USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անահիտ Մութաֆյանի և Վահան Բաբայանի միջև կա համաձայնությու՞ն...
2016-06-01 01:47:00
Տպել Տպել

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն այսուհետ հանդես կգա որպես նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ: Այս մասին անձամբ իր ֆեսյբուքյան էջում հայտնել է նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիր Վահան Բաբայանը: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ տեղեկանալու կուսակցությանն ադամակցվելու առաջարկի, իր կողմից ձեռնարկվող քայլերի և այլնի մասին:
Ինչպե ՞ ս ստացաք կուսակցությանն անդամակցելու առաջարկը:
Ես և Վահան Բաբայանը ծանոթ ենք դեռևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Նախկինում ինքս համագործակցում էի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդպես, երբ Վահան Բաբայանը ստեղծեց իր սեփական կուսակցությունը, առաջարկեց ինձ համագործակցել՝ ծանոթացնելով գաղափարի հետ: «Ռեֆորմիստներ» կուսակցությունն ընդդիմադիր կուսակցություն չէ, այն պետականամետ է: Ինքս լինելով ընդդիմադիր՝ արդեն մի քանի տարի է, ինչ չեմ կարողանում ոչինչ անել իմ երկրի համար: Այդ իսկ պատճառով որոշեցի ներսից ինչ-որ փոփոխություններ անել, քան դրսից գոռգոռալ՝ ոչնչի չհասնելով և ոչ ոքի օգուտ չտալով:
Ստացվում է, որ մինչ այդ պարզապես համապատասխան հարթակ չկա՞ ր ձեր խոսքը տեղ հասցելու համար:
Ոչ, փառք Աստծո, Հայաստանում այսօր ազատ խոսքի դաշտը մեծ է: Պարզապես այսօր ոչ մի ընդդիմադիր ոչ մի արդյունքի չի հասնում, իսկ ես ցանկություն ունեմ երկրիս օգուտ տալ:
Իսկ ո՞ րն է «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնական գաղափարը:
Քանի որ այն երիտասարդական կուսակցություն է, փորձելու է ակտիվացնել երիտասարդական շարժումը: Համագործակցելով իշխանությունների հետ՝ մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական դաշտում ճիշտ սերնդափոխություն ձևավորենք:
Եթե փորձենք խոսել անձամբ ձեր քայլերից, ապա ինչ կասեք՝ ո՞ րն է լինելու ձեր հաջորդ քայլը, ունե՞ք հստակ տեսլական:
Իմ և Վահան Բաբայանի միջև կա համաձայնություն, ըստ որի՝ ես պետք է զբաղվեմ կոնկրետ մշակութային հարցերով: Դա իմ ցավն է, դա իմ խնդիրն է, քանի որ այսօր Հայաստանի մշակույթը փոփոխությունների կարիք ունի: Ունեմ արդեն մեծ գաղափարներ, որոնցից կարող եմ օրինակ բերել թատրոնը և մշակույթը օրենքի դաշտ բերելը: Այսօր թատրոնները շատ բարձիթողի վիճակում են գտնվում: Դեռ չեմ ցանկանում բոլոր փակագծերը բացել: Դա կանեմ այն ժամանակ, երբ որ տեղի ունենա մեր կուսակցության համագումարը:
Արվեստ և քաղաքականություն: Կարողանում եք արդյոք ինչպես հարկն է համատեղել այս երկու բնագավառները, քանի որ ինչպես փորձն է ցույց տվել, սովորաբար արվեստի այն ներկայացուցիչները, որոնք միաժամանակ զբաղվում են նաև քաղաքականությամբ, ժամանակ առ ժամանակ քննադատությունների են արժանանում:
Այո, դա մեր իրականության դառը փորձն է: Սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով՝ արվեստը և քաղաքականությունը միշտ համընթաց են քայլել, քանի որ առանց քաղաքականության չկա մշակույթ, և հակառակը: Թատրոններում այսօր մենք ունենք խաղացանկային քաղաքականություն, որտեղ ներառվում են կոնկրետ երկրի ներքին խնդիրների մասին պիեսներ:
Իսկ բացի մշակութային խնդիրներից, կա՞ն հարցեր, որոնց մասին դուք ևս ցանկանում եք բարձրաձայնել:
Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ հիմնախնդիրներ եմ տեսնում, բայց դրանց համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ինքս կփորձեմ օգնել իմ մյուս ընկերներին, ովքեր որ այլ գործերով են զբաղվում: Բայց այս ամենով հանդերձ, չեմ ցանկանում այլ դաշտ մտնել, քանի որ ես արվեստագետ եմ:
Անահիտ, հետաքրքիր է իմանալ՝ արդյոք քաղաքականության դաշտ մտնելը պայմանավորված է նաև ձեր հոր՝ Լևոն Մութաֆյանի գործոնով, ով հայտնի էր իր սուր և համարձակ մտքերով, որոնք նա արտահայտում էր իր ֆեյսբուքյան էջում: Գո՞ւցե փորձում եք գնալ նրա հետքերով:
Ճիշտ եք նկատել, նաև այդ փաստն է նպաստել, քանի որ լուսահոգի հայրս, մայրս ինձ դաստիարակել են ճիշտ քաղաքացի: Ես ինձ չեմ համարում քաղաքական գործիչ, ես ինձ համարում եմ հասարակական գործիչ, հասարակական մարդ, ով ունի իր խնդիրները, ով ապրում է իր երկրի խնդիրներով: Ասեմ նաև, որ հայրս դեմ էր, որ ես քաղաքականության դաշտում էի: Բայց սիրեցի, ուզեցի լինել այդտեղ և եղա:
Եվ վերջում, արդեն իսկ մեկնարկը տրվել է ձեր նոր գործունեության: Որևէ՞ քայլեր ձեռնարկվել են ձեզ հուզող խնդիրները լուծելու համար:
Դեռ ոչ: Առաջիկայում կլինի մեր կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում էլ կհստակեցվեն մեր հետագա քայլերը: Վստահեցնում եմ, որ մեր կատարած աշխատանքը դուք կտեսնեք, քանի որ մենք գործում ենք, այլ ոչ թե խոսում. այսօր մեր երկիրը պարզապես խոսացողների պակաս չունի:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Այս նյութը դիտել են - 1800 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook