USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԱՆԿԱՎԱԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՍ ԱՆՁՆԱԳԻՆ Է ԻՄ ՓՈՐՁԸ
2016-06-27 22:43:00
Տպել Տպել

 

Եթե  ուսուցիչը  սիրում է  իր  աշխատանքը, նա լավ ուսուցիչ  կլինի:  Եթե  ուսուցիչը  սիրում է  աշակերտին, ապա նա ավելի լավ  ուսուցիչ  կլինի,  քան նա, ով կարդացել  է  բոլոր գրքերը, բայց չի  սիրում իր աշակերտին: Եթե  ուսուցիչը  սիրում է  և՛  իր  աշխատանքը,  և՛  իր  աշակերտներին,  նա կլինի  կատարյալ  ուսուցիչ:   

                                                                          ԼԵՎ  ՏՈԼՍՏՈՅ

Հիրավի, մանկավարժական  գործունեության  ստեղծագործական  աշխատանքի  ընթացքում են  ծնվում  ուսուցման  գործընթացը  կազմակերպելու  հնարներն ու մեթոդները:  Ու  թերևս  դասավանդման մեթոդների  կիրառման հմտությամբ  էլ  ծնվում  է  մանակավարժի  փորձը:  Փորձը, ըստ  էության,  մանկավարժական գործունեության, ստեղծագործ  աշխատանքի  այն յուրատիպ  բովանդակային հենքն  է դառնում, որն սկսում  է դառնալ  ուսուցչի  գործունեության  անձնագիրը:  Իմ մանկավարժական  գործունեությունը  համոզում է, որ ինքնուրույնության   և  ուսումնառության    շարժառիթների  լավագույն ձևը  համագործակցային  ուսուցումն  է: 

Հայ գրականության  և  հայոց լեզվի  դասերին  մտածողության զարգացման  բարենպաստ  միջավայր  ստեղծելու  միջոցներից մեկը  համարվում  է  ուսուցման գործընթացում  համագործակցային    ուսուցման  մեթոդների կիրառումը:
Հանրակրթության  ուսումնամեթոդաբանությունը միշտ  էլ  բարեփոխումների  ու  զարգացման փուլ  է  ապրում:  Խորհրդային  ուսուցչակենտրոն  մանկավարժությունից, որը  հարուստ  էր  բարի  ավանդույթներով, անցում կատարվեց  դեպի  աշակերտակենտրոն,  անհատական զարգացման  մանկավարժություն: Կարելի  է ենթադրել,  որ  ուսուցման  գործընթացի  պատասխանատվությունը  ավելի շատ  փոխանցվում  է  աշակերտներին:  Սակայն   ուսուցչի`  որպես  ուսումնադաստիարակչական  գործընթացի  կարևորագույն դեմքի,  պահանջները  շարունակվում են մնալ առաջնային:  

Նրա  մասնագիտական  պարտականությունը   շարունակում է  մնալ  դասի  բովանդակության մշակումը, ընդհանուր  դասընթացին  լիարժեք  նախապատրաստումը, դասը  կատարելագործելու  ուղղությամբ  կիրառվող  մեթոդների, հնարների,  միջոցների  ընտրությունն  ու ներդրումը  և  այլն:  Մանկավարժի  իմ փորձն ունի   ավանդական մանկավարժության    դասական ձևաչափը, որին  միահյուսված  են  ժամանակակից  մանկավարժության կողմից  առաջադրվող   համագործակցային  այնպիսի մեթոդներ, որոնք արդյունավետ  են դարձնում  հենց գրականության և  հայոց լեզվի  դասերի կազմակերպումը:  Օրինակ,  նյութի  ամփոփման  ու  առավել    ամրակայման  համար հիանալի  եղանակ  է  §Վենի դիգրամի¦ մեթոդի կիրառումը, որն ընդգծում է  ինչպես  գրական ստեղծագործության  գաղափարական  հարցադրումները, այնպես  էլ վեր  հանված  խնդիրները, գործող  գրական կերպարների առանձնահատկությունները  և   այլն:  Ուսուցման այս մեթոդի կիրառումը  գրականության դասերին  ենթադրում է  գրական   հերոսների  համեմատական  վերլուծություններ, որոնք ինքնատիպ  բնութագրումներով  են արտահայտվում  սովորողների  մտածողության  ու  երևակայության   արդյունքում: 

Տարանջատվում են  այս կամ այն  գրական կեպարին  բնորոշ  ինչպես  ընդհանրություններն  ու  տարբերությունները,   այնպես  էլ   առանձնահատկությունները:  Ըստ  որում, նյութի  ամրակայումն  առավել լիարժեք   է  ընթանում, եթե համեմատություններն  ու զուգորդումները  կատարվում են  ոչ միայն տվյալ, այլ նաև  այլ հեղինակների  նույն թեման   արծարծող  ստեղծագործություններից:  Այս մեթոդն իսկապես  նպաստում  է  ոչ միայն   աշակերտների  համեմատական-վերլուծական  մտքի զարգացմանը,  այլև  ինքնուրույն  եզրահանգումներ  կատարելու  կարողության  ձևավորմանը:  Յուրաքանչյուր  ուսուցիչ  գիտի, որ  ուսուցման մեթոդների  հիմքում ընկած  է  սովորողի  ինքնուրույն  ուսումնական գործունեությունը, գիտելիքների  ձեռքբերման  գործընթացում  նրա  ակտիվ  ու  անմիջական  մասնակցությունը: 

Ցանկացած  թեմայի  ուսումնասիրություն  կարելի  է կազմակերպել  ամենատարբեր  մեթոդներով, ուսուցիչն ազատ   է  մեթոդների  ընտրության հարցում, սակայն ընտրությունը  չի  կարող  ինքնանպատակ  ու  կամայական լինել:  Անհրաժեշտ   է  կազմել  ընդարձակ պլան, որում համառոտագրվում   է  ուսումնասիրվող  նյութի  բովանդակությունը, պետք   է նշել դասի ընթացքի  փուլերը, դրանցում  կատարվելիք  գործողությունները, նշել  նաև  դիտազննական պարագաները, որոնք  օգտագործվելու  են  դասի  ընթացքում, այն մեթոդներն ու  հնարները, որոնցով պիտի  առաջնորդվեն  աշակերտները: 

Դասի  պլանում պետք   նշել    հարցվող  աշակերտների  թիվը  և  այն հարցերը, որոնք  առաջադրվելու  են:  Դասի  բովանդակության  մշակման գործում  խիստ  կարևորվում են  մանկավարժական պայմանների  հաշվի  առնելը,  սովորողների  ընդհանուր  առարկայական,  թեմատիկ զարգացումը, ուսուցողական, դաստիարակչական, զարգացողական  նպատակներն  ու  խնդիրները, ուսուցվող  առարկայի, թեմայի  առանձնահատկությունները, ուսուցման  գործընթացի  արդյունավետ, ակտիվ,  ստեղծագործական  կազմակերպումը, սովորողների  տարիքային առանձնահատկությունները, ուսուցչի  աշխատանքի  անհատական ոճը:

Ուսուցիչը  պետք  է  կատարի  ուսուցման ձևերի, մեթոդների, հնարների  ու  միջոցների  նպատակային  ընտրություն, խթանի սովորողների  ստեղծագործական  կարողությունները  և մղի նրանց  ակտիվ ինքնագործունեության:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցուհի

Այս նյութը դիտել են - 2037 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook