- 2025-05-31 03:49:00Վարդան Ղուկասյանը փորձեց բացահայտել ՀՀ 30 տարվա իրականացրած տնտեսական ցեղասպանությունը․ Լևոն Բաղդասարյան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լոս Անջելեսում «Dolby Theatre»-ի բեմը, որը սովորաբար հյուրընկալում է Օսկարի մրցանակաբաշխությունը և համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներին, այս անգամ, 2025 թվականի մայիսի 25–ին, վերածվել էր հայկական մշակույթի տոնախմբության կենտրոնի։ Պատվով ու շուքով այստեղ նշվեց Լոս Անջելեսում գործող «Գևորգյան» պարային ակադեմիայի հիմնադրման 30-ամյակը։
Միջոցառումը բացառիկ իրադարձություն էր ոչ միայն ակադեմիայի պատմության մեջ, այլև ամբողջ սփյուռքահայ համայնքի համար։ Հոբելյանական համերգը վերածվել էր ազգային ինքնության, մշակութային արժեքների և սերնդե-սերունդ փոխանցվող նվիրվածության մեծագույն խոնարհման։
Ակադեմիայի հիմնադիրներ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների մշակութային առաքելությունն այսօր պատվով շարունակում են նրանց զավակներ՝ Սոնա և Ալեքս Գևորգյանները։ Նրանք ոչ միայն հավատարիմ են իրենց ծնողների ստեղծած արժեքներին, այլև նոր որակով և ժամանակակից մոտեցմամբ վերակերտում են ակադեմիան՝ այն վերածելով կրթամշակութային կենտրոնի, որի գործունեությունն ուղղված է հայկական ինքնության պահպանմանը օտար երկրում։
Նրանց ղեկավարության ներքո «Գևորգյան» պարի ակադեմիան Լոս Անջելեսում դարձել է հզոր մշակութային կենտրոն՝ սփյուռքի հայ երեխաների համար, որտեղ ազգային պարն ու մշակույթը փոխանցվում են նոր սերնդին՝ ամրացնելով հայկականության զգացողությունը։
Համերգը, որ հայկական մշակույթի իսկական տոնախմբության էր վերածվել, վարում էր հաղորդավար Ռաֆայել Մնացականյանն, ով իր խոսքին բնորոշ գրավիչ առոգանությամբ ներկայացրեց պարային ակադեմիայի գործունեությունը, անցած ուղին, այն անջնջելի հետքը, որ հատուկ է միայն «Գևորգյան» պարի ակադեմիային:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևան քաղաքի զինանշանով» պարգևատրված, «Գարեգին Նժդեհ», «Ֆրիտյոֆ Նանսեն», Մովսես Խորենացու մեդալների արժանացած ու բոլորի կողմից անսահմանորեն սիրված Աշոտ Ղազարյանը:
Այսօր ակադեմիան պարզապես կրթական ու գեղարվեստական կառույց չէ։ Սոնա և Ալեքս Գևորգյանների շնորհիվ այն դարձել է ազգային ինքնության ամրոցի յուրահատուկ ձևաչափ, որտեղ ամեն երեխա ոչ միայն սովորում է պարել, այլև դառնում է հայկականության դեսպան՝ ամրապնդելով իր մշակութային կրողը օտար միջավայրում։ Ակադեմիայի սաներն այստեղ գտնում են իրենց՝ որպես հայ, որպես արվեստագետ, որպես համայնքի ակտիվ անդամ։ Դրանք արդյունք են այն արժեհամակարգի, որ այսօր կյանքի է կոչվում Գևորգյանների նոր սերնդի առաջնորդությամբ։
«Գևորգյան» պարային ակադեմիան տարիների ընթացքում ձևավորվել է որպես ոչ միայն գեղարվեստական կրթության կենտրոն, այլ նաև՝ ազգային ինքնության ամրոցի յուրահատուկ ձևաչափ։ Այստեղ երեխաները չեն սովորում միայն պարել։ Նրանք դաստիարակվում են՝ որպես հայ երիտասարդներ, սովորում են սիրել, արժևորել և կրել իրենց մշակույթը։ Դրանք արդյունք են այն արժեհամակարգի, որ այսօր կյանքի է կոչվում Գևորգյանների նոր սերնդի առաջնորդությամբ։
Տեղեկացնենք, որ համերգին մասնակցեցին 700 երեխա՝ մեկը մյուսից տաղանդավոր, մեկը մյուսից հիասքանչ ու գեղեցիկ: Դեկորացիան, զգեստներն իսկապես անկրկնելի էին և անմոռանալի տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա՝ ի ցույց դնելով այն պրոֆեսիոնալիզմը, որ բնորոշ է «Գևորգյան» պարի ակադեմիայի ղեկավարությանը՝ բոլոր առումներով:
Ծնողների դերակատարումը ևս անկյունաքարային էր։ Նրանք ամիսներ շարունակ աջակցում էին իրենց երեխաներին՝ փորձերի, կազմակերպչական աշխատանքների, զգեստավորման և բեմադրական պատրաստության բոլոր փուլերում։ Համերգի ընթացքում նրանց հպարտ հայացքներն էին հաստատում, որ իրենց կատարած ընտրությունը՝ վստահել զավակներին «Գևորգյան» ակադեմիային, լիովին արդարացված էր։
Սոնա և Ալեքս Գևորգյանները պատվով առաջ են տանում իրենց վաստակաշատ ծնողների՝ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների նվիրական գործը՝ 700 երեխայի հայկական մշակույթի դեսպան դարձնելով:
«Գևորգյան» պարի ակադեմիան, անշուշտ, կատարում է շատ կարևոր մի գործառույթ ևս՝ սփյուռքի հայ երեխաներին կտրում է փողոցից, հաղորդակից դարձնում ազգային մշակույթին, օգնում, ձեռք բերում նոր՝ հայ ընկերներ, ամրապնդում արմատներն ու հաղորդում հավելյալ ազգային իմունիտետ:
Ահա հենց սա է նաև պատճառը, որ ակադեմիայի սաների թիվը շատ մեծ է և տարիների ընթացքում միմիայն աճում է: Այդ վստահությունը կարևոր ցուցիչ է այն գաղափարական աշխատանքի, որի շնորհիվ ակադեմիան Սփյուռքում՝ մասնավորապես Լոս Անջելեսում, ունի իր անփոխարինելի տեղն ու դերը:
Նշենք նաև, որ համերգին ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր՝ Լոս Անջելեսում ներկա ու նախկին ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքի ազդեցիկ դեմքեր և այլք:
Միջոցառման խորհրդանշական ավարտին, երբ բեմ բարձրացան բոլոր 700 սաները՝ բարձր պահած Հայաստանի եռագույնը, դահլիճը վերածվեց համազգային հպարտության կենտրոնի՝ համաշխարհային ճանաչում ունեցող «Dolby Theatre»-ի դահլիճում՝ հայկական դրոշների ծածանման ներքո: Հայ երեխաները իրենց ներկայությամբ վկայում էին, որ հայրենիքի սահմաններից դուրս նույնպես հնարավոր է արարել մշակույթ, կերտել ինքնություն և պահպանել պատկանելությունը։
Դա պատմական մի ակնթարթ էր, երբ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար հողի վրա, հայ ընտանիքների ջանքերով ու մշակութային նվիրյալների առաջնորդությամբ ստեղծվում էր ազգային միջավայր։ Այդ տեսարանը՝ եռագույնով ողողված բեմը, հուզված ծնողները, ոգևորությամբ լցված հանդիսատեսը և միասնական ծափահարությունները՝ միաձուլված մեկ զգացմունքային ալիքի մեջ, վերածվել էր ազգային հիշողության սրբազան պահի, որն անջնջելի հետք է թողնելու բոլորի գիտակցության մեջ։
Նշենք, որ համերգի վերջում բեմ դուրս եկան նաև Սոնա, Նինել և Ալեքս Գևորգյանները, այնուհետև՝ ակադեմիայի հիմնադիրներ՝ տեր և տիկին Վարդան և Սիրանույշ Գևորգյանները, ինչն էլ մեծ ֆուրոր առաջացրեց երեխաների մոտ, բարձրացավ մեծ հուզական ալիք ու ոգևորություն:
Երեկոն, որ իր շքեղությամբ ու բարձր պրոֆեսիոնալ կազմակերպմամբ վերածվել էր իսկական պատմական հիշողության, ուղեկցելու է ակադեմիայի սաներին ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանք հիշելու են, որ պարել են աշխարհի ամենահայտնի բեմերից մեկում՝ «Dolby Theatre»-ում, հիշելու են հանդիսատեսի հիացմունքը, հպարտության զգացումը և եռագույնը՝ իրենց ձեռքերում։ Այդ զգացողությունը կդառնա ազգային ինքնության անքակտելի մասը։
Շնորհակալություն «Գևորգյան» պարային ակադեմիային: Վստահ ենք, որ դեռ շատ առիթներ են լինելու ու շատ հոբելյաններ են նշվելու, քանի որ այն գործը, որ ակադեմիան է անում, իսկապես համազգային նշանակության ու անգնահատելի ներդրում է Սփյուռքի պահպանման ու օտար ափերում հայկական մշակույթի պրոպագանդման գործում:
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...



