USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դատապարտում եմ նրանց, ովքեր այրում են վերադարձի կամուրջները
2016-12-15 15:39:00
Տպել Տպել

 Սա դեռահաս արցախուհու ընդվզում էր, ու ես սարսռում եմ այս տողերից. «Շատացել է թիվն այն մարդկանց, ովքեր վերջին տարիներին լքում են հայրենիքը, սակայն ավելի շատ ինձ մտահոգում են նրանք, ովքեր լքում են հային:

Սիրում եմ մատնաչափ երկիրս, և դատապարտում եմ քեզ, ո~վ դավաճան: Որքան էլ փորձեմ փնտրել արդարացում, հնար չկա, հոգիս խավարի հետ է մարտնչում, երբ մտածում եմ, որ թողել ես հող հայրենին, քո երկիրը հարազատ:   

Անարժա՛ն, քեզ ժպիտներով լեցուն կյանք պարգևելու համար ազգդ է մարտնչել, իսկ դու, արհամարհելով մեր թափած արյունը, առանց հետադարձ հայացք ձգելու, անցար թշնամու կողմը:
Խղճում եմ քեզ, որովհետև այդ ո՞վ պիտի քո նմանին իր երկրում թագավոր հռչակի: Որդիդ ու թոռդ կամաչեն քո անունը տալուց անգամ, նույնիսկ ես եմ ամաչում, որ դու հայ ես կոչվել, անիծվես դու, որ նախընտրեցիր թշնամուդ` նրան բարեկամ համարելով քեզ» /Անդրյան Անգելինա, 12-րդ դասարան/:
Եվ դավաճան Վասակ Սյունու կերպարը զուգահեռվեց իմ աշակերտների մտորումներին:
Նորից ու նորից դարերի խորքից վերհիշեցինք հասարակ անուն դարձած Վասակին, որ իր փառասիրության պատճառով զոհաբերեց երկու որդիներին և կնոջը: Նա էլ իր ժամանակ երկար և դառնորեն մտածել է. «Ուրեմն ես դավաճա՞ ն եմ: Հայրենիքի դավաճա՞ն…»:
Երբեմն հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն էլ մտնում են դասարան, միահյուսվում դասանյութին, քննարկվում որպես բոլորիս մտահոգող հարց: Ես իմ աշակերտներին զգուշացնում եմ այս տարածական աշխարհի վտանգներից հեռու մնալ, որ առանց հարցումի կարող են ուղեղներ քանդել:
Անգիտության թե միամտության արդյունք կարող է լինել կատարած սխալը, իսկ այն ուղղելու համար երբեմն դժվար է լինում հետդարձի ճանապարհը: Մենք չենք ուզում լսել, չենք էլ ուզում հավատալ, բայց ցավալի է, որ ամբողջ մամուլն ու տարածական հարթակը ողողված է այս օրերին դավաճանության մասին մեկնաբանություններով:
«Ես ամաչում եմ, որ իմ ազգում ծնվում են դավաճաններ»,- սա միտք էր, որ հնչեց բարձրաձայն, այն բոլորիս սրտում ծխաց անհանգիստ, աղաղակ դարձավ, հայի մի շատ մանր տեսակի դեմ ուղղված զայրույթի ճիչ…
Սա այն է, որ մարդուն տանում է դեպի ապականություն, երբ մարդը հեռանում է իր ժողովրդից, այրում վերադարձի կամուրջները և հավետ կորցնում հայրենիքին կապող բոլոր ճանապարհները:
Ու՞մ էր ուղղված խոսքը` Վասակի՞ն, թե՞ մեր օրերի ազգադավներին, դա չէր կարևորը…Սա սերնդի բարձրակոչ պոռթկումն էր, որ միասնություն է ուզում, հավաքական ուժ, անցյալի փառապանծ էջերի անմահացում, նոր օրերի հերոսների անցած ու գալիք օրերի տարեգրության հավերժացում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2687 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook