USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ըստ ամերիկահայ երգիչ Ալֆրեդ Գալստյանի՝ մինչև Հայաստանում վիճակը չլավանա, ո՛չ մեկն էլ մշտական ապրելու չի գա...(Տեսանյութ)
2016-03-05 02:10:00
Տպել Տպել

Հարցազրույց՝ ամերիկահայ երգիչ Ալֆրեդ Գալստյանի հետ...


Հարգելի Ալֆերդ, գիտեմ, երկար ժամանակ է, որ բնակվում եք Լոս Անջելեսում: Հիմա Հայաստանում եք: Կասեք ի՞նչն է Ձեզ բերել Հայրենիք:

-Ես շատ հաճախ եմ այցելում Հայաստան, շատ եմ սիրում հայրենիքս: Այս անգամ իմ մեծ սերն է բերել հայրենիք:

Անձնականը՝ անձնական, իսկ հնարավո՞ր է հայ հանդիսատեսը հայրենիքում ձեզ տեսնի համերգով, կամ ինչ-որ միջոցառման շրջանակներում:

-Այո՛, Հայաստանում արդեն առաջարկ կա,համերգի պատրաստվելու իմ և կնոջս՝ Անուշ Պետրոսյանի հետ համատեղ: Ի դեպ ՝ ունեմ բազում հրավերներ տարբեր երկրներից էլ:


Կասե՞ք երեք կետ, որը կառանձնացնեիք Լոս Անջելեսի և այստեղի արվեստագետների միջև:

-Տարբերություններ շատ-շատ կան , բայց հիմնականը նա է, որ առաջինը մեր մոտ՝ Լոս Անջելեսում, հայ արվեստագետները խնջույքներում միայն հայերեն են երգում, իսկ Հայաստանում, առաջին երգից հետո՝ անցնում են ռուսերենի: Եթե առիթը հայկական է, ուրեմն՝ եկեք մերը պահենք, օտար ազգը երբեք իրենց հարսանիքներում հայերեն չի երգում:

Մեր մոտ արվեստագետները միայն արվեստով չեն զբաղվում , կողքից ամեն մեկը ուրիշ բիզնեսով էլ է զբաղվում , իսկ Հայաստանում ՝ այդպես չէ: Լոս Անջելոսում  միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերն են արվետսագետները իրենց արվեստով զբաղվում , բայց Հայաստանում ՝ դա ամեն օր է: Հնարավոր է, որ այդ ամենը գալիս է երկրի դրվածքից:

Երևի երրորդ կետն էլ այն է, որ երգելու ոճը շատ տարբեր է մեր մոտի երգիչների և Հայաստանում բնակվող երգիչների միջև:

Լոս Անջելեսում արվեստագետների մեջ նախանձը և դրա հետևանքները ինչպե՞ս են դրսևորվում: Իրար օգնում են, թե՞ խանգարում, դիմացինի հաջողությամբ ուրախանում են, թե՝ թշնամանում:

-Երկու տարբերակն էլ, գործում է, և՛ Լոս Անջելեսում և՛ հայրենիքում: Դա իմ կարծիքով բոլոր գործերում է այդպես: Բայց ավելի գերադասելի կլիներ, որ մենք միասնական լինեինք, չէ որ մի ձեռքը երբեք ծափ չի տալիս: Ցավոք սրտի, մեր հայ ազգը իրար թիկունք -թիկունքի չի կանգնում: Հին ժամանակներում մեր պապերն են կանգնել և հիմա նրանց շնորհիվ է ,որ ՀԱՅԱՍՏԱՆԸ գոյություն ունի:

Ըստ Ձեզ, վաստակավոր կոչումը ինչպես է նվաճվում, խնամի -ծանոթով, թե՝ ժողովրդի գնահատականով: Չե՞ք կարծում , որ ամեն արժան-անարժան էժանացրեցին կոչումները :

-Ինչպես Հայաստանում , այդպես էլ Ամերիկայում , երկու երկրներում էլ խնամի ծանոթով է, կամ ՝ լավ գումարի դիմաց:
Անուններ չեմ տալիս, բայց շատ արվեստագետներ էլ կան, որ իրենք իրենց են շնորհում այդ մրցանակը:
Ինձ համար ամենամեծ մրցանակը այն է,որ դրսում , և՛ Երևանում, և՛ Լոս Անջելեսում, ժողովուրդը մոտենում է և ուզում է նկարվել , կամ՝ այնքան մեծ արձագանքներ եմ ստանում , ջերմություն , որ անփոխարինելի է, չհաշված բոլոր այն հաղորդագրությունների, որոնք ստանում եմ օրվա ընթացքում: Իմ կարծիքով դրանից մեծ մրցանակ չկա:


Օտարության մեջ, ինչպե՞ս եք վաստակում օրվա ապրուստը, երգելով հնարավո՞ր է ապրելու համար պայմաններ ապահովել:

- Լոս Անջելեսում անհնար է, որ միայն երգելով ապրես ու ընտանիք պահես, կողքից ամեն մարդ էլ բիզնեսով է զբաղվում:

Ի՞նչքան ժամանակով եք Երևանում: Հնարավո՞ր է , որ մնաք մշտական բնակության:

-Դեռ 4-5 ամիս էլ լինելու եմ Հայաստանում , բայց հիմնական բնակություն
կհաստատենք Լոս Անջելեսում: Այնտեղ են իմ հարազատներն և ընտանիքս:
Ինչքան էլ, որ կյանքս տամ Հայրենիքի համար, մինչև իմ կարծիքով Հայաստանում վիճակը չլավանա, ոչ մեկն էլ չի թողնի այնտեղի կյանքը ու չի գա:

Ամենակարևորը նաև այն է, որ այնտեղ Օրենք կա, հայությունը չի թողնի այնտեղից չի գա, քանզի օրենքն այնտեղ գործում է բոլորի համար, կապ չունի ում տղան ես, կամ ինչքան փող ունես:

Գաղտնիք չէ,որ Ձեր կինը նույնպես երգում է, հնարավո՞ր է հանդիաստեսը ձեզ տեսնի համատեղ համերգով:

-Ինչքան որ նկատել եք, մենք վերջերս միշտ իրար հետ ենք երգում, և շատ շուտով մեր համատեղ համերգն է լինելու Հայաստանում: Երկուսիս ոճը շատ տարբեր է, դա գալիս է երևի նրանից , որ տարբեր մշակույթների մեջ ենք մեծացել :

Ձեր կնոջը ձեզ մրցակից չե՞ք տեսնում : Սոցիալական ցանցերում նկատելի է, որ Ձեր կինն ավելի շատ հետևող և երկրպագուների մեծ բանակ ունի:

-Ես այնքան ուրախ եմ, որ իմ տիկնոջը ավելի հետևողներ կան՝ քան ինձ : Իմ մեծ նպատակն է, որ նա նոր բարձունքներ նվաճի : Հանդիսատեսը տարբեր ճաշակի է, ես իմ հանդիսատեսն ունեմ, Անուշիկը ՝ իրենը: Եթե ասեն,որ Անուշիկը ինձանից շատ ավելի լավ է երգում, հավատացե՛ք, հազար անգամ ավելի ուրախ կլինեմ:

Երբ վերադառնաք Լոս Անջելես և ձեր տիկնոջ հետ համատեղ նախաձեռնությամբ համերգով հանդես գաք, ըստ ձեզ, ի՞նչ արձագանք կունենա, և արդյո՞ք շատերի նախանձը չի շարժի : Պատրաստ ե՞ք թշնամիների նոր բանակին:

-Անուշիկին, լոսանջելեսահայերը արդեն անհամբեր սպասում են, թե երբ է նա այնտեղ լինելու :
Շատ քիչ ժամանակահատվածում նա նվաճեց այն բարձունքը, որին հասնելու համար շատ երգիչ-երգչուհիներին տարիներ է պետք: Իմ ամբողջ նպատակը այն է,որ նա ավելիին հասնի, քանի որ նա իր մեջ այդ հնարավորությունները ունի : Եվ մի բան էլ ավելացնեմ,այսօր այնքան երգիչներ կան, որ ցանկանում են Անուշիկի հետ դուետ երգել, իսկ ընտրությունն, իհարկե, Անուշիկինն է:

Սփյուռքի հայության հետ է հեշտ շփվելը, թե՝ հայաստանաբնակների:

-Ասեմ, որ շատ տարբեր են որպես լսարան, և որպես հանդիսատես : Սփյուռքի հայությունը շատ նրբանկատ է, շատ լավն են , միշտ բարի ու պոզիտիվ:

Հարգելի Ալֆրեդ, կպատասխանեք մեր հարցազրույցի վերջին ամփոփիչ հարցը. շուտով ինչո՞վ կզարմացնի Ալֆրեդ Գալստյանն ու Անուշ Պետրոսյան զույգը հանդիսատեսին:

-Ես երևի չբացեմ փակագծերը , ընթացքում կերևա:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Մաղթում եմ ձեզ Սեր, Երջանկություն և ստեղծագործական մեծ վերելք:

-Նմանապես , անչափ շնորհակալ եմ ձեզ և USArmenianews.com լրատվական կայքին:

Այս նյութը դիտել են - 18180 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook