USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 28 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը պատրաստ է իր կոչերով խրախուսել հայ զինվորին...
2016-01-06 20:22:00
Տպել Տպել

Այսօր Սուրբ Զատիկի օրն է: Շնորհավորելով և բարեմաղթելով սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոների առիթով՝ շարունակեցի զրուցել հունվարի 28-ին «Ալեքս» համերգասրահում «Ես քո զավակն եմ, Հայաստան» բարեգործական համերգի շուրջ: Նշեմ, որ համերգը կազմակերպել է «Grand Party» ընկերությունը: Օրը խորախորհուրդ է, իր մեջ խորհուրդ ու մեծ գաղափար ունի: Մեր զրույցն էլ՝ իր խորհուրդն ունի:
Ի դեպ՝ Գևորգն էլ շնորհավորեց բոլորիս Նոր Տարին և Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղ, առողջ և հաջողակ տարի:

-Հարգելի Գևորգ, «Grand Party» ընկերության կողմից ինչպե՞ս ստացաք առաջարկ մասնակցելու հունվարի 28-ին կայանալիք «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» խորագիրը կրող համերգին:

Գալով ձեր հարցին, ասեմ, երբ հրավեր ստացա, ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանի կողմից, մի քանի րոպե պահանջվեց միջոցառման նպատակը և անցկացման կարգը հասկանալու համար: Տոնակատարության կարևորությունը, կարծում եմ, գիտակցում են բոլորը: Հայ մնալու, հայրենիքին, Հայոց բանակին օգտակար լինելու փաստը բավական էր, որպեսզի ես անմիջապես միանայի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին:
Չեմ թաքցնում, նկատի եմ ունեցել նաև «Grand Party » ընկերության կատարած աշխատանքների, կազմակերպած համերգային ծրագրերի և երեկոների լրջությունը, որն էլ ավելի ամրապնդեց իմ որոշումը՝ մեծ սիրով մասնակցել տոնախմբությանը:

- Հայոց Բանակին նվիրված համերգը Բարեգործական է: Սովորաբար նման բնույթի համերգների ժամանակ ոչ բոլոր մասնակիցներն ու հաղորդավարներն են համաձայնվում անվճար մասնակցել: Այս համերգին դուք վճարվելու՞ եք:

Եթե մի միջոցառում բարեգործական բնույթ է կրում, ո՛չ ընկերությունը, և ոչ՛ էլ որևէ մասնակից չեն վարձատրվում: Ինչ վերաբերվում է իմ վարձատրությանը՝ խոսք լինել անգամ չի կարող, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է ի՛մ Հայաստանին և ի՛մ Զինվորին:

- Համերգին Ձեզ վստահված է հաղորդավարներից մեկը լինելը ՝ կարևոր և շատ պատասխանատու մի աշխատանք, որից կախված է համերգի ամբողջ ընթացքը: Պատրաստ ե՞ք այդ մեծ պատասխանատվությունը Ձեզ վրա կրել:

Համերգի հիմնական հաղորդավարն եմ լինելու: Կարծում եմ, տասնյակ անգամներ, ես ապացուցել եմ, որ կարողանում եմ որակյալ կատարել ինձ վստահված աշխատանքը, մանավանդ, երբ վերջինս կապված է ի՛մ հայրենիքի, ի՛մ հայ զինվորի հետ, և առհասարակ՝ բեմի ու արվեստի հետ: Մեկ խոսքով, ես պատրաստ եմ ևս մեկ անգամ ծառայել իմ հայրենիքին:

-Այս համերգը տարբերվելու է համայնքում տեղի ունեցող հունվար ամսվա բոլոր համերգներից, այն առումով, որ այս համերգի միջոցով ենք սփյուռքահայերիս ջերմությունն ու զորակցությունը փոխանցելու Հայոց Բանակի մեր զինվորիներին: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս առումով:

Այո՛, իհարկե՛, տարբերվում է: Այս համերգային երեկոն տարբերվում է այն առումով, որ այն՝ ՀՀ պետական տոն է, այն՝ Հայ Զինվորի օրն է, այն՝ ևս մեկ հրաշալի առիթ է սատարելու Հայաստանի կարևոր օղակներից մեկին: Ես՝ բացի իմ մեծ ցանկությունից, շատ թե քիչ՝ հաճելի պարտավորություն եմ զգում մասնակցելու և ամբողջ հոգով խրախուսելու հայ զինվորին:

-Գովազդներից տեղյակ ենք, որ հունվար ամսին Լոս Անջելեսում մի քանի համերգ է տեղի ունենալու: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք համայնքում բնակող մարդիկ կկարևորեն հենց այս համերգի շատ կարևոր գաղափարը և իրենց ներկայությամբ կօգնեն մեր զինվորներին:

Համոզված եմ, որ այս բարեգործական միջոցառումը համայնքը պետք է կարևորի ոչ միայն ժամանցի, այլ՝ հենց իրենց զավակների մեջ հայրենասիրությունն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ասեմ ՝ ավելին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի պարտքն է, ինչ որ կերպ աջակցել այս համերգին: Նմանատիպ միջոցառումները մեզ օգնում են համախմբված մնալ՝ նույնիսկ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու:
 

-Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգի ընթացքում կլինեն շատ արվեստագետներ, որոնց ներկայացնելու առաքելությունը վերապահված է հաղորդավարներին: Ասում են՝ որքան մարդ, այնքան տարբեր բնավորություն: Կա տվյալ արվեստագետին ևս սիրել-չսիրելու հանգամանքը : Բնականաբար բոլորին նույն հարթությամբ, ուշադրությամբ չեք կարող ներկայացնել: Այս պահին կա՞ արվեստագետին ներկայացնելու այդ «բախման» մտավախությունը:

Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ: Յուրաքանչյուր նմանատիպ մտածելակերպ՝ քեզ զրկում է պրոֆեսիոնալ կոչվելու հնարավորությունից: Իմ հաղթանակներից մեկն այն է, որ մարդկային փոխհարաբերությունները իրավունք չունեն հայտնվել մասնագիտական ասպարեզում, հատկապես՝ բեմահարթակում: Կարծում եմ, դա հանդիսատեսի խնդիրը չէ, դու համակրում, թե հակակրում ես տվյալ արվեստագետին, հանդիսատեսը ունի իր ձևավորված կարծիքը տվյալ արվեստագետի մասին:

-Հարգելի Գևորգ, համերգի ընթացքում կարող եք ձեր շուրթերով մի այնպիսի կոչ անել, երբ համերգից հետո հանգանակված գումարն ու համերգի տեսանյութը ուղարկվի զորամասեր, այն դիտելուց հետո, ցրտին , սահմանին կանգնած, խրամատում զենքը ձեռքին, գուցեև ինչոր տեղ քաղցած զինվորին փոխանցել լոսանջելեսահայերիս  ջերմությունն ու մեր բոլորիս աղոթքը, որ անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան: 

Ոչ թե կարո՛ղ եմ, այլ պատրա՛ստ եմ, մեկը չէ, այլ տասը նմանատիպ կոչերով խրախուսե՛լ իմ հայ զինվորին՝ հիշելով ինձ զինվորական տարիներին սահմանային խրամատներում կանգնած, ինչպես նաև հիշելով իմ արյունակցին՝ եղբորս որդուն, ով այսօր ևս կանգնած է հայրենիքիս սահմանին:

-Հարգելի Գևորգ, շնորհակալություն հարցազրույցի համար, կհանդիպենք հունվարի 28-ին, «ALEX» համերգասրահում:

Շնորհակալություն Ձեզ հարցազրույցի համար:
Շնորհակալություն նաև «Grand Party» ընկերությանը, ի դեմս Ա. Մարտիրոսյանի՝ հայրենանվեր գործի համար:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 3317 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (242-ձայն)
  • Վատ (163-ձայն)
  • Շատ Վատ (1174-ձայն)
Ajax Loader
Facebook