USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միացյալ Նահանգներում խոզի գրիպից 12-տարեկան երեխա է մահացել:
2016-01-26 09:11:00
Տպել Տպել

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչ Փեգի Լորին դեռ հիշում է, թե ինչպես էր գրկում փոքրիկ Փայփերին: "Նրա գլուխն ուղղակի հալվում էր կրծքիս, կարծես թե նա իմ մասնիկը լիներ", - ասում է նա: 12-տարեկան Փայփերը մահացավ շաբաթ օրը՝ H1N1 կամ` խոզի գրիպից: "Նման բան երբեք չես սպասում", - ասում է մայրը:

Ոչ ոք չէր սպասում նաեւ, որ Փայփերի մահը կփրկեր մեկ այլ երեխայի կյանք: "Փայփերն ինձ համար կարծես աղջիկս լիներ". - Նիրան Ալ Աքբան ավելին էր, քան Փայփերի բժիշկը. հենց նա էր ընդունել Փայփերի ծնունդը:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, մահվանից մեկ օր առաջ մայրը Փեգիին հիվանդանոց էր բերել, սակայն, այնտեղ անհանգստացնող որեւէ բան չէին նկատել: "Նա նման էր գրիպով հիվանդ ցանկացած երեխայի, եւ մենք չէինք կարող նկատել նրա ներսում տեղի ունեցող վտանգավոր զարգացումները", - պատմում է բժիշկը: Փայփերի մահից հետո բժիշկն ավելի մանրամասն է ուսումնասիրել հիվանդի պատմությունն ու նկատել, որ երեխան բողոքել է սրունքների ցավից: "Եվ ահա մոտս է գալիս մեկ այլ աղջնակ, նույնպես ոչ լուրջ ախտանիշներով", - պատմում է բժիշկը:

Բժիշկը պատրաստվում էր այս մեկին նույնպես տուն ուղարկել, սակայն հանկարծ երեխան անսպասելի ախտանիշ նշեց: "Սրունքների ցա՛վ, պատկերացնում եք, սրունքների ցավ եւ գրիպ", - նշում է բժիշկը:

Պարզվեց, այս աղջիկն էլ վարակված էր խոզի գրիպով, ճիշտ ինչպես Փայփերը: "Երեխան նույն ուղով էր գնում, ինչ որ Փայփերը", - ասում է բժիշկը: Սակայն, շնորհիվ Փայփերի ախտանշանի, այս երեխային հնարավոր եղավ փրկել: Եվ մյուս երեխայի փրկությունը Փայփերի մայրիկին ուժ տվեց՝ ապրելու: "Դա նրան երբեք հետ չի բերի, սակայն, եթե օգնի փրկել մյուսների կյանքերը, դա միակ բանն է, ինչ ես այսօր խնդրում եմ", - ասում է փոքրիկ Փայփերի մայրիկը հիշեցնելով՝ ուշադիր եղեք սրունքների ցավի նկատմամբ: Եթե այն զուգորդվում է գրիպի ախտանշաններով, կարող է փրկել ձեր հարազատի կյանքը:

Այս նյութը դիտել են - 1638 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook