- 2026-10-02 19:24:00 Վիկ Դարչինյան և Ջավահիր Եղիկյան / Բաց Սիրտդ
- 2026-09-30 18:10:00 «Հրապարակ».Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը։

Հիշողություններով Արցախում եմ, մեր դպրոցում` իմ մտապատկերում ունենալով այն թախծախառն ու աշխույժ եռուզեռը, որ ալեկոծել էր շրջանավարտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներիս...
Այդ օրվա համը թողել ենք Արցախում։ Եվ ոչ միայն համը։ Այո՝, Արցախում մնացին այն հյութեղ խոսքերը, որ հնչեցնում էին մեր շրջանավարտները` ի երախտագիտություն ուսուցիչներիս... Արցախում մնացին այն սրտաբուխ գրկախառնությունները, որ երբեմն հուզառատ էին մեր թաց աչքերը սրբելու չափ։
Առատ ծաղիկներ, ակնածանքի խոսքեր, անկեղծ խոստովանություններ, որ ջերմացնում էին հոգիներ, բարձրացնում ուսուցիչներիս անունը, մեր դերակատարությունը սերնդի կյանքում, մեր հեղինակությունը։
«Վերջին զանգ» միջոցառումը հնարավորությունների փունջ է, երբ երախտագիտություն են հայտնում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ուղեկցել են դպրոցականներին՝ փոխանցելով նրանց գիտելիք ու արժեքներ։ Այն միաժամանակ նոր ճանապարհի սկիզբ է՝ դեպի ինքնուրույն կյանք, դեպի բարձրագույն կրթություն, մասնագիտության ընտրություն...
Օրվա առիթով շնորհավորում եմ թոռնիկիս, նրա մայրիկին, ով Արցախում Նարեկիս դասղեկն էր և ռուսերենի ուսուցչուհին։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, տարիների ընթացքում նրանց դասավանդած ուսուցիչներին, ծնողներին, կրթական համակարգի պատասխանատուներին։
Խորին ակնածանքով շնորհավորում եմ արցախցի մեր այն շրջանավարտներին, ովքեր բռնատեղահանությունից հետո կարողացել են հաղթահարել ազգային մեծագույն ողբերգությունը և այս օրերին տարբեր կրթօջախներում հրաժեշտ են տալիս դպրոցական կյանքին։
Հանձինս հայաստանյան դպրոցների բոլոր ուսուցիչների` շնորհավորում եմ ուսուցչուհի դստերս` Սոֆյա Պետրոսյանին և ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանին։
Բարի երթ բոլոր շրջանավարտներին դեպի նոր կյանք, դեպի լուսավոր ապագա։
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



