USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրա մտորումների շղթան շատ երկար է, բազմազան
2016-12-10 17:11:00
Տպել Տպել

Նա իմ աշակերտուհին է` 12-րդ հումանիտար դասարանում սովորող Լիլիթ Հովսեփյանը: Ինձ հետ անկեղծ է, շիտակ, ու ես սիրում եմ նրա ազնվությունը, որ երբեմն տանում է նրան համարձակության: Անցած օրն էր, նա ինձ հարցրեց, թե ուսուցչուհիս ի՞նչ կցանկանար իրեն… Անմիջապես մտքիս եկավ ընդամենը երկու բառ` մեծ սեր…Բոլոր բարեմաղթանքները տարբեր առիթներով ասված էին, այդ գիտեինք երկուսս էլ, բայց այդ մեկն այն էր, որ նրա սրտից էր խոսում…Նրա հայացքը ինձ գամվեց, և ինձ թվաց` մենք իրար հասկացանք:
Ես երբեմն մտքերով նրա հետ եմ, և նրա սրտի զարկերն եմ լսում, նրա խոսքերն էլ հուզումնառատ են, որ երբեմն նրանց արձագանքն էլ լսելի են դառնում ինձ. «Երջանի՞կ եմ ես…Թերևս սա այն հարցն է, որի պատասխանը չեմ կարողանում տալ: Ինչու՞…Որովհետև մեր կյանքի ամենաերջանիկ պահերին անգամ, որքան էլ տարօրինակ հնչի, զգում ենք, որ ինչ-որ բան պակաս է, կիսատ, թերի, երջանկության զգացողությունն ամբողջական չէ, ավելին ենքո ւզում, իսկ ի՞նչ, ինքներս էլ չգիտենք: Եվ ինչու՞ կյանքի իմաստի շուրջ սկսում ենք լրջորեն խորհել, երբ կանգնած ենք ընտրության ճամփաբաժանին, երբ չգիտենք` ուր գնալ, ինչ անել, երբ կյանքդ լի է բազմաթիվ հիասթափություններով: Ինչպե՞ս գտնել ու գնալ ճիշտ ճանապարհով, հանդիպել մեզ համար կարևոր մի մարդու, ձեռք բերել կյանքի փորձ, իմաստություն` երբեք չկորցնելով համնուհոտը մեր առավոտների, անվերջ ուրախանալ, երջանիկ լինել: Իսկ երջանիկ մարդն ո՞վ է…
Վերջ: Ես խճճվեցի հարցերի ծուղակում, կարծես պարտվում եմ ինքս ինձանից, նորից ինձ թվումէ, խաբում եմ ինձ: Բայց ո՛չ: Եթե անգամ ես զրկված լինեմ ուրախանալու և ինչ-որ բանստեղծելու հնարավորությունից, միևնույն է, կգտնեմ իմ մեջ ուժ` հարված տալու ծնունդ առնող հուսահատությանը, կկարողանամ դիմանալ ամեն մի փորձության, կկարողանամ լուծում տալ նույնիսկ անլուծելի թվացող խնդիրներին: Ես համարում եմ, որսահաղթող մարդու խոսքեր են, իսկ հաղթողներին չեն դատում, ուրեմն ես հաղթող եմ»:
Իմ հաղթող աշակերտուհու` հայրենիքին նվիրած տողերը հպարտությամբ են լցնում հոգիս. «Արցախն իմ մեջ է, արյանս ու մարմնիս մեջ, իմ մայրիկի աչքերում, հայերեն աղոթքիս մեջ, իմ հանապազօրյա հացի մեջ է: Այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն էինձ սնում, ես իմ նաիրյան երկրի սրտից եմ պոկված: Որտեղ էլ լինեմ, իմ սիրտը այս լեռներում է, այս երկնքի տակ: Պայծառ է իմ հայրենի երկիրը, ջերմ է նրա արևը, ու այդ ջերմությունից սիրտս բոցավառվում է սիրով: Այո՛, իմ հայրենիքը ես եմ, իմ երազանքները, իմ ուրախությունները, իմ տխրությունները, իմանցյալը, իմ ն երկան, իմ ընտանիքը, իմ ընկերները, բոլորն այստեղ են: Իմ հայրենիքը իմանունն է, իմ ազգանունը և ամբողջ կենսագրությունս»:
Նրա մտորումների շղթան շատ երկար է, այնտեղ երևում եմ նաև ես` իր ուսուցչուհին, որ փորձում եմ նրահոգին հասկանալ. «Միայն լուռ հետևելով նրա արտաբերած յուրաքանչյուր խոսքին ու խորհուրդներին` չես կարողչ ոգեշնչվել վեհ գաղափարներով, չես կարող զերծ մնալ հուզական խոր ու հարուստ ներաշխարհից: Ամենօրյա իրարդար աշխատանքով կրթել է բազմաթիվ սերունդներ, և դեռ քանի~ սերունդներ կդառնան հայի անունը կրող արժանի զավակներ: Հիշողությանս մեջ առանձնահատուկ ձևով միշտամուր կպահեմ ուսուցչուհուս բոլոր խոսքերը»:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1749 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook