USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կերպար, ում մեղադրում էին, բայց չէ՞ որ նա սիրում էր
2016-11-11 22:48:00
Տպել Տպել

Առավոտյան հեռախոսազանգն ինձ համար հաճելի անակնկալ էր: Մարտակերտի պատմագիտական թանգարանի տնօրենն իր բարձր գոհունակությունն ու հիացմունքն էր արտահայտում Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր» վիպակի քննարկման ժամանակ իր ապրած զգացողությունից: Հրաշալի էր...Մի նոր պայմանավորվածություն, համաձայնվեցի մեկ ուրիշ միջոցառում կազմակերպել թանգարանում: Մնում էր ընտրել թեման, տեղավորվել ժամանակի մեջ, և ես նորից կանգնում եմ այն ստեղծագործության վրա, որ անցած փետրվարին` Բաքվի և Սումգայիթի ոճրագործության հիշատակի օրերին, վշտահար սրտերից արցունքներ էր քամել: Ու նորից թերթում եմ այն «Հեռացող եզերքը», որ ամեն անգամ այն մեզանից չի հեռանում ու մտովի մանկավարժիս տեսնում եմ ամիսներ հետո` մի նոր գալիք փետրվարի, այդ գիրքը ձեռքիս` իմ աշակերտների հետ թանգարան մտնելիս:
«Աշնանային ցրտեր» վիպակն էր քննարկվում, բայց այդ գիրքը մեզ հետ էր…Ես տեսնում եմ սեղանին դրված «Հեռացող եզերքը», լսում եմ 12-դ դասարանի իմ աշակերտուհիների խոսքերն աշնան ցրտերում մնացած մեկ այլ սիրո մասին, որ մեղադրում են հերոսներին:
Կարապետյան Արմինե: «Գուցե Կարենի սերը անկեղծ էր, գուցե իսկապես սիրում էր Անահիտին, բայց ինչու՞ առանց բացատրության հեռացավ: Ինչ վերաբերում է Անահիտին, իրոք, սիրում էր Կարենին և կսիրի հավերժ, իսկ Մուշեղը, քաջատեղյակ լինելով Անահիտի ապրումներին, ամուսնացավ նրա հետ: Գուցե Կարենը չվերադառնար, նրանք, անցյալի հուշերը հետևում թողած, ապրեին: Սակայն այստեղ կա նաև երեխա, ով մեղավոր չէ, բայց նրա համար էլ հաճելի չէ սառը և անտարբեր մթնոլորտում մեծանալը: Չգիտեմ` նման իրավիճակում ինչպես կդասավորվի հետագա կյանքը, բայց ես Անահիտի փոխարեն կփորձեի Կարենին ցույց տալ, որ Մուշեղի հետ երջանիկ եմ ապրում»:
Հովսեփյան Լիլիթ: «Մուշեղն այս պատմության մեջ չնայած միակ տուժողն էր, որ դարձավ սիրո գերի, բայց նրան չեմ կարողանում արդարացնել: Նա օգտվեց Անահիտի միամտությունից և գողացավ նրա սերը ու թաքուն պահեց իր սրտի խորքում, որ ոչ մեկը չտիրի իր սիրուն: Իմ կարծիքով, Կարենն այնքան թույլ գտնվեց, որ չպայքարեց իր սիրո համար և դարձավ Անահիտի դժբախտության պատճառը, բայց վերջինս էլ երևի պիտի ասեր սիրած տղային, որ աշխարհում դեռ չկա մի այնպիսի սարքավորում, որով չափվեր իր անչափելի սերը նրա հանդեպ»:
Խաչատրյան Աննա: «Երբեմն ուզում ես չհիշել անցյալն ու ապրել միայն երազներով: Այդպես էր նաև Անահիտը, սիրում էր Կարենին, ապրում է նրա հետ կապված հիշողություններով, բայց Մուշեղի կողքին էր լինում: Ես ատում եմ Մուշեղին, նա մարեց երկու սիրող սրտերի նրբագեղ ու գեղեցիկ սեր: Մեղադրում եմ նրան, որովհետև օգտվեց աղջկա թուլությունից, մխիթարեց նրան ու հասավ իր նպատակին` չնայած իրենց մեղքի բաժինն ունեին նաև Կարենի ծնողները…»:
Դանիելյան Անուշ: «Ընթերցեցի վիպակը, չկարողացա խեղդել հուզմունքս, նրանց անմար սերը լույսի նման փայլ էր տալիս շրջապատին: Մեղադրում եմ Կարենի ծնողներին, որ իրենց զավակի երջանկությունը խորտակեցին, իրենց վերաբերմունքով խափանեցին նրանց ջինջ ու անհոգ սերը: Գուցե ես հակադրվում եմ մյուսների կարծիքին, բայց իմ համար Մուշեղը ստոր արարած է, ով մխիթարելով և խղճահարություն առաջացնելով Անահիտի մոտ` դարձավ սիրո տեր, բայց առանց փոխադարձ զգացողության: Անահիտի համար միևնույն էր, թե իր կողքին ով է` Մուշեղը, թե մեկ ուրիշը: Նա կորցրեց Կարենին, և, ինչպես ինքն էր ասում, ուրիշ կորցնելու ոչինչ չուներ: Նրան միայն մի հույս էր փայփայում` գոնե կրկին տեսնել Կարենին ու բացատրել… Ես համոզվեցի, որ յուրաքանչյուր անմոռաց սեր իր հետքն է թողնում ամենքի սրտում, և այդ օրերը մշտապես մեզ հետ են»:
Հայացքս սահում է գրքի տողերով, և ուզում եմ մեղմացնել Մուշեղի մեղադրանքը: Բայց ինչու՞, չէ՞ որ նա սիրում էր: Ու գտնում եմ նրա խոսքը, որ ուղղված է Կարենին. «Հիշի՛ր, կանայք սիրահարվում են բարդ բնավորությամբ տղամարդկանց, բայց որպես ամուսին` գերադասում են… իմ նմաններին…»:
Եվ ահա տարիներ անց արձագանք է տալիս Կարենի պատասխանը. «Մեր բախտը մեզնից է կախված, բայց հերիք է, որ թեկուզ մի անգամ թեթևամտորեն վերաբերվենք այդ բախտին, որպեսզի նա քեն հանի մեզնից մեր ամբողջ կյանքի ընթացքում»:
Ու հայացս հառում եմ դեպ երկինք, կարծես փնտրում եմ հեռուներից եկող աշնանային պարզկա, ցուրտ երկնքով անցնող այն կռունկների երամին, որ արձագանքում էր տխրամած կնոջ տառապանքին:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 4098 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook