USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցազրույց՝ լրագրող Գայանե Մանուկյանի հետ...
2016-01-08 00:21:00
Տպել Տպել

– Քանի որ մեր խոսակցությունը հիմնականում ծավալվելու է 2016 թվականի հունվարի 28-ին կայանալիք Հայկական բանակի տոնին նվիրված միջոցառման շուրջ, կցանկանամ զրույցը սկսենք Հայկական բանակի վերաբերյալ ձեր մտորումներով:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայկական բանակը յուրաքանչյուր հայի հպարտության ակունքն է։ Եվ դա բնական է, քանզի հենց Հայոց զորական ուժի շնորհիվ հաջողվեց 20-րդ դարավերջին ազատագրել մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ մասը։ Մեր փառապանծ բանակը այսօր էլ իր բարձրության վրա է: Նրա մարտունակության բարձր աստիճանի մասին ոչ միայն մենք ենք բարձրաձայնում, այլ նաև օտարները։ Հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ստեղծագործությունն է մեր բանակը։

-Ինչպես գիտենք համերգը բարեգործական բնույթ է կրում, կարող եք ասել ինչ է բարեգործությունը ձեզ համար և արդյոք այն ունի միայն նյութական նշանակություն:

Բարեգործությունը բառը ինքնին հուշում է, բարի գործ անելու իմաստ: Բարեգործությունը ինձ համար, հոգևոր առումով պարտավորություն է`օգնելու կարիքավորին, ձեռք մեկնել չքավորին: Բարեգործը նա է, ով իր անձնական գումարն է նվիրում, այլ` ոչ թե ուրիշի գումարն է վերցնում և փոխանցում կարիքավորին ու իրեն բարերարի պիտակ կպցնում: Այն իր մեջ խորհուրդ պետք է ունենա: Աջ ձեռքը , երբ տալիս է օգնությունը, անգամ՝ ձախը այդ մասին չպետք է իմանա: Ավելին՝ այն պետք է սիրով անել:
Բարեգործությունը կարող է լինել և՛ ֆինանսապես և՛ հոգեպես: Երկուսն էլ` շատ կարևոր են:

-Համերգի գովազդից պարզ դարձավ, որ Լոս Անջելեսում բնակվող գրեթե բոլոր մշակութային գործիչները մասնակցում են այս ծրագրին, ինչ եք կարծում համայնքը միշտ է այսպես համախմբված թե սա դրական տեղաշարժ է:

Այո, շատ դեպքեր են եղել, որ համայնքը համախմբված է եղել: Հուսով եմ, որ այս համերգն էլ բացառություն չի լինի, քանի որ աշխատում են մեծ թիմով, ու այս համախմբվածությունն էլ, կարծում եմ, կլինի համայնքում ևս հերթական մի դրական շարժ :

-Ինչպես մեզ տեղեկացրել էին ձեր կայքը հանդիսանում է եթե կարելի է ասել համերգի մամուլի խոսնակը և վստահ ենք որ լրատվությունը կլինի օբյեկտիվ, արդյոք խոսելու եք նաև բացթողումների և կուլիսային խմորումների մասին: Օրինակ կարող եք հանրությանը ներկայացնել այն արտիստների ցուցակը ովքեր հրաժարվել են մասնակցել կամ այն արտիստների ովքեր ցանկություն են հայտնել բայց ինչ ինչ պատճառներով չեն ընդգրկվել ծրագրին:

Կներեք, թույլ տվեք մի փոքր ուղղում կատարել ձեր հարցադրմանը:
Նախ՝ կայքը, որպես այդպիսին, չ՛ի կարող հանդիսանալ որպես մամլո խոսնակ:
Նշեմ, որ USArmenianews.com լրատվական կայքը Հայոց Բանակի ազգային տոնին նվիրված՝ «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագիրը կրող միջոցառման նախագծի շրջանակում լինելու է տեղեկատվական աղբյուրներից մեկը:
USArmenianews.com լրատվական կայքը պատրաստ է սիրով իր էջերը տրամադրել, հարցազրույցներ վերցնել բոլոր մասնակից արվեստագետներից , ինչպես նաև նախագծի կազմակերպիչներից, հովանավորներից, գործարարներից…
Ավելացնեմ , որ լրատվությունը լինելու է անաչառ, կլուսաբանվի լավը՝ լավ, վատը՝ վատ սկզբունքով:
Այս նախագծում, մասնակիցներից գրեթե յուրաքանչյուրը գիտի իրեն վստահված պարտականությունը: «Ես քո զավակն եմ Հայաստան» միջոցառման ժամանակ ինձ վստահված է նախագծի մամլո և հասարակայնության հետ կապերի ամբողջ պատասխանտվությունը: Այն ՝ կկատարեմ սիրով և ամենայն պատասխանատվությամբ ՝հանուն Հայոց Բանակին նվիրված բարեգործական միջոցառմանը:
Ինչ վերաբերվում է ձեր այն հարցադրմանը, թե ո՞ր մասնակիցներն են մերժել, կամ ովքեր, ի՞նչ սկզբունքներով չեն ընդգրկվել միջոցառման կազմում, կներե՛ք, դա իմ իրավասության մեջ չի մտնում:
Ձեր թույլտվությամբ այդ հարցը ես կփոխանցեմ համերգի գեղարվեստական ղեկավարին՝ առաջիկայում նրա հետ իմ հարցազրույցի ժամանակ:

-Ինչպես գիտենք այս կազմակերպությունը անցած տարի ևս կազմակերպել էր համերգ նվիրված Հայկական բանակի տոնին: Ինչ տարբերություններ կան անցած տարվա և այս տարվա միջև:

Անցած տարվա համերգի մասին իմ դժգոհությունը, ժամանակին, կիսվել եմ կազմակերպիչների հետ, և հիմա հարկ չեմ համարում կրկնվել:
Ինչ վերաբերվում է այս տարվա համերգի տարբերության մասին, կարծում եմ, այդ հարցը վաղ է ինձ ուղղել: Շատ կարևոր հարց է, համերգից հետո՝ կպատասխանեմ:

– Բոլորի համար էլ պարզ է որ նմանատիպ համերգի կազմակերպումը կախված է մեծ ֆինանսներից, ինչպես է լուծվում այդ հարցը և արդյոք չարժե՞ վերջապես հրապարակել այն մարդկանց անունները ովքեր սուրճի ու խորովածի սեղանի շուրջ, օրվա մեջ հինգ անգամ գրավում են Բաքուն և լուծում Արցախի հարցը, իսկ երբ բանը հասնում է ազգային որևե գործին աջակցելուն կրքոտ հայրենասերը անմիջապես վերածվում է հաշվենկատ բիզնեսմենի:

Անշուշտ, ցանկացած միջոցառում հովանավորի կարիք ունի: Առանց նրանց, հնարավոր չէ իրականացնել որևէ միջոցառում: Քանի որ այս միջոցառումը բարեգործական է, անգամ այս դեպքում ՝ հանդիսատեսը, ով գնելու է համերգի տոմս՝ նա ևս համարվելու է բարեգործ:
Ինչ վերաբերվում է կրքոտ հայրենասերից վերածվող հաշվենկատ բիզնեսմենի հարցադրմանը, ավելացնեմ, որ միջոցառումը իր մեջ մեծ գաղափար ունի, չեմ կարծում, որ ճիշտ է համերգից առաջ այլ հարցերի մասին խոսելը:

-Շնորհակալություն եմ հայտնում զրույցի համար և վերջում եթե կցանկանաք մի երկու բառով նշել թե ինչու Լոս Անջելեսում բնակվող հայը պետք է հունվարի 28-ին ներկա լինի Ալեքս թատրոնում կայանալիք «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագիրը կրող համերգին:

Ե՛ս էլ եմ շնորհակալ:
Ձեր հարցին դուք արդեն իմ փոխարեն պատասխանեցիք, թե ինչո՞ւ լոսանջելեսահայը պետք է մասնակցի այդ համերգին, քանի որ համերգի վերնագիրը արդեն ամեն ինչ ասում է՝ «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն»:

Աղբյուրը՝ losarmnews.com

Այս նյութը դիտել են - 5242 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook