USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է»․ Գայանե Ասլամազյանի ամուսնու բացառիկ հարցազրույցը. life.tert
2017-04-20 01:36:00
Տպել Տպել
 Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ Հաղորդավարուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, նրա ամուսինը՝ Ջիանին, բացառություն արեց Tert.am Life-ի համար և խոսեց սիրելիի հետ ծանոթության ու հարաբերությունների մասին։

 «Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։

 Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա  սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։

 

 Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա։

Պրոդյուսերը հաճույքով կհետևի կնոջ աշխատանքին, սակայն նրա հետ համագործակցություն չի նախատեսում․ «Գայանեն իմ կինն է, իմ սիրելին։ Ես նրա պրոդյուսերը չեմ դառնալու»։

 Զույգը Հայաստան կվերադառնա մոտ 2 ամսից։ Թեև այս փուլում խոսակցություններ են շրջանառվում, որ Գայանեն մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու հետ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, իրականում հակառակն է եղել՝ Ջիանին է վերադառնալու Հայաստան։

 

 «Ես 1988 թվականից ապրում եմ ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի եմ։ Այս ընթացքում 10 տարի ապրել եմ Երևանում, ստեղծել եմ «Ջիանի» ոսկու սրահներն ու համանուն ակումբը, հետո կրկին վերադարձել եմ ԱՄՆ։ Բնակվում եմ Միացյալ Նահանգներում, սակայն մոտ 2 ամսից վերադառնալու ենք Հայաստան։ Այս անգամ ինձ Գայանեն է հետ բերում Հայաստանում, ոչ թե գործերը։ Ես իրեն չկարողացա համոզել ապրել ԱՄՆ-ում։ Ինքն ընդհանրապես ցանկություն չունի այստեղ ապրել, սիրում է իր հայրենիքը, հողն ու ջուրը։ Ես նույնպես սիրում եմ մեր երկիրը, այնպես որ, շուտով կվերադառնանք»,- պատմեց  Ջիանին։

 Այս տարիների ընթացքում Գայանեն ամեն ինչ արել է, որպեսզի որդին՝ Ալեքսանդրը, լավ դաստիարակություն, լավ ուսում ստանա։ Որդու մասին խոսելիս հաղորդավարուհին նշել է, որ կյանքում առաջնային կարևորում է իր տղային, ինչ-որ չափով իր կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում է որդու դաստիարակությամբ։ Դերասանուհու ամուսնուց հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ ունի Գայանեի որդու հետ․ «Մենք  շատ լավ հարաբերություններ ունենք։  Ինքս էլ ունեմ մեծ երեխաներ, որդիս 21 տարեկան է, աղջիկս՝ 19։ Ես շատ ուրախ եմ, որ Գայանեն էլ ունի երեխա։ Մեր երեխաներն են։ Բոլորը շատ նորմալ են վերաբերում մեր հարաբերություններին։ Հասուն մարդիկ են, ամեն ինչ հասկանում են։ Բնականաբար, ես ու կնոջս տղան կարողանում ենք ընկերություն անել։ Գայանեն էլ իմ երեխաների հետ է շատ մտերիմ։ Երեկ էլ միասին էինք»։

 Ալեքսանդրն այժմ սովորում է Չինաստանում և ներկա չի եղել փոքրիկ խնջույքին, որ կազմակերպվել էր Գայանեի և Ջիանիի ամուսնության կապակցությամբ։ «Մենք մեծ խնջույք չենք արել, ուղղակի հավաքվել ենք նեղընտանեկան շրջանակներում։ Նախատեսնում ենք այստեղ էլ հավաքույթ անել»,- եզրափակեց Ջիանին։

 

Ամալյա Հովհաննիսյան

life.tert.am

 

Այս նյութը դիտել են - 82345 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook