USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մարտակերտում գրել այսպիսի գիրք, իսկապես հերոսություն է
2017-10-11 14:33:00
Տպել Տպել

Ձեռքիս Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի երկերի ժողովածուն է, որը նվիրեց ուսուցչուհուս օրեր առաջ: Գրքում թողած նրա գրառումը բազմիցս ընթերցել եմ, այդ մի քանի տողում կարծես հայտնաբերում եմ այն նոր բառը, որ թևեր է տալիս մարդուն, տանում դեպի բարձունքներ...Ու այդ իսկ բարձունքի պատվանդանից կամաց-կամաց իջնում եմ կարծես ու համեստորեն ընթերցում նրա տողերը՝ գրքում թողած, որ հասանելի դարձան հանդիսատեսին իմ գրքերի շնորհանդեսի օրը՝ գրողի ընթերցմամբ. «Մեր հող ու ջրի ուսուցչական բարձունքուհուն՝ տիկին Նատաշային...Նրա գործի, կրակների առաջին գծում գրված տողի երկրպագումով՝ Վարդան Հակոբյան: 28. 09.2017 թ.»:
Վերջերս ինձ ուղարկված շնորհանդեսի տեսաերիզն եմ դիտում: Բառ առ բառ փորձում եմ լսելիք դառնալ ու վերարտադրել յուրաքանչյուր ելույթ ունեցողի խոսք, որ կարծես դեռ նոր եմ լսում, նորովի ընկալում: Ու նորից Վարդան Հակոբյան գրողի կողմից ուսուցչուհուս ուղղված մեծարանքի խոսք, որ արձագանք էր տալիս դահլիճում, կերպավորում մտավորականիս: Բայց ի պատասխան այդ գնահատանքի՝ խոսքերս սպառվում են կարծես ու մեջբերում եմ տողերը նրա, որոնք ակնածանքով շարում եմ մեկընդմեջ:
Նման խոսքերից հետո, որ ուղղված էր ուսուցչուհուս ու իմ աշակերտներին, մնում է խորին երախտագիտություն հայտնել Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մեր շատ հարգելի Վարդան Հակոբյանին:
«...Այսօր մենք շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այստեղ, և առիթը մեզ տվեց մեր սիրելի տիկին Նատաշան: Չշտապեմ ասել, որ նա Արցախ աշխարհի, հայոց աշխարհի մտավորականության լավագույն կերպարն է: Երբ ես վերջերս ստացա նրա կողմից «Մանկավարժի օրագիր» և «Գրողն ու ուսուցիչը...» գրքերը, ճիշտն ասած, իմ աչքերի առջև կանգնեց մի բավականին երանելի մարդ մեր իրականության, մեր գրականության, գիտության համար...Շուշեցի ուսուցիչը գրել էր հայոց տաղաչափական արվեստի մասին, որը մինչ այսօր իր այժմեականությունը չի կորցրել, և Չարենցը, կարդալով այդ գիրքը, լուսանցքում գրել էր. «Գիրք հանճարեղ և զարմանալի»:

...Մենք՝ Արցախի գրողներս, մտավորականներս, այսօր գտնվում ենք հերոսական Մարտակերտում, իսկապես հերոսական ժողովուրդ, հերոս զինվորներ, և այս հերոսականը շատ է պատշաճում մեր ուսուցչուհի Նատաշա Պողոսյանին: Նա ոչ միայն ուսուցչուհի է, այլև՝ հերոսուհի, որովհետև նա դպրոց է պահում, վաղվա զինվորին է կրթում մի դպրոցում, որը գտնվում է կրակի առաջին գծում բառի ամենաուղղակի իմաստով: Եվ կրակի առաջին գծում գրել այդպիսի գիրք, սա իսկապես հերոսություն է:
Ժամանակ եմ ունեցել թերթելու «Մանկավարժի օրագիրը»: Գրքում բավականին հուզիչ էջեր կան, բավականին հետաքրքիր պատմություններ: Թող ների Աստված ինձ, որ ասում եմ՝ հետաքրքիր.... Գրքում ես հանդիպեցի ցնցող տողերի, երբ երեխան մատներ չունի, ձեռք է բարձրացնում, սկզբում թաքցնում է այդ ձեռքը, որ մատներ չունի, հետո վարժվում է դրան...Սա գեղարվեստական մի ամբողջ երկի համար բավականին հետաքրքիր նյութ է: Եվ այսպես է ստեղծել այս գիրքը Նատաշա Պողոսյանը, նաև ուրախ եմ, որ դեռ պիտի ծնվի այս գրքի երկրորդ մասը:
Այն սպասված գիրք է ընթերցողի համար, այս գիրքն առանձնանում է իր գործառական նշանակությամբ: Ասում են՝ գիրքն օտարվել է, այս գիրքը չի օտարվի, այս գիրքն ունի իր ֆունկցիոնալ դերակատարությունը ոչ միայն Մարտակերտում, այլ, ընդհանրապես, հայ իրականության մեջ: Այս գրքում ոչ միայն մեր հոգսերն ու ցավերն են, այլ այս գիրքը սպեղանի է, ուղեցույց, թե ինչպես պետք է պահել Մարտակերտը, Արցախը, Հայաստանը, ինչպես ընդունել բոլոր արկերը, հարվածները, ինչպես Սարոյանն է ասում, բայց չմեռնել, չզոհվել, չընկնել, ապրել հողի վրա և այդ հողը քեզանով ապրեցնել:
Այս գրքի մեծագույն խորհուրդը հենց սա է, որի համար շնորհակալություն եմ հայտնում Նատաշա Պողոսյանին, ով այսպիսի գիրք է ստեղծել: Սա բացառիկ է, բացառիկ է իր նշանակությամբ, իր ծննդով, բացառիկ է իր ծննդյան միջավայրով, իր աշակերտներով...
Իմացա նաև, որ գրքի կազմի վրա նկարներ տեղադրելու մտահղացումը խմբագիր Լուսինե Ղարախանյանի կողմից է. այն ինձ բավականին շատ դուր եկավ: Թվում է՝ սովորական նկարներ են, բայց նրանք Պողոսյանի աշակերտներն են, որ կարծես Սևակի խոսքերով ասում են՝ մենք կանք, կլինենք ու դեռ կշատանանք... Շնորհակալություն եմ հայտնում մեր աշակերտներին, որ հանդես եկան, շնորհալություն նրանց, ովքեր այնքան լավ պարել գիտեն, երբ ուրիշ բան է պարելը կրակների տակ...»:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13581 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook