USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ափսոսում եմ, որ կյանքում սխալ սեր է լինում
2016-09-29 13:23:00
Տպել Տպել

12-րդ դասարանում հայ գրականության դաս էր: Աշակերտուհիներից մեկը բարձրաձայնում է. «Ինչու՞ չեմ հավատում, որ նրանց միջև իսկական սեր կար, չեմ էլ կարողանում արդարացնել նրանցից ոչ մեկին»:
Խոսքը սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի գլխավոր հերոսների առեղծվածային սիրո մասին էր: Զարմացած նայում եմ նրան, իսկ նա շարունակում է. «Այս օրերին Լևոն Ադյանի «Թուխ ճայը» պատմվածքն եմ ընթերցել, ես չկարողացա մեղադրել նրա հերոսուհուն` Լուսինեին, ով, լինելով երկու երեխաների մայր, սիրահարվել էր մեկ ուրիշ տղամարդու, այն դեպքում, երբ նա իրեն սիրող ամուսին ուներ: Մեր օրերում էլ շատ կան այդպիսի դեպքեր, որ չենք արդարացնում: Ես կնոջ դավաճանությունը, ընդհանրապես, աններելի եմ համարում, բայց, չգիտեմ ինչու, այս պատմվածքում չկարողացա մեղադրել հերոսուհուն»:
Հույս ունեի, որ հաջորդ օրն իմ աշակերտուհին` Դիանա Սաիյանը, դասին կներկայանար հոգին կեղեքող այդ երկընտրանքից ազատված, բայց իմ հարցումին, թե ազատվե՞լ է այդ տարակարծությունից, նա մեղմ ժպտաց և գլուխն անհավանական օրորեց: «Կինը ամուսին ունի, բայց սիրում է ուրիշի: Նրանք հանդիպում են ծովափին, որտեղ ճայերն են թևածում, այդ սևահեր կինն էլ մի թուխ ճայ էր, որ թևածում էր սիրո և ամուսնական պարտականության միջև: Ես ինձ պատկերացնում եմ նման իրավիճակում: Գիտեմ, որ բոլորի կողմից կմեղադրվեի, այդ պահին ցանկալի կլիներ գոնե մեկը հասկանար ու արդարացներ ինձ: Բայց համոզված եմ, որ այդ մեկը չէր լինի մեր միջավայրում ու ավելի մեծ ցավ կապրեի»:
Եվ իմ հարցին, թե ի՞նչ կար այդ պատմվածքում, որ ուսանելի էր իր հետագա անձնական կյանքի համար, նա մտքերի մեջ ընկավ, բայց նաև հետո ինձ հանձնեց թղթին հանձնած իր տողերը. «Այս պատմվածքի հերոսներն ինձ սովորեցրին, որ բոլորիս կողմից դատապարտվող և «դավաճանություն» համարվող բացասական երևույթի կողքին կարող է լինել նաև ազնիվ ու մաքուր սեր, որն անտեսվում է շատերի կողմից, բայց այն զոհաբերվում է հանուն ընտանիքի: Իսկ որքա~ն գեղեցիկ էր այդ սերը` անկրկնելի, ջերմ ու հաճելի, զգացմունքային, բայց նաև սխալ ու ժամանակավոր...Ափսոսում եմ, որ կյանքում սխալ սեր է լինում...»:
Իսկ ես իմ աշակերտուհու երկփեղկված մտորումներին ուզում եմ ավելացնել մի նոր ափսոսանք: Մի՞թե այդ դասաժամին սխալ եմ գործել, որ իմ դասանյութին զուգահեռ, ընթացք տալով մեկ ուրիշ գրական ստեղծագործության կերպարների` թույլ եմ տվել, որ այս դեռահասները մի նոր կյանքի դաս սովորեն: Եվ որքա~ն հրաշալի կլիներ, որ դպրոցական ծանրաբեռնված ծրագրերով երբեմն կարողանայինք մեր աշակերտներին կյանքի նախապատրաստեինք, մի բան, որ շատ ուսանելի է ու նաև` հետաքրքիր:
Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6210 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook