USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրքի նվիրում... Հանդիպում այդ գրքի մի քանի «հերոսների» հետ
2017-08-22 11:19:00
Տպել Տպել

Այս  գիրքը՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին»,  որ  նվիրվեց  արձակագիր Լևոն Ադյանի՝  կյանքից անժամանակ հեռացած Մհեր ու Զորայր որդիների հիշատակին,  մտավ դպրոց դեռ մինչ ուսումնական տարին սկսվելը:  Այս օրերին այն մեծագույն հարգանքով նվիրեցի շատերին  ու դեռ կնվիրեմ  արժանավորների, բազմաթիվ ընթերցողների...Ակնածանքով նվիրեցի  նրանց, ովքեր  արժանի ներդրում ունեն այս գրքի հրատարակության գործում՝ հանձինս ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանի և գրքի խմբագիր Լուսինե Ղարախանյանի:

Սիրով  նվիրեցի ուսուցիչներին, ովքեր  աշխատում են ինձ հետ կամ թեկուզ հեռուներում, ընդհանրապես,  նվիրեցի  նրանց, ովքեր այդ գիրքն ունենալու անհրաժեշտությունն ունեն...  Հպարտության  ու գեղեցիկի զգացողություն կա հոգումս, որ այս գիրքը դարձել է շատերի համար հետաքրքիր ու ցանկալի: Այս գիրքը հուշում է ինձ, որ  նվիրելու այս ապրումներն էլ շատ ավելի հրապուրիչ են, որքան որ  գրքի ծննդյան հետ կապված  դրական հույզերը:

Այն  մեծագույն սիրով իրենց ձեռքն առնելու  ակնկալիքն ունեն գրքի մասին գրախոսականով իր կարծիքն արտահայտած Արցախի բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը,  հեռուներում ապրող, գրքի հրատարակությանը ֆինանսապես օժանդակող  լոսանջելեսաբնակ  բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանը,   գրող  Լևոն Ադյանը, ով ապրում է Սանկտ Պետերբուրգում, և այս օրերին՝ նրա իսկ  ֆինանսական միջոցներով,  նույն 250 օրինակ տպաքանակով,  վերահրատարակվում է գիրքը՝ նաև  Մարտակերտի շրջանի դպրոցներին բաժանելու  ահրաժեշտությամբ, այդ թվում Չլդրանի ու Առաջաձորի կրթօջախներին, որտեղ տարիներ առաջ սովորել էր գրողը:

Այսօր այդ  գիրքը  մեծագույն սիրով նվիրեցի մեր դպրոցականներին, առանձնապես նրանց, ովքեր դարձան  այս գրքի գործող դեմքերը: Այդ նրանք էին՝ մեր դպրոցի 12-րդ հումանիտար  դասարանի աշակերտները, ովքեր  ավարտեցին  դպրոցը, նրանցից շատերը բարեհաջող ընդունելության  քննություններ հանձնեցին և շուտով կմտնեն  տարբեր բարձրագույն  ուսումնական հաստատություններ:

Նրանց հետ հանդիպումն իրենց դասարանում ինձ թվաց մի նոր վերջին դաս էր, չնայած հարգելի բացակայողներ ունեինք: Իսկ նոր դասն սկսվեց գրողի մասին իմ զրույցով, այս գրքի հրատարակության անցած ճանապարհով, այս գիրքն ընթերցողներին նվիրելու իմ մեծագույն ցանկությամբ, նրանից դասեր քաղելու ակնկալիքով, մեր անցած օրերի հիշողությամբ, որ գրողի  գրքերի հետ էին կապված, մեր կազմակերպած  գրքերի քննարկումներով, նրանց պատրաստակամությամբ, որ անցած մի ուսումնական տարի մեզ կապել էր  մի գրողական աշխարհի հետ, ով դպրոցական ծրագրում չկար:

Մեր   շրջանավարտների հետ լուսանկարվեցի՝ համոզված, որ տարիներ կանցնեն, այդ տարիների հետ կմեծանան նրանք, բայց գրքի իմ այս «հերոսները» կմնան նույն դպրոցականները՝ հենց իրենց այս լուսանկարներով, որ հիշողություն կդառնան,  ու տարիները ափսոսանք  կծնի նրանց մոտ, որ անցածը նորից  չի վերադառնա, բայց իրենք այս գրքում կմնան՝ որպես գրողի կյանքով  ու նրա ստեղծագործությունների գրական կերպարներով ապրող դեռահասներ:                                                                             

 Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 18834 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook