USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 22 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բարերարները կատարել են Հրաչյա Հարությունյանի ֆինանսական պարտավորությունները Hraparak
2017-04-24 23:56:00
Տպել Տպել

Ես այսօր եղել եմ արդարադատության նախարարի տեղակալի մոտ՝ պարոն Քոչարյանի, մենք բավականին լուրջ խոսակցություն ունեցանք։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հրաչյայի հարցը լուծելու համար, որովհետեւ անմիջապես ինքն ա տեղը դրել, որ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվի Հայաստան։ Շնորհակալ եմ արդարադատության նախարարին եւ պարոն Քոչարյանին։ Նրանց ջանքերով Հրաչյա Հարությունյանի հարցերը արդեն լուծվել ա, պիտի տեղափոխեն Հայաստան 1 կամ 2 ամսից։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց 2013 թ․-ին ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտորը Մարտիրոսյանը։
-Ֆինանսական պարտավորություններն էլ վերացվա՞ծ են։
-Ֆինանսական հարցերը լուծվել ա։
-Ո՞վ է լուծել։
-Լուծել են բարերարները։ Իրենք չեն ուզում անուններ ասեն, ես էլ չգիտեմ։ Ես չեմ ուզում գումարի մասին խոսեմ։
-Դուք նշում էիք, որ 18 միլիոն ռուբլի են պահանջել՝ որպես փոխհատուցում։
-Հիմնականում չասեցին ինձ, չեն էլ ասի, բայց ֆինանսական հարցը լուծված ա։ Թե ինչքան են տվել, էդ իրանց պրոբլեմն ա, կարեւորը՝ լուծել են։
-Առողջական վիճակը ինչպե՞ս է։
-Առողջական վիճակը նույնը մնում ա, պետք ա տեղափոխեն Հայաստան, ստեղ վիրահատություն անեն։ Տենանք տուն են բաց թողում, թե բերդ էլի։ Խոսակցությունը գնաց նենց, որ միանգամից չեն կարա բաց թողնեն, պիտի գա բերդը, նոր դրանից հետո միջնորդագիր, բան։ Հազար ու մի բան անեն։ Էդքան շուտ չեն կարում ազատեն էլի։ Էս տարվա ընթացքում էդ հարցերը պետք ա լուծվի։
-Վերջին անգամ ե՞րբ եք խոսել Հրաչյա Հարությունյանի հետ։
-Երեկ չէ մյուս օրն ա աղջիկս խոսացել, չի կարում խոսա։ Ընդամենը 2 կամ 3 րոպե խոսում ա, գալիս հեռախոսը ձեռներից առնում են։ Հրաչն ասում ա՝ թղթեր բերեցին, ստորագրեցի՝ եւ արտահանձման հետ կապված, եւ ֆինանսական, որ ինքը պարտք ու պահանջ չունի։
Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 83161 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (238-ձայն)
  • Վատ (160-ձայն)
  • Շատ Վատ (1169-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook