USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում
2017-10-12 11:25:00
Տպել Տպել

Միշտ էլ ոգեշունչ է եղել իմ ուսանողական տարիների դասախոս, բոլորիս կողմից հարգված անհատականության՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքը, որ բազմիցս հնչել է Մարտակերտի հասարակության առջև իմ կազմակերպած միջոցառումներում՝ դա լինի դասական գրողներին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթներ թե շնորհանդեսներ, որոնց նա միշտ էլ պատրաստակամությամբ իր մասնակցությունն է ցուցաբերել՝ իր բազմակողմանի գիտական վերլուծություններով, հետաքրքիր խոսքով՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
Ես նրան տեսնում եմ տարիների հեռվից դեռ այն ուսանողական օրերին՝ բոլորիս հետ այնքան մտերմական ու ազնիվ հարաբերությամբ: Նա ինձ երևում է հետուսանողական տարիներին ու միշտ՝ իր վառ հիշողությամբ, ուսանողուհուս հանդեպ ունեցած բարձր գնահատանքով: Ես նրան տեսնում եմ մայրաքաղաքում կայացած տարբեր միջոցառումների իմ մասանակցությամբ՝ մեր դասախոս, մեզ համար միշտ էլ «ընկեր Խանյան» մնացած հրաշալի մարդու հետ առերեսվելով:
Նա ինձ երևում է 2013-ին՝ իմ առաջին գրքի՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսին՝ այդ գրքի մասին իր գիտական վերլուծությամբ, ու երբևէ չի մոռացվում գնահատանքը նրա, որ իր իսկ խոսքով՝ այն դարձավ «Օրինակելի «Թղթապանակ»՝ անհրաժեշտ բոլոր ուսուցիչներին» և բաժանվեց Արցախի դպրոցներին:
Ակնածանքով ու երախտագիտությամբ լսեցի օրեր առաջ իմ գրքերի շնորհանդեսին արժանավոր մարդու խոսքը, այդ նույն զգացողությամբ տեսաերիզով այս օրերին լսել եմ բազմիցս նրա ելույթից պատառիկներ, որ գիտության բարձունքին հասած մեծությունն է ասել այդ խոսքերը և հոգիս լցրել իր հանդեպ ունեցած պատկառանքով:

«...Նատաշա՛, ես այս երկու գիրքը համարում եմ քո նորածին արու թոռները: Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում, ապա համբուրում եմ քո ձեռքը, որ այս հրաշալի գործը կատարել ես:
«Մանկավարժի օրագրի» մասին քիչ է ասել, որ այստեղ զրույց կա, մեր աշակերտների խոսքը կա, այս գրքով Նատաշան ստեղծել է մեր ժամանակաշրջանի գեղարվեստական և վավերագրական պատկերը: Կանցնեն տասը, քսան, երեսուն տարիներ...Անպայման այս գրքով ճանաչվելու է մեր ապրած ժամանակաշրջանը: Այստեղ նա ոչ թե հանդես է գալիս ժամանակի օրագիր ստեղծող, այլ նա, պարզապես, որպես ինքնակենսագրական երկ, ստեղծել է հայ ուսուցչուհու կերպար: Նատաշա Պողոսյանն այստեղ հայ ուսուցչուհու գեղարվեստական կերպար է, նաև ստեղծել է աշակերտների կերպարներ: Այստեղ է այդ գրքի պատմական, արդիական նշանակությունը, առավելապես՝ նրա գործառնական նշանակությունը:
....Այսպիսի ոգի ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել, այսպիսի երեխաներից, որոնց մասին Նատաշա Պողոսյանն է գրել, ոչ ոք չի կարող Արցախ խլել... Արցախը Արցախ է, Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, և այդպես էլ լինելու է...
Նատաշա Պողոսյանը շատ բարձր մակարդակով գիրք է ստեղծել: Ես ծանոթացել եմ նաև Լևոն Ադյանի մասին գրած նրա «Գրողն ու ուսուցիչը...» գրքի էջերին: Այս գիրքը ևս նրա խիզախություններից մեկն է: Այս գրքերով և նրա տաղանդով ես հիանում եմ, հիանում եմ և շնորհավորում նրան, նաև հպարտ եմ, որ նա եղել է ուսանողական տարիների իմ գերազանցիկ ուսանողուհին...»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12599 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook