USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 15 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես իմ տղային կտանեմ, կթաղեմ՝, հանձնաժողովի գործը չի արդեն. Հաց բերող Արթուրի մայր «Հրապարակ»
2017-05-02 11:36:00
Տպել Տպել

«Հրապարակ»-ը գրում է

Հարցազրույց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մոր՝ տիկին Դոնարայի հետ։
-Ի՞նչ ընթացքի մեջ է Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, ի՞նչ գործողություններ են եղել։
Շատ բաներ ես չգիտեմ, միայն ես գիտեմ, որ իր հիվանդության, հացադուլի պատճառով, դրանից հետո որովայնի մեծ ցավերի մեջ տարա ես հիվանդանոց, ինքը լավ էր բայց։ Ամսի 15-ին տեղ էր գնացել, ինչ էր եղել, ինչ չէր եղել, չեմ իմանում, եկավ, ծանուցագիրը ստացավ, որ պիտի գնա ներկայանա, ջղայնացավ շատ եւ 15 րոպե հետո վատ էր զգում, ասեց՝ շտապ օգնություն, շուտ արա ու տարել ենք հիվանդանոց։ Մարտի 15-ի գիշերը վիրահատությունը եղել ա մինչեւ 4։30, մենք եկել ենք տուն։ Առավոտ գնում էինք հիվանդանոց, դեղեր էինք տանում ու տեսանք, որ վերջ, Արթուրը մահացել է։
-Ո՞ւմ եք մեղադրում նրա մահվան մեջ։
Նրա մահվան մեջ մեղադրում եմ հիմնականում մեր բարձրաստիճան ղեկավարությանը, որ ճիշտ ընթացքի մեջ չի գնացել իրա դատավարությունը հենց սկզբից մինչեւ վերջ։ Նա չարացած էր, որ ոչ մի բան նորմալ չի գործում, քննիչը ինչ ուզում գրում ա, դատավորը ինչ ուզում ա անում, արդարադատություն գոյություն չունի, ինքը պետք է դատի տար դրանց ու պատժեր, որ արդարությունը վերականգնվի։ Ասում էր՝ մամա, ես «Սասնա ծռեր»-ի հետ գործ չունեմ, ինձ բերում են, կապում են իրանց հետ ու հնարում են, որ ես եղել եմ էնտեղ, դուս եմ եկել, ի՞նչ ա էդ փողոց էր, ինչ էր։ Ոտ-ոտ պիտի դուրս գայի, գնայի, էդ շրջապատված տարածքում պետք ա ինձ տեսնեին, ո՞նց եղավ չտեսան ու հաստատում են, որ ես եղել եմ, գնացել եմ, նորից եկել եմ, տենց բան չկա։ Ինձ հենց էնպես մեղադրել են, դատել են, ուրեմն վերեւից հրամայել են, որ սենց-սենց։ Ինքը չարացած էր էդ բոլոր արարքների վրա, ասում էր՝ չես հասկանում, թե ով ինչ-ինչ, շատ չարացած էր քննչական բաժնի Էդիկ Հակոբյանի, դատավորի վրա, չարացած էր արդարադատության նախկին օրիորդ նախարարի վրա: Բոլորը անգրագետ են, 2006 թ․-ից կա օրենք, որ Բեխտերեւ հիվանդությունով տառապող բոլոր հիվանդներին իրավունք չունեն բանտ նստացնեն, նա 5 ամսից ավել նստեց բանտում։ Ինձ օգնեցին «Հայրենիք եւ ազատություն» հիմնադրամը։ Ցավս դա ա, ինչի՞ համար տարան նորից, եւ էդ բժիշկները, որոնք փողով են ավարտել դրանք կամ բժիշկ չեն կամ էլ կոպիտ ասած փինաչիներ են։ Ո՞նց կարա բժշկական վերջացրած, էն էլ «կամիսիայի» մեջ գաղափար չունենան այդ հիվանդությունից, որ գրում են՝ նա իրավունք ունի նստելու։ Անիծում եմ իրանց, իրանց էրեխեքը լինեն այդ օրին։
-Հաց բերողի համար պայքարի էին դուրս եկել մի շարք երիտասարդներ՝ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ։ Շահենը հայտարարեց, որ մեծերը, օգտվելով իրենց անփորձությունից, կազմաքանդեցին իրենց պայքարը, համաձա՞յն եք այդ պնդման հետ։
Ես չեմ ճանաչում այդ տղային, լսել եմ ու Արսենին խնդրել եմ՝ գնա էդ էրեխեքին ասա, թող գնան էդտեղից, մեղք են էդ էրեխեքին էլ կբռնեն, կտանեն, հետո, երբ Արթուրը դուրս եկավ, ասի՝ Արթուր էդ էրեխեքը քո պատճառով նստացույց են անում, ցուրտ ա, անձրեւ ա, գնա տես, ասաց՝ ես լավ եմ, գնացեք։ Երեխաները եկել էին հիվանդանոց։
-Հաց բերողի համար հաշվեհամար էր բացվել, որին մարդիկ փոխանցումներ էին կատարում, իսկ Արթուր Սարգսյանը դրանք նվիրաբերում էր ուրիշներին, այժմ գործո՞ւմ է այդ հաշվեհամարը, գումարներ կա՞ն, թե՞ ամբողջը փոխանցել է։
Մենք ոչինչ չգիտենք, գիտենք, որ այդ հաշվեհամարից գումար էր վերցրել Արթուրը, տանից էլ վերցրեց, տարավ կալանավորներին, որոնք բանտարկվել էին «Սասնա ծռեր» անվան տակ։ Ինքը ինձ ասեց, որ «Սասնա ծռեր»-ի հաշվեհամարին փող ա գալիս, ինձ էլ փող ա հասնելու, թող «Սասնա ծռեր»-ին մնա, ինձ ոչինչ պետք չի էդտեղից։ Ինքը գնացել էր, հետաքրքրվել էր, նրանցից Արմեն Լամբարյանը ունի երեխաներ, կին, մայր եւ ոչ մեկը չի աշխատում, Արթուրն ասեց իմ հասանելիք փայը տվեք Արմեն Լամբարյանի ընտանիքին։
-Արթուր Սարգսյանի մահվանից հետո ստեղծվել էր հանձնախումբ, որը իր վրա էր վերցրել հուղարկավորության հետ կապված ծախսերը, ի՞նչ է արել այդ հանձնախումբը։
Ոչ մի աջակցություն չի եղել, մահվան ժամանակ եղել է դուդուկ, մի մեքենա է եկել, սրահի փողը վճարված է եղել, անհայտ մարդիկ են վճարել, չնայած ես գիտեմ ովքեր են։ Երբ հոգեհանգստի հացն էին տալիս, շատ մարդիկ նստել են, հացը կերել են, այդ փողն էլ է վճարված եղել էլի ուրիշ մարդու կողմից։
-Գիտե՞ք հանձնաժողովին գումարներ ուղարկում են։
Չգիտեմ ինչ գումարներ են եկել, բայց գիտեմ, որ թաղման հանձնաժողով էր կազմվել, որտեղ ընդգրկված էր Արսենս, իմ տղան։ Պետք է այդ հանձնաժողովը զբաղվեր Արթուր գերեզմանի հարցերով, էնտեղ ծախսվել է մի գումար՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պրոյկետներ պետք է կազմեր, մենք ձեն չհանեցինք, մենք ուզում էինք Արթուրին տանեինք էդտեղից, բայց ասեցին, որ ոչ մի տեղ չպիտի տարվի Արթուրին, ստիպված ժամանակավոր բերեցինք էդտեղ։ Պատվանդան սարքեցին, Արթուրին դրեցին վրան եւ սպասում եմ անընդհատ, ես չեմ հասկանում, ժամանակ են սրանք շահում, ինչո՞ւ էին անընդհատ ձգձգում։ Քառասունքից հետո կանենք, կտանենք գյուղ, չենք տանի, եղբայր, նա իմ տղան է, պիտի թաղեմ իմ տղային։ Էրեխես ինչքա՞ն պիտի մնա պատվանդանի վրա։
-Դուք նշում եք, որ ցանկանում եք Ձեր որդին՝ Արսենը, դուրս գա հանձնախմբից, ինչո՞ւ։

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 92040 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (255-ձայն)
  • Վատ (168-ձայն)
  • Շատ Վատ (1194-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook