































ԱՄՆ Փասադենա քաղաքի միակ երկրորդական՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որոշումից հետո տեղի հայ համայնքը կազմակերպեց ցույցեր, բարձրացրեց իր բողոքի ձայնը այս որոշման դեմ, դիմեց պատասխանատու մարմիններին ու անձանց, սակայն որևէ դրական արդյունքի չհասավ:
Երբ, կարծես, բոլոր հնարավորություններն օգտագործված էին, վարժարանի սաների ծնողներն ու հայապահպանության գործին մի խումբ նվիրյալներ ստանձնեցին ոչնչից դպրոց հիմնելու առաջին հայացքից անհնար թվացող աշխատանքը:
Փակման որոշումից կարճ ժամանակ անց կարող ենք արձանագրել՝ 2020 թվականի օգոստոս ամսին Փասադենայում կբացվի «Մելգոնեան ավագ դպրոցը»:
Առանձնահատուկ պետք է նշել Մարո Յակուբյան-Նաջարյանի և Արսինե Շիրվանյանի ջանքերը, որոնց անմնացորդ հավատի ու նվիրումի շնորհիվ ամերիկահայ երեխաները կկարողանան չկտրվել իրենց արմատներից ու գնալ հայկական դպրոց: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես պետք է լինեն իսկական հայ մայրերը, որոնք չնայած արդեն մի քանի դար զրկված են հայրենի հողում ապրելու հնարավորությունից, սակայն չեն մոռանում իրենց ինքնության մասին և ամեն ինչ անում են հայ մնալու համար:
Դպրոցի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ նորաբաց կայքում՝ https://www.melkonianhighschool.com/ հասցեով:
Հարգանքով՝
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»

Գրքում տեղ են գտել մեթոդական նյութեր, տարբեր դասնայութերի դասավանդման փորձեր...

Գիրքը նվիրել եմ թոռնիկիս՝ Նարեկ Բեջանյանին, և նրա մայրիկին՝ մանկավարժ դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին

Ուզում եմ հաճախել մի այնպիսի դպրոց, որ չասեմ՝ ցուրտ է

Նախատոնական երկու խոսք «Հայ ուսուցիչների միություն» խմբի ուսուցիչներին...

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՀԻՄՆՎԻ. ԱՅՆ ԿԿՐԻ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԱՆՈՒՆԸ

Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհին 10-ամյա աղջնակին ենթարկել է հոգեբանական ճնշումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որտեղի՞ց են սկսվում և որտեղ վերջանում պողոսիզմի սահմանները...

Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում

Շնորհավորում եմ տոնը ուսուցիչների, բայց մտորումների մեջ եմ...

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Զարեհ Սինանյանը բոլոր խոսացողների պորտը տեղը դրեց.1in

Դպրոցական «Վերջին զանգ»


