USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշակերտուհու անկեղծ խոսք, որ ընթերցեցի սիրով, ջերմությամբ
2017-11-06 10:28:00
Տպել Տպել

Այսօր նա դասի չէր եկել: Մատյանի առաջին համարի՝ նրա անվան բաց վանդակում «բացակա» նշանակեցի՝ մյուս աշակերտներին ուղղված իմ հարցումով, թե ինչու է բացակայում Ալլա Աղասյանը: Իմ ձեռքին օրեր առաջ նրա գրած տողերն էին, որ դեռահասի անկեղծ խոսք էր՝ դեռ այս ուսումնականից 11-րդ գ դասարանում դասավանդող իր ուսուցչուհուն մասին, որ կարդացի ջերմությամբ, շնորհակալական զգացումով:
«Տիկի՛ն Պողոսյան, անչափ շնորհակալ եմ, նաև շատ սիրում եմ Ձեզ: Դուք սրբություն եք դարձել մեզ համար, մեր հոգու հարազատ մասնիկը: Դուք կարճ ժամանակահատվածում դարձաք մեր սիրելին: Չգիտեմ՝ ինչ խոսքեր ուղղեմ Ձեզ, որովհետև հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, միևնույն է, չասված բառեր մնալու են... Մտածում էի երկար, բայց չէի կարողանում բարձրաձայնել: Կաշկանդվում էի փոքր-ինչ, բայց ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունեցա մտքերս հանձնել թղթին և Ձեզ փոխանցել խոսքերս»:
Սա ինձ համար անակնկալ էր, չնայած այդ դասարան մտնելու առաջին օրվանից զգացել էի բոլոր աշակերտների՝ ինձ սևեռած հիացական հայացքները, որ այնքան դուրեկան էին, մեղմ, հետաքրքրասիրությամբ լեցուն, և որքա~ն հաճելի էր այդ հայացքների ներքո խոսել: «Ես ուրախ եմ, որ ունեմ նրա նման ուսուցչուհի: Ամեն անգամ ուշադիր նայում եմ նրան և զգում, թե ինչպես են բառերը մեղրի պես ծորում նրա շուրթերից: Եվ ինձ թվում է՝ հայտնվել եմ նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում»:
Չնայած այդ դասարանի աշակերտները տեղ չէին գտել իմ հրատարակած գրքերում, բայց օրեր առաջ նրանց էլ նվիրեցի: «Ես աշխարհի չափ ուրախացա, քանի որ վաղուց հետաքրքրված էի, թե ինչ կլինի գրված նրա գրքերում մեսրոպյան սրբատառերով: Երբ նվիրեց, ես սկսեցի թերթել էջերը՝ նայելով վերնագրերին: Շտապում էի՝ շուտափույթ հասնել տուն և ընթերցել գիրքը: Ճանապարհին դանդաղ քայլում էի ու կարդում ուսուցչուհուս կենսագրությունը, որ գրված էր գրքի շապիկին: Իսկ երբ հասա տուն, անմիջապես զանգեցի տատիկիս ու ասացի, որ ինձ էլ ունեմ այդ գրքից: Իմ ուրախությամբ կիսվեցի նաև մորս հետ: Չէի պատկերացնում, որ նման զգացողություն կունենայի...
Հաջորդ օրը դասին դեռ գրքի ազդեցության տակ էի: Ես ուշադիր նայում էի նրան: Հայտնվել էի նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում: Ինձ ուղեկցում էին նրա մտքերը, խանդաղատանքով էի լցվում՝ ամեն խոսք ընթերցելիս: Հասկացա, որ գիրքը լոկ տառերի և բառերի կապակցված ամբողջություն չէր, նրա տողերում տեսա սեր, տեսա անմնացորդ նվիրվածություն, ես ջերմություն զգացի՝ այն ընթերցելով: Գիրքը կարծես օվկիանոս լիներ, իսկ ես մեկը, ով լողալ չգիտեր, բայց խորասուզվում էր այդ օվկիանոսում: Օվկիանոսն անհատակ էր, զգում էի, որ գնալով ավելի ու ավելի խորանում եմ՝ շունչս պահած: Բայց եթե այդ գրքերն էին օվկիանոսը, ապա ես պատրաստ էի խորտակվել»:
Ասում են՝ գրքից հեռացել է սերունդը: Երբեմն ես էլ համամիտ եմ լինում նման կարծիքին, որ մեր օրերում աշակերտը չի սիրում գիրք ընթերցել, բայց նաև առերեսվում եմ այսպիսի դպրոցականների: Նաև ասում են՝ պետք չէ գրքեր հրատարակել, երբ գոյություն ունի էլեկտրոնային տարբերակը: Բայց վերջերս, երբ ցանկացա գիրք նվիրելու և այն թերթելու բերկրանքը քարացնել, որ նրանք հայացքները հառեն համացանցում տեղադրված սառը գրքերին, այդ դեռահասների դժգոհ աղաղակն էի լսում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14178 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook