USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ճանապարհ դեպի աշխարհագրության միջազգային օլիմպիադա
2018-05-04 13:50:00
Տպել Տպել

Հարցազրույցս ՀՀ աշխարհագրության եզրափակիչ օլիմպիադայի 1-ին կարգի դիպլոմակիր, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Դավթյանի հետ է, ում տարիներ շարունակ դասավանդել եմ, ուսումնառության վերջին տարիներին տեսել նրա աշխարհագրության հանդեպ ունեցած մասնագիտական կողմնորոշումը: Վերջերս նա հաղթանակով վերադարձավ Հայաստանից. դա աշակերտուհու և ուսուցչուհու հաղթանակ էր, դրա վառ արտահայտությունը տասներկուերորդցիների, նրանց դասղեկի, դպրոցի տնօրինության, մանկավարժական և աշակերտական կոլելտիվների խանդավառությունն է, բոլորիս շնորհավորանքներն ու գրկախառնությունները մեր աշակերտուհուն և նրան դասավանդող աշխարհագրության ուսուցչուհի Նունե Գասիյանին:

Ինչու՞ ընտրեցիր աշխարհագրության առարկան:
Աշխարհագրությունն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը տանում է ինձ կղզիների, թերակղզիների, օվկիանոսների, ծովերի ափերով, յուրահատուկ զոննայականության միջով, ինչպես նաև՝ մարդկային տարբեր օջախներով: Աշխարհագրությունն ավագ դպրոցում ինձ համար ուներ մասնավորապես հետաքրքրական բնույթ:
Ի՞նչ հաջողություններ ունեցար շրջանային և հանրապետական փուլերում:
Ամեն տարի մասնակցելով՝ հաղթահարել եմ տարբեր փուլեր: Այս ուսումնականում շրջանային փուլում գրավել եմ առաջին տեղ՝ վերցնելով 18 միավոր 20-ից: Հանրապետական փուլում գովասանագրի արժանացա՝ վաստակելով 15 միավոր: ՀՀ եզրափակիչն ուներ երկու փուլ: Առաջինում հավաքեցի 16 միավոր, 104 դպրոցականից երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 43 դպրոցական, այդտեղ վաստակեցի 14 միավոր:
Ապրածդ զգացողությունը, երբ իմացար մրցանակային տեղ ես գրավել:
Մինչ ադյունքները ներկայացնելը ամեն մեկս ներքին անհանգստություն ունեինք, ես ավելի շատ սփոփում էի ոմանց, ովքեր լացում կամ տխրել էին, բայց երբ իմ անուն-ազգանունը հնչեց, չէի հավատում, մտածում էի, որ Արագածոտնի մարզից այն աշակերտուհին է, ում հետ հասցրել էի ընկերանալ: Ուրախությանս սահման չուներ, երբ իմացա արժանացել եմ առաջին կարգի դիպլոմի: Դա աննկարագրելի էր, որ հնչեց 12-րդ դասարանն ու իմ անուն-ազգանունը, այն էլ՝ Արցախից:
Ի՞նչ ունես ասելու դասավանդող ուսուցչուհու մասին:
Այս մեծ հաղթանակի համար շատ շնորհակալ եմ իմ ուսուցչուհի Նունե Գասիյանին, ում հետ ջանադիր աշխատանքի արդյունքում հասա այսպիսի հաջողության՝ արդարացնելով նրա, ընդհանրապես բոլորի հույսերը: Սա մեր երկուսի քրտնաջան աշխատանքն է, որ իրականացավ և՛ դասերի ժամերին և՛ դասերից հետո:

Արդյո՞ք նման հաջողության համար գնահատվել է ուսուցչուհու և նրա աշակերտուհու հաղթանակը:
Առաջին կարգի դիպլոմակիրները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից: Նաև ենթադրում եմ, որ մեզ մոտ Արցախի նախագահի կողմից էլ կլինի գնահատանք:
Ինչպիսի՞ ճանապարհ պետք է անցնես մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելը:
Միջազգային օլիմպիադային Կանադայի Քվեբեկ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը մասնակցելու իրավունք կստանան նրանք, ովքեր անգլերենով կկարողանան հաղթահարել մի քանի փուլ: Օրեր առաջ իմ աշխարհագրության ուսուցչուհու հետ Երևանում էինք: Ապրիլի 25-ին մասնակցեցի ընտրական փուլին: Հարցազրույց տեղի ունեցավ առանձին մասնակիցների հետ: Տպավորված էի, շատ հաճելի էր նման մարդկանց հետ զրուցել անգլերենով, առավելապես հարցերի մեծամասնությունը տրվեց կոնկրետ Արցախից՝ մեր տարածաշրջանից, այնուհետև՝ աշխարհագրության ընդհանուր իմացությանն էր վերաբերում, որ անցկացվեց անգլերենով: Հարցազրույցի արդյունքը գոհացուցիչ էր, անգլերենով ընդունակություններս միջինից բարձր էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել անգլերենի ուսուցչուհի Նաիրուհի Բալայանին: Այս կարճ ժամանակահատվածում անուրանալի է նրա աշխատանքն ինձ հետ, ով ջանք ու եռանդ չի խնայում անգլերենի պարապմունքներին: 12 դիպլոմակիրներից 6-ն անցանք հաջորդ փուլ, այստեղ պետք է մնան 4 հաղթող: Այս օրերին էլ շարունակում եմ պարապել անգլերեն, որ կարողանամ հանձնել աշխարհագրության թեստային առաջադրանքները: Երբ արդեն ապահովենք անցումային այս փուլը, չորս դպրոցականներիս հետ կանցկացվեն դասընթացներ, որպեսզի հետո մասնակցենք միջազգային օլիմպիադային:
Ինչպիսի՞ն կցանկանայիր լիներ միջազգային օլիմպիադան:
Ցանկալի կլիներ հայերենով լինեին թեստերը, այսինքն՝ ամեն ազգի հաղթող երեխա իր լեզվով ներկայանար:
Մնում է նորից շնորհավորել մեր աշակերտուհուն, նրան հաջողություն մաղթել իր անցնելիք ճանապարհին, հուսով, որ կհաղթահարի անցումային բոլոր փուլերը՝ արձանագրելով օլիմպիական նոր հաղթանակ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 16929 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook