USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կրթական «նորամուծությունների» գերին ենք դարձել
2017-12-15 13:44:00
Տպել Տպել

Անցած ուսումնական տարվանից 12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ստացան երեք մասնագիտական առարկաներից քննություններ հանձնել դեկտեմբերին՝ առաջին կիսամյակն ամփոփելուց հետո: Այս տարի նույնությամբ կրկնվում է՝ այն հաշվով, որ այդ առարկաները երկրորդ կիսամյակում նրանք չեն ուսումնասիրելու: Աշակերտը կարծես «ազատվում է» այդ առարկաներից, մի տեսակ իրեն թափ է տալիս, թեթևացած զգում, որ վերջապես կուսումնասիրի միայն այն առարկաները, որոնք հետագա ուսումնառության համար իրենց պիտանի կլինեն բուհ ընդունվելու համար:

Կրթական համակարգում նման «նորամուծությունը» չգիտեմ որքանով է հարմար շատերի համար, բայց ես՝ որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ, չեմ կարողանում հաշտվել նման երևույթին, երբ կանգնում ենք ծայրահեղ անելանելի վիճակում: 12-րդ դասարանի հայ գրականության դասագրքում ընդգրկված են ութ դասական գրողներ՝ իրենց կենսագրություններով և ստեղծագործությունների համառոտ վերլուծություններով: Ակնարկային թեմաներով պետք է ուսումնասիրվեն նաև նորագույն շրջանի հայ բանաստեղծներն ու արձակագիրները, սփյուռքահայ և հայազգի օտարագիր գրողները:
Հայոց լեզվի առումով հիմնականում անցած նյութերի կրկնություն է, քերականության երկու բաժինների վերհիշում, բայց մի ամբողջ հայ գրականության դասագիրք պետք է ուսումնասիրենք՝ հազիվ չորս ամսվա ընթացքում՝ շաբաթական երեք ժամի մեջ տեղավորվելով, ընդ որում՝ այդտեղ երկու շաբաթվա առաջին կիսամյակի աշնանային և ձմեռային արձակուրդներ կան: Այդքանին զուգահեռ՝ եթե ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներն էլ հաշվում ենք, չափազանց քիչ ժամաքանակ է մեզ բաժին հասնում այդ գրողներին ուսումնասիրելու համար:
Ու՞մ էր պետք այս շտապողականությունը, դեռ Սահյանին չմարսած աշակերտին հրամցնում ենք Սևակ, դեռ նրանց ստեղծագործությունները կարգին չուսումնասիրած՝ ժամաքանակի սղության պատճառով առաջ ենք վազում՝ ծրագրից հետ չմնալ, այդ մի քանի սուղ ժամերում հասցնել ուսումնասիրել մյուս դասականներին: Նոր օրերում շտապում ենք, հայ գրողների ստեղծագործությունների խորքային ուսումնասիրությունն անցյալում ենք թողել, հիմա նոր սերնդին պետք չէ Սահյանի կենսագրության մասին իմանալ, այն երեք նախադասության մեջ է ամփոփված: Ստացվում է այնպես, որ մեկական դասաժամն էլ հերիք է, որպեսզի Սևակի «Անլռելի զանգակատունը» կամ նրա մյուս բանաստեղծություններն ուսումնասիրվեն:
Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, կարելի է ասել, «լավագույն պայմաններ» են ստեղծվել: Ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները բուհ են ընդունվում, հազիվ դրական գնահատված աշակերտը համոզված է, որ ինքն ընդունելությունից երբևէ դուրս չի մնա, նրա համար արդեն չի կարևորվում՝ դպրոցում հայ գրողի ստեղծագործություններին երկու թե երեք դասաժամ է տրվում ուսումնասիրելու: Հավասար դրության մեջ է հայտնվում նրա կողքին սովորող լավագույն կարողությունների տեր աշակերտը, ով հապշտապ պետք է ավարտի դպրոցական ծրագիրը, որ առաջին կիսամյակի վերջում մասնակցի
Որտեղի՞ց է գալիս անտարբերությունը գրքի, ընթերցանության հանդեպ: Ինչու՞ ենք դժգոհում, թե սերունդը հեռացել է գրքից, երբ գերի դարձած այս նոր ծրագրերին՝ շտապում ենք ավարտել մի ամբողջ հայ գրականության դասագիրք, որ աշակերտը հասցնի մասնակցելու դեկտեմբերին նախատեսված քննությանը, որով հրաժեշտ կտա այդ առարկային:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13035 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook