USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչու՞ պիտի աշակերտը վախենա ուսուցչից
2016-08-24 16:46:00
Տպել Տպել

Այս օրերին երբեմն մեր դպրոցի շրջանավարտ Ռադիկ Իսրայելյանի լուսանկարին էի նայում. նա զինվորական համազգեստով էր: Մի պահ վարանում եմ, ուրեմն արդեն ծառայության մեջ է, բայց ամիսներ առաջ մեր առջև նստած աշակերտն էր, ու տարակուսանքս երկար չի տևում, ևս մի քանի օր, նա ինքն է հարցնում իմ որպիսությունը: Հարցականները վերանում են, երբ ասում է, որ ապրիլյան պատերազմական օրերից է այդ նկարը, բայց ամիսներ հետո նա կմեկնի ծառայության, տրամադրությունն էլ մարտական է: Եվ իմ հարցին, թե ինչու էր այդ օրերին զինվորական համազգեստով, նա պատասխանեց. «Այդ օրերին շուրջս բոլորը զինվորականներ էին, ես չուզեցի նրանցից տարբերվել»:

Նա բուհ է ընդունվել, բայց ասաց, որ փաստաթղթերը հանձնելիս, մեկը ճանաչում էր ինձ, հարցրել է՝ Պողոսյանը շա՞տ է խիստ, ու նա պատասխանել է՝ ո՛չ… Ես հիշում եմ անցած օրերի՝ ինձ ուղղված նման մի հարց, թե արդյո՞ք աշակերտները վախենում են ինձանից… Բայց հետաքրքիր է, ինչու՞ պիտի աշակերտը վախենա ուսուցչից, և հիշողությանս մեջ վերականգնվում է անցած օրերի մի դեպք:

Դասարանը, որ այդ ուսումնական նոր տարվա սեպտեմբերի 1-ին առաջին անգամ մտել էի, քարացած վիճակում էր: Ես էի խոսում, բայց ինձ ուղղված հայացքներում զգում էի և՛ հիացական զգացողություն, և՛ ինչ-որ քողարկված անորոշություն, որն ինձ հասանելի դարձավ օրեր հետո: Այդ օրը պատահական ինձ հանդիպած ծնողներից մեկը մի մարդաշատ միջավայրում բարձրաձայնեց, որ երեխաս էլ չի վախենում Ձեզանից: Հանկարծակիի եկա, նայեցի շուրջս կանգնածներին, ինքնաբերաբար ժպտացի, բայց նաև անհանգիստ զգացողությամբ ու զարմացած իմ տարակուսանքը հայտնեցի:

Բայց, իրոք, ինչու՞ նա պիտի ինձանից վախենար, արդյո՞ք արտաքուստ վախենալու բան կա ինձ մոտ, երբ չեմ խփում երեխաներին և չեմ էլ սիրում այն ուսուցիչներին, ովքեր արդարացնում են իրենց` ասելով, որ հարվածել են երեխային, քանի որ այլևս համբերություն չունեն: Ես չեմ կիսում նաև այն կարծիքը, որ աշակերտները կարգապահ են այն ժամանակ, երբ ուսուցիչը խիստ է: Եթե կա փոխադարձ հասկացվածություն, մտերմիկ ու ջերմ միջավայր, կարծում եմ «խիստ» բառն ինքնըստինքյան ավելորդ է դառնում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 7947 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook