- 2022-06-27 23:34:00Մակունց-Բայդեն լուսանկարի բարձրացրած կեղծ ու ամոթալի աղմուկը․ Հարութ Սասունյան (video)
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Այսօր կարդացի ամերիկացի գրողի մի ստեղծագործություն՝ նոր նախագծով նախատեսված:
Ինչու՞ գրականության դասաժամին պիտի քննարկենք Փարիզում կատարված մի ոճրագործություն երկու կանանց սպանության մասին, երբ մեր դասագրքերից այս նոր նախագծով հեռացվում են Մեծ եղեռնի թեմաները՝ մոռացության տալով մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Դաժան սպանությունների շա՞րք է պետք, հիշենք Սումագայիթի ու Բաքվի ոճրագործությունը, կացնահարված հայ սպային, ապրիլին գլխատված մեր զինվորին ու բազում զոհերի..., որ անօրեն թշնամու կողմից է կատարվել:
Պարզվում է՝ այս «նորով» ուսուցիչը պետք է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ կարդա, որ աշակերտների հետ քննարկի, թե ինչպիսի տրամաբանական մտածողությամբ են պարզվում սպանությունները: Խոսքը Էդգար Պոյի «Սպանություններ Մորգ փողոցում» պատմվածքի մասին է: Եվ ո՞վ էր նման հանցանքի «հեղինակը», մի կապիկ, որ ածելին ձեռքին՝ փախել էր տիրոջից ու պատուհանից մտնելով պատահական մի տուն՝ իր «ոճով» դաժանորեն սպանել էր երկու կանանց:
Երիտասարդ Դյուպենը, ով ունի արտասովոր վերլուծական ունակություններ, հետախուզում է երկու կանանց առեղծվածային սպանությունը: Հանցագործին գտնելու նրա ոճին իմ սերնդակիցները ծանոթ են երևի Շերլոք Հոլմսի և Էրքյուլ Պուարոյի կերպարներով խորհրդային տարիներին հեռուստաէկրանին երևացող դետեկտիվ ֆիլմերից: Ստացվում է, որ մեր աշակերտների հետ մայր ու աղջկա սպանության դաժանություն պիտի քննարկենք, երբ երիտասարդ աղջկա դեմքը այլանդակված, աչքերը դուրս պրծած, մարմինը ամբողջովին քերծված ու պլոկված խցկված էր ծխնելույզը, իսկ մոր մարմինը հրեշավոր ձևով խեղանդամված էր, ոսկորները տեղահան եղած, կոկորդը սուր գործիքով կտրված, գլուխը մարմնից անջատված...
Գուցե հիշեցնե՞մ այս գրականությունը դպրոց ներմուծող անձանց, որ ի տարբերություն կապիկի բնազդորեն կատարած գործողությունների՝ հայի հանդեպ կատարված բոլոր ոճրագործությունները կանխամտածված են եղել, որոնք, սակայն, մեր օրերում միտված են մոռացության տալ:
Նատաշա Պողոսյան

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»

Գրքում տեղ են գտել մեթոդական նյութեր, տարբեր դասնայութերի դասավանդման փորձեր...

Գիրքը նվիրել եմ թոռնիկիս՝ Նարեկ Բեջանյանին, և նրա մայրիկին՝ մանկավարժ դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին

Ուզում եմ հաճախել մի այնպիսի դպրոց, որ չասեմ՝ ցուրտ է

Նախատոնական երկու խոսք «Հայ ուսուցիչների միություն» խմբի ուսուցիչներին...

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՀԻՄՆՎԻ. ԱՅՆ ԿԿՐԻ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԱՆՈՒՆԸ

Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհին 10-ամյա աղջնակին ենթարկել է հոգեբանական ճնշումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որտեղի՞ց են սկսվում և որտեղ վերջանում պողոսիզմի սահմանները...

Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում


