USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 22 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աղի բլիթ ուտելը չպետք է վերածել մոգության և գուշակության․ Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյան Hraparak
2017-02-10 10:18:00
Տպել Տպել

Վաղը՝ փետրվարի 11-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Սարգսի տոնը։ Այդ առիթով զրուցեցինք Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանի հետ։
-Տեր Տաճատ, Սուրբ Սարգսի տոնը Սուրբ Սարգսի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների նահատակության հիշատակության տոնն է: Որքանո՞վ այն կապ ունի սիրո տոնի հետ:
-Սուրբ Սարգիսը քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է հայոց աշխարհի հետ. մեծ գործ է կատարել հայոց աշխարհում Քրիստոնեություն քարոզելու գործում: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել և ունեն: Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
 -Ո՞րն է Սուրբ Սարգիս տոնի գլխավոր խորհուրդը:
-Առհասարակ, սրբոց տոները մեզ ստիպում են անդրադարձ կատարել, սրբի կյանքը օրինակ դարձնել մեզ համար և խնդրել սրբի բարեխոսությունը:
-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս հորդորում է նշել Սբ. Սարգիս զորավարի տոնը և չպրոպագանդել Վալենտինի տոնը: Ի՞նչ եք կարծում, վերջին տարիներին հայ երիտասարդները անսացի՞ն այդ հորդորին:
-Մենք այսօր Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպել ենք երիտասարդների օրհնության կարգ: Օրհնությանը պետք է մասնակցեն թվով 700 երիտասարդներ: Սա, կարծում եմ, Ձեր հարցին պատասխան է, նամանավանդ, որ նախաձեռնողներն իրենք՝ երիտասարդնեն են եղել:
-Որքանո՞վ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մերժում Սուրբ Վալենտինի տոնը։
-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե մերժում է օտար տոներն ու սովորությունները կամ հակակրանք ունենք նրանց նկատմամբ, այլ պարզապես Սուրբ Սարգիսը հայ քրիստոնեական տոն է, և եկեղեցին հորդորում է իր զավակներին հավատարիմ մնալ իր տոներին և սովորություններին, այլ ոչ թեշ՝ օտար:
-Նշեցիք, որ Սուրբ Սարգիսը հայ քրիստոնեական տոն է, և եկեղեցին հորդորում է իր զավակներին հավատարիմ մնալ իր տոներին։ Բայց չէ որ Սուրբ Սարգիսը եւս ազգությամբ հայ չէր․ հույն էր եւ բնակվում էր Կապադովկիայում: Այս մասին ի՞նչ կասեք։
-Անշուշտ Սուրբը հայ չէր, հոռոմ էր, սակայն հայոց աշխարհում իր կատարած մեծամեծ գործերի, հրաշագործությունների շնորհիվ սիրվել, ազգայնացվել և սրբացվել է։
Եվ քիչ չեն մեր սրբերը, որոնք ազգությամբ հայ չէին։
-Տեր Տաճատ, ինչքանո՞վ է հարիր Վալենտինի տոնը մեր ազգային կերպարին և ինչպիսի՞ գաղտնի վտանգներ կարող է պարունակել։
- Պատմության տարբեր ժամանակահատվածներում անհրաժեշտություն է լինում տարբեր ազգերից վերցնելու սովորություններ, փոխառելու` բառեր և այլն: Սակայն այս պարագայում մենք դրա անհրաժեշտությունը չունենք Սբ. Վալենտինի տոնը փոխարինել Սուրբ Սարգսի տոնով, նամանավանդ, որ Սուրբ Սարգսի տոնը իր մեջ պարունակում է Վալենտին կոչված տոնի արտաքին բոլոր նշանները: Ինչու՞ պետք է օտար տոնը նշենք, մեր տոնի փոխարեն:
-Կարծիք կա, որ եթե Վալենտինի տոնը չլիներ, հայերն անգամ Սուրբ Սարգսի տոնի մասին այսքան տեղեկացված չէին լինի: Այսինքն՝ Վալենտինի տոնը օգնեց երիտասարդներին՝ իմանալու և նշելու Սուրբ Սարգիսը: Այս մասին ի՞նչ կասեք, համամի՞տ եք:
-Սբ. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ես, օրինակ, հիշում եմ, թե ինչպես էին տատիկները հատուկ կերպով պատրաստվում և մեծ ոգևորությամբ սպասում Սբ. Սարգսի տոնին: Իսկ հայերից որևէ մեկը հիշո՞ւմ է, թե ինչպես էին իրենց տատիկները պատրաստվում Սբ. Վալենտինի տոնին և նշուն այն: Հետևաբար չգիտեմ կարծիքն ումն է, բայց վստահաբար, այդպես չէ, դա բոլորս էլ գիտենք:
-Հավատա՞լ աղի բլիթի զորությանը, թե ոչ:
-Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որ ինքը պիտի ընտրի Իսահակի համար (Ծննդ. 24.12-14): Հետևաբար եթե հետաքրքված ենք այս հարցով, կարող ենք աղոթել: Սակայն, ըստ Աստվածաշնչի, ով գուշակություն է անում, պիղծ է Աստծո առաջ: Այս մասին Աստված ինքն է ասում իսրայելացիներին (Բ Օրինաց 18.10-14 )։
-Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եկեղեցին ևս դե՞մ է այդ սովորությանը:
-Եկեղեցին հարգում է ժողովրդական սովորությունները, աղի բլիթի հետ կապված` նույնպես: Սակայն դա չպետք է վերածել մոգության և գուշակության:
Վով Մուշեղյան

hraparak.am

Այս նյութը դիտել են - 7785 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (238-ձայն)
  • Վատ (160-ձայն)
  • Շատ Վատ (1169-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook