USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես էդ խաղերում չկամ. Արմեն Մովսիսյան...
2016-02-23 16:41:00
Տպել Տպել

Երգահան Արմեն Մովսիսյանը 2007 թ սոցիալական խնդիրների պատճառով հեռացել է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Նրան համարում են «հեղինակային երգի վարպետ», հայտնի է իր «Վեր կաց, եղբայր», «Զինվորի երգը», «Քեզի, իմ սիրելիս» եւ այլ երգերով: 60 երգ ունի ձայնագրած, չձայնագրած` մոտ 100, Հայաստանում մի քանի տեսահոլովակ է նկարահանել, որոնք իրեն «նվիրել էին», այսինքն` նկարահանել են անվճար: Երգահանը քիչ է հարցազրույցներ տալիս, քանի որ մշտապես հարցնում են Հայաստանից հեռանալու մասին: Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց երգահանին:


-Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք, ինչո՞վ եք զբաղվում: Նոր երգադարան, ձայնասկավառակ, Լոս Անջելեսում հայ աշակերտների համար դպրոց էիք բացել, երգ ու կիթառ էիք սովորեցնում, հիմա այս գործերից որը որ փուլում է: 

Սկավառակը ու երգարանը անցյալ տարվա ծրագրներից էին՝ արդեն իրականացած: Կարծեմ վերաիմաստավորման երկար ձգված շրջանը ավարտվեց: Գարնանը նախատեսում եմ համերգաշարք Հյուսիսային Ամերիկայով, ձայնագրում նոր երգեր, նաև համատեղ, հենց նոր վերջացրեցինք մի նոր երգի ձայնագրոթյուն Գոռ Մխիթարյանի ու Մհեր Մանուկյանի հետ: Դպրոցն էլ էլի խլում է ժամանակիս մեծ մասը, գարնան վերջին էլ նախատեսել եմ երեխաների հերթական բարեգործական տարեկան համերգը: Մի խոսքով՝ բազմազբաղ:

-Ե՞րբ սպասենք Ձեզ Հայաստանում, համերգ նախատեսվո՞ւմ է:

Հուսամ ամռանը հնարավոր կլինի նաեւ համերգ կազմակերպել Հայաստանում: Շատ առաջ չընկնենք:

-Ձեր ստատուսներից, ակտիվությունից դատելով՝ շատ մտահոգ եք Հայաստանի ներկայիս վիճակով, հետեւում եք հայրենիքում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Ժամանակը չէ՞, որ վերադառնաք Հայաստան՝ մշտական բնակության, այստեղ հետեւեք, այստեղ պայքարեք:

Հայրենիքի հետ կապված բոլոր հարցերը բնական է՝ հուզում են ինձ: Ու, իհարկե, տեղին է վերադառնալու հարցը: Ցավոք միայն ցանկությունը քիչ է: Կան մի քանի հանգամանքներ, որոնց հետ օրգանապես կապված է այդ հարցը: Որտեղ ապրել, ինչպես ապրել: Նշել եմ, որ Հայրենիքում չունեմ բնակարան, չեմ ունեցել, իսկ հաց հանապազօրյան դա իմ սփյուռքի հյուրախաղերից գոյացած համեստ միջոցներն են եղել երկար տարիներ, գերակշիռ մասով: Ինչ որ կերպ գտնել այդ հարցերի լուծումները Հայաստանում, ուղղակի անհնար է, եթե դու չես շփվում իշխանական լծակների հետ: Իսկ դա ինձ համար եղել ու մնում է անընդունելի տարբերակ: Քանի որ չեմ տվել իմ վստահության քվեն եւ ներկա, եւ անցյալ իշխանություններին: Ու մեր մոտ, ցավոք, ափսեին մոտ կանգնելը ավելի որոշիչ է, քան արժանիք, ու սեփական կարծիք ունենալը: Ես էդ խաղերում չկամ...


-Օրեր առաջ ֆեյսբուքի Ձեր էջում գրեցիք, որ վերադարձնում եք մեդալը, պատճառը, ինչպես հասկացա, այն է, որ բարեգործական համերգի արդյունքում որեւէ գումար չէր հավաքվել բանակին հատկացնելու համար: Ինչո"ւ այդպես եղավ, չէ՞ որ ամերիկահայ համայնքը քիչ թե շատ ապահովված է, մեկ անգամ չէ, որ օգնել է Հայաստան, այս անգամ ինչո՞ւ գումար չհավաքվեց, գուցե պատճառը մեր պաշտոնյաններն են, որոնք արդեն ոչ մեկի հավատ չեն ներշնչում, եւ մարդիկ էլ մտավախություն ունեն, որ իրենց տված գումարները նպատակին չեն ծառայի:

Նայեք, ես այս հարցին մի քիչ այլ տեսանկյունով եմ նայում: Առաջին մեդալը վերադարձրի, որովհետեւ դա համարում եմ իմ բարոյական պարտքը: Համերգից գումար չհավաքվեց բանակի համար, ու որ կարծիք էր հնչել Հայրենիքից, որ մեդալը չամիչ չէ... Դրդեց ինձ դիմել այդ քայլին: Բայց ասեմ, որ Հայոց բանակին վերաբերող հարցերում նախանձախնդիր եմ: Անկախ իշխանավորների բարոյական ու քաղաքական իմ վերաբերմունքից, բանակը համարել ու համարում եմ մեր թեկուզ կիսանկախ պետության գոյության ամենակարեւոր գրավականը: Նապոլեոնի խոսքերն են կարծեմ «Չես կրակրի սեփական բանակը, կկերակրես թշնամու բանակը»: Վերջ, սա է բանակի նկատմամբ իմ վերաբերմունքի Ա -ն ու Ֆ: Մնացածը հաշվի մեջ չկա, իշխանավորները վատ են, բանակում կան բազում չլուծված հարցեր, նյութական չարաշահումներ, համայնքը չընդառաջեց, մարդիկ հիասթափված են: Հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր պրոբլեմները առկա են բանակում: Կկառուցենք կարգապահ, օրենքի առաջ հավասար իրավունքներով ու պարտավորություններով հասարակարգ, այլ ոչ այն, ինչ ունենք հիմա: Կունենանք նաեւ առողջ բանակ: Բայց սխալ կլինի նստել ու սպասել, գոնե բանակի հարցում պետք է անել ամեն ինչ՝ անկախ նշածս բացասական փաստերի:

Ինգա Մարտինյան

Hraparak.am

Այս նյութը դիտել են - 2161 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook