USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գեղարքունիքի մարզպետի հետ կոնֆլիկտի , Սևանի ճանապարհների ,Սահմանադրական բարեփոխումների և հազար ու մի բանի մասին
2015-12-02 12:18:00
Տպել Տպել

Գեղարքունիքի մարզպետի հետ կոնֆլիկտի , Սևանի ճանապարհների ,Սահմանադրական բարեփոխումների և հազար ու մի բանի մասին…
Գեղամա լեռների գրկում ծվարած Սևան քաղաքը ունի իր հոգսերն ու խնդիրները:Սևան քաղաքի խնդիրների մասին զրուցեցինք Սևան քաղաքի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ:

-Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, շնորհակալություն հարցազրույցի առաջարկը չմերժելու համար :
Մեծ աղմուկ բարձրացրած Սևանի ճանապարհների ասֆալտապատումը ընթացքի մեջ է: Կասեք ի՞նչ փուլում է:
- Ավարտական փուլում է 2015 թվականի ճանապարհաշինությունը: Իհարկե, դա չի նշանակում, որ 2016 թվականին անելիքներ չկան: Բավականին լուրջ ծրագրեր ունենք, որոնք բյուջեում հաստատում կստանան և հետո կներկայացնեմ:

-Ասֆալտապատման հետ կապվա՞ծ: 
-Այո: 2015 թվականին մենք կատարել ենք ճանապարհաշինական աշխատանքներ:  Դա նշանակում է, որ  փոխվել են ներքին ցանցերը եզրաքարերը, որոնք լուրջ կառուցողական աշխատանքներ են եղել: Սևան քաղաքում 2015թվականին կատարվել է 1մլրդ 280մլն դրամի ասֆալտապատում:

-Մամուլը մի քանի անգամ անդրադարձավ Ձեր և Գեղարքունիքի մարզպետի միջև կոնֆլիկտին: Որքանո՞վ են հավաստի այս լուրերը: 
-Այնքանով էին հավաստի,որքանով այն ,որ իբրև  իմ տղան «վաճառել» է մեքենան ՝ այն մեքենան,  որով դիտավորյալ հիմա ես եմ երթևեկում: Գեղարքունիքի մարզպետի հետ  էլ՝ ես ունեմ և՛ ընկերական  և՛ գործնական հարաբերություններ:

-Ի՞նչ պետք է լինի,որ չկա Սևանում ՝ տուրիստական քաղաք ճանաչելու համար:
-Շատ բան, համապատասխան ենթակառույցներ : Ի՞նչ է նշանակում համապատասխան ենթակառույցներ` մեր ասած ճանապարհները , սրճարաններ, թատրոն ,կինո ,ժամանցի վայրեր:

-Իսկ դա ո՞վ պետք է անի: 
-Դա պետք է անի տեղական ինքնակառավարման մարմինները ՝ պետության հետ միասին:

-Գավառ քաղաքն ունի թատրոն ,որը վերջերս վերանորոգվեց: Ինչո՞ւ Սևանը չունի թատրոն, ի՞նչ է սևանցին վատ հանդիսատես է: 
- Մենք էլ ունենք թատրոն , որը գործում է մշակույթի պալատում: Ունենք նաև տիկնիկային թատրոն, իսկ տուրիստական քաղաքի կարգավիճակ ստանալու համար տեղական ինքնակառավարման մարմինը պետք է հայտ ներկայացնի,  բայց, քանի որ, վերը թվարկված ենթակառույցները մենք չունենք, դեռ վաղ է դրա մասին խոսելը:

- Կտրուկ անցում կատարենք,մշակույթից քաղաքական դաշտ: Պարոն Ղուկասյան սահմանադրությանը «Այո», թե՞ «Ոչ»:
-Միանշանակ «ԱՅՈ»:

-Ինչո՞ւ: Ի՞նչ է տալիս նոր սահմանդրությունը:
-Օրինակ, որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, տալիս է իրավունք Սահմանադրական դատարան դիմելու, եթե հակասահմանադրական օրենքներ են ընդունվել տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ: Սևան քաղաքի նկատմամբ ունենք նման դեպք՝  Սևան քաղաքի վարչական տարածքում հողերը վարձակալության են տվել Ազգային պարկին, որը հակասահմանադրական է: Նոր սահմանադրության ընդունումից հետո ես  կարող եմ մտնել Սահմանադրական դատարան , առաջ չունեինք այդ իրավունքը : Դատարանները անկախանում են,  ի՞նչ է նշանակում դատարանները անկախ են դառնում: Հիմա, երբ դիմում ենք դատարան,  ինչ-որ տեղից զանգ է գալիս և…

-Խնամի-ծանոթ-բարեկամը…. Իսկ հիմա ,որ անկախ դարձավ դատարանը, ի՞նչ է խնամի-ծանոթ-բարեկամը էլ չի գործելու: 
-Գիտեք ինչ կա,   դա արդեն մարդուց է կախված: Արդարադատության խորհուրդը կազմում է Ազգային ժողովի երեք-քառորդ մասով: Ազգային ժողովի  ¾-ի մեջ է նաև ընդդիմությունը: Եթե բոլորը միասին պետք է չարաշահեն, ուրեմն թող չարաշահեն:

-Իսկ մենք որքանո՞վ ունենք ընդդիմություն:

-Դա արդեն պետք է ժողովրդին դիմել, ինքն է կազմում ընդդիմությունը:

-Ի՞նչ կմաղթեք մեր մեդիա դաշտին և  ընթերցողին ,հատկապես՝ Լոս Անջելոսում բնակվող հայությանը: 
-Առաջինը կցանկանայի, որ մամուլը դառնա լուրջ քննադատական, իսկ արդեն լուրջ քննադատությանը յուրաքանչյուրն էլ պետք է լուրջ մոտենա: 
Լոսանջելեսահայությանն էլ կցանկանայի առաջին հերթին ընտանիքում անդորր, հաջողություններ:  Մենք այդ մարդկանց նկատմամբ պատասխանատվություն ունենք: Պետք է  այնպես անենք, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան:

  Հարցազրույցը` Ա. Մ. –ի 

Այս նյութը դիտել են - 2267 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook