնեցնեն հայրենի հողի վրա։ Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից։
Նատաշա Պողոսյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



