USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երանի~ թե այդ դասաժամին Ձեզ որևէ մեկը կանչեր
2016-11-18 08:57:00
Տպել Տպել

Մանկավարժի իմ «արվեստանոցում» ամեն օր զննող հայացքով փորձում եմ առանձնացնել անսովոր երևույթը, ստեղծված իրավիճակը, այն նորը, որը մեր ժամանակներում անընդունելի է եղել անգամ բարձրաձայն արտահայտել: Եվ դպրոցական կյանքում տեղի ունեցած իմ արձանագրումների մեջ միշտ էլ իրենց կերպարներով առանձնանում են աշակերտներ, որոնց հետ ինչ-որ անսովոր մի իրադարձություն է տեղի ունեցել: Երբեմն մի փոքր արարք այնքա~ն մեծ արժեք է ունենում, որ զարմանում ես, չնայած դիմացինդ, անչափահաս լինելով, չի գիտակցում իր արարքի կարևորությունը:
Առավոտյան դպրոցի ճանապարհին կողքիս հանկարծ մի մեքենա արգելակեց: Մեքենայի դուռը բացվեց, քնքուշ մի ձայն իր դասղեկին հրավիրում էր նստել: 7-րդ ա դասարանում սովորող իմ աշակերտուհին է` Լուսինե Հովհաննիսյանը: Պարզվեց` հայրիկի նոր մեքենան է, բայց հորեղբայրն է վարում:
Այդ ճանապարհին ես նրա հետ եմ…Կենսուրախ այդ ձայնը ինձ հիշեցնում է այն օրը, երբ մի քանի օրվա բացակայությունից հետո նա եկավ դպրոց: Եվ իր ամենօրյա «Ինչպե՞ս եք, տիկի՛ն Պողոսյան» հարցումից հետո նա ժպտերես ավելացրեց. «Մի քիչ հիվանդ էի, մի կերպ շարադրություն եմ գրել, բայց լավ չեմ սովորել, իմացա, որ այսօր ստուգողական գրավոր պիտի գրենք, այդ պատճառով էլ եկա, այլապես չէի գա, դեռ վատառողջ եմ...»:
Մինչ ես որևէ խոսք կասեի, նա հանկարծ ավելացրեց. «Բայց երանի թե այդ դասաժամին Ձեզ որևէ մեկը կանչեր, այդ պահին կհասցնեի թաքուն մի հայացքով նայել շարադրածիս...»:
Սա ի՞նչ էր, ամբողջ դեմքս ողողվեց ժպիտով, մենք երկուսս ծիծաղում էինք, մյուսներն էլ միացան մեզ: Մի՞թե կարող էի այլ կերպ վարվել, գուցե հենց սա՞ է մեր օրերի մանկավարժի ու նորօրյա աշակերտի միջև գեղեցիկ հարաբերությունների երանության պահը: Այդ դասաժամին ոչ ոք չկանչեց ինձ, բայց նաև շատ գոհ էր իմ աշակերտուհին իր «հնարամտությունից», որ «գրագողության» երկու փորձերն էլ հաջողված էին և աննկատ մնացին իր ուսուցչուհուց:
Եվ հետաքրքիր է դառնում մանկավարժի աշխատանքը, երբ մեզանից յուրաքանչյուրն իր գործունեությամբ կարողանում է դառնալ դեռահասի հոգու բանալին: Աշակերտի արտաքին տեսքը տեսնելուց բացի պարտավոր ենք տեսնել նաև նրա հոգեբանական դեմքը: Իսկ դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է ամենօրյա ինքնակրթություն, ինքնամաքրում և ինքնազարգացում, որպեսզի առողջ շփման միջոցով էլ ավելի մոտ կանգնենք մեր աշակերտներին և կարողանանք լսել նրանց սրտի զարկերը:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 1990 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook