USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գասպարյան Վովային բերեք ստեղ
2016-07-20 05:16:00
Տպել Տպել


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Armtimes.com-ի հարցերին պատասխանում է խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:

-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:

Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:

-Ո՞նց է  հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:

Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:

-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք, իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):

Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:

-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:

Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:

-Այո, նրանք վատ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել: Մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:

Մեզ  երեկ  ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ... այ դա պատանդ կլիներ:

Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին:

-Չի խոսում:

Իսկ փոխոստիկանապե՞տը:

-Չեն վեցնում, աղջիկս, ասում եմ քեզ:

Իսկ ձեզ հետ խոսո՞ւմ են:

-Ինչի մենք վայրենի՞ ենք, որ մեզ հետ չշփվեն:

Պարոն Մանուկյան, երեկվա կրակոցներից հետո Խորենացի փողոցում խուճապ ստեղծվեց, կրակոցներն իսկապես օ՞դ էին ուղղված:

-Մենք օդ ենք կրակել, այսօր էլ ենք կրակելու, եթե մարդկանց բռնության ենթարկեն:

Չե՞ք վախենում, որ այսօր էլ կլինի երեկվա նման խուճապ:

-Ինչի երեկ խուճա՞պ է եղել:

Ցուցարարները մտածում էին, որ փոխհրաձգություն է սկսվել:

-Չէ, դրանք այդ կրակոցները չէին, դրանով զգուշացնում էինք, որ մյուս անգամ ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք:

 Սեդա Ղուկասյան / armtimes

Այս նյութը դիտել են - 27974 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook