USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թումանյանի «Անուշը» մեր օրերի աշակերտների ընկալումներում
2017-02-18 22:43:00
Տպել Տպել

Փետրվարի 19-ը Թումանյանի ծննդյան օրն է…Սահյանական տողերն եմ հիշում. «Ամեն տարիք ունի իր Թումանյանը, ամեն սերունդ ունի իր Թումանյանը, ամեն ժամանակ, ամեն օր ունի իր Թումանյանը»:
12-րդ դասարանում անցած նյութերի կրկնություն էր, բայց մտքերով նախորդ օրերի հետ եմ: Մեծ լոռեցին ինձ տարավ այս աշակերտների անցած օրերին արտահայտած կարծիքներին: Երբևէ մտքովս չէր անցել, որ նոր օրերի աշակերտության մեջ կգտնվեր մեկը, ում դուր չէր գա «Անուշը»: Շատ մեծ էր անակնկալը. «Պոեմը, գիտեմ, որ հայ գրականության գոհարներից մեկն է, սակայն ես, բացառություն լինելով, այդքան էլ չսիրեցի այն: Գուցե իմ սիրահարված չլինելը, կամ ինձ մոտ սիրո բացակայությու՞նն է պատճառը, չգիտեմ: Ուղղակի իմ հոգուն հարազատ չէ պոեմի թեման: /Հարությունյան Դավիթ/:
Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ սերունդն է իր մտածելակերպով մի քանի քայլ մեզանից առաջ անցել...Այս մտորումներն էլ հենց առիթ հանդիսացան` թեման մի փոքր բանավիճային դարձնել դասարանում և վերլուծել պոեմի կերպարներին մեր օրերի զուգահեռականում: 
«Եթե համեմատենք Անուշին ու մեր օրերի աղջիկներին, ապա կտեսնենք ինչպես նմանության, այնպես էլ տարբերության եզրեր: Հակառակ Անուշին, ում սպառնում էր «գնացած, ետ եկած» աղջկա ճակատագիրը, կարելի է ասել` մեր օրերի աղջիկների համար դա սովորական է դարձել, այն արդեն վիճահարույց խնդիր չէ»: /Կարապետյան Արմինե/:
«Կյանքը շատ դաժան է, ինչքան ասես, ցավեցնում է... Կարծում եմ` այսօրվա մեր հասարակության մեջ դժվար կգտնվեն աղջիկներ, ովքեր Անուշի նման իրենց սիրած էակի մահվանից հետո, ընդմիշտ նրանց հետ լինելու համար, զոհաբերեին իրենց կյանքը» /Արզումանյան Լադա/: 
«Հիմա աղջիկներն ավելի համարձակ են և նրանց չի էլ հետաքրքրում հասարակական կարծիքը: Եթե նման դեպք տեղի ունենար մեր օրերում, թե ինչ-որ անհեթեթ «ադաթ» խախտելու համար Անուշի եղբայրը վիրավորված ինքնասիրությամբ սպանել է նրա սիրած տղային, երևի շրջապատում կասեին, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի» /Բաղրյան Իննա/:
«Ո՞վ կմտածեր, որ այդ համեստ գյուղական աղջնակը կհամարձակվեր փախչել սիրած տղայի հետ: Անուշի ապրած ժամանակների նման մեր օրերում փախուստը այդքան էլ սարսափելի բամբասանքներ իր շուրջը չէր հավաքի, այն շրջապատի կողմից կդիտվեր որպես բնական և սովորական երևույթ: Չեմ էլ հավատում, որ Անուշի տարիքի աղջիկները սիրած տղային կորցնելուց հետո կխելագարվեին, նույնիսկ իրենց կյանքին վերջ կտային: Գուցե մեր օրերում դա հավատարմության բացակայությա՞ն նշան է....» /Անդրյան Անգելինա/: 
 Ո՞վ է այսօրվա դպրոցականը… Անհատականություն, ով նոր բացահայտումների առաջ է կանգնեցնում ուսուցիչներին: Ուրեմն ուսուցչի դերը միայն կրթություն տալը չէ, այս դեպքում չափազանց կարևոր է աշակերտին ճիշտ ուղղորդելու կարողությունը, նրանց լեզվամտածողության զարգացմանը նպաստելը, ազատ ու անկաշկանդ մտքերն արտահայտելու ունակության ձևավորումը, նրանց պատճառաբանված խոսքն ու մտածողությունը, որի ընթացքում երկկողմանի փոխըմբռնում է ստեղծվում ուսուցչի և աշակերտների միջև:
Կարծում եմ` յուրաքանչյուրս լավ պիտի հիշենք, որ հիմա այլ օրեր ենք ապրում, մեր օրերում ուսուցիչը գտնվում է նոր բացահայտումների առաջ: Գրական կերպարը կարող է նորովի մեկնաբանվել աշակերտի կողմից, պատահում է նաև աշակերտն ուսուցչին հանկարծակիի է բերում, փորձում արդարանալ` դասանյութը չսովորելու համար` պատճառաբանելով, որ այդ գրողին կամ տվյալ ստեղծագործությունը չի սիրում:
Որքան էլ համամիտ չլինեի իմ աշակերտի կողմից պոեմը չսիրելու կարծիքին` այդ դասաժամին նաև իմ աշակերտների որոշ տարակարծությունների նկատմամբ հանդուրժողականության կարողություն ցուցաբերեցի, ինչպես նաև այդ դասաժամին նրանց ինքնաարտահայտման և ինքնադաստիարակման արդյունավետ պայմաններ ստեղծվեցին, որտեղ գերակա գործոն դարձավ աշակերտի անձը, իսկ առանցքում մեր օրերի աշակերտակենտրոն ուսուցումն էր և ուսուցիչը` կանգնած նոր բացահայտումների առաջ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook