- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հաղորդում հանցագործության մասին

Սույն հաղորդագրությամբ, USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանս, տեղեկացնում եմ, որ ես և իմ հարազատներս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների, մասսայական վարկաբեկման համացանցային տիրույթում՝ սոցիալական ցանցերում:
Մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված ցույցերի ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից իրավապաշտպան հորջորջվող Հայկազ Մակարյանը (անհասկանալի է, թե ինչպես կարող է «կիսաբացի Հայկազ» մականվամբ հայտնի այս խառնակիչը համարվել իրավապաշտպան կամ, առհասարակ, զբաղվել իրավաբանությամբ, եթե ծավալում է հույժ կասկածելի, քայքայիչ գործունեություն) ու նրա համախոհ ընկեր «Aykikendo» կարատեի ֆեդերացիայի դպրոցի մարզիչ Արմեն Ալեքսանյանը (նույնքան անհասկանալի է, թե ինչ իրավունքով է նման մարդը մարզում երեխաների, ինչո՞ւ են թույլ տվել,որ նման մեկը փաստացի զբաղվի մանկավարժությամբ) ջանում են ամեն կերպ խոչընդոտել USArmenianews.com կայքի աշխատանքներն ու ճնշում բանեցնելով իմ դեմ՝ ստիպել ինձ լռել, լռեցնել ազատ խոսքն ու այսպիսով բռնանալ մարդու հիմնարար իրավուքներից մեկի վրա՝ խոսքի ազատության իրավունքի:
Այո՛, միգուցե USArmenianews.com կայքում հրապարակվող ոչ բոլոր հոդվածներն են համապատասխանների քիմքին հաճելի,սակայն, եթե, նրանք խնդիր ունեին,կարող էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել «օրինական» ճանապարհով՝ ասենք փողոց փակելով, ինչպես իրենք ի լուր աշխարհի իրենց գործողություններով տարածեցին, որ Հայաստանում արդարադատությունը փողոցի մակարդակով է լուծում ստանում:
Օրեր շարունակ, Հայկազ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ինձ սպառնում է բռնությամբ՝ հայտարարում է, որ արգելափակեն կայքը, սպառնում ինձ Հայաստան գալու, ասելով, որ Զվարթնոց օդանավակայանում նույնիսկ իրավունք չունեմ ոտք դնելու, ՖԲ իր լայվով ատելություն է քարոզում իմ դեմ, ստերով լի թշնամանքի վեկտորը ուղղորդում անձիս և լրատվամիջոցի դեմ:
Հայկազ Մակարյանը ի լուր աշխարհի փողոցներ փակող Ջիվան Աբրահամյանի թույլտվությամբ հայտարարում է նրա խոսքը, որ Ջիվանը ինձ սամասուդ կանի, իսկ նրա կողմանակիցները ովքեր բնակվում են Լոս Անջելեսում կհանդիպեն ու բերանս կջարդեն:
Հայկազ Մակարյանից հետ չի մնում նրա վերոհիշյալ ընկերը՝ Արմեն Ալեքսանյանն, ով Մակարյանի ֆեյսբուքյան վերջին «լայվերի» ժամանակ նրան մի շարք հաղորդագրություններ է ուղարկել՝ ոգևորելու, իր աջակցությունը հայտնելու Հայկազին:
«Haykaz jan asa uxix eterov gayanei barekamnerich um tesnem satkacnelu em», «Mihatel gayanei hamar im koxmich harami asa Armene asuma ko barekamnerich um brnem satkasnelu em»
«Dimum em orinapa marmaineri ira haraztnerich ov handipech ind vrej xndirem linelu imachek»:
Ահա այն սպառնալիք հաղորդագրությունների տառացի մեջբերումներից մի քանիսն, որոնք «Aykikendo» կարատեի ֆեդերացիայի դպրոցի մարզիչ Արմեն Ալեքսանյանն է կատարել Մակարյանի էջում:
Հարգելի՛ իրավապահ մարմիններ, հրապարակավ կատարած սպառնալիքներով լի գրությունները հանցագործության մասին այս հաղորդագրությունը խնդրում եմ հիմք ընդունելով՝ գործնական քայլեր ձեռնարկել Օրենքի սահմաններում ու դրանով նախատեսված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում իմ, հարազատներիս ու լրատվամիջոցիս դեմ սպառնալիքներ հնչեցրած վերոհիշյալ անձանց, ովքեր զբաղված են փաստացի ատելություն սերմանելով և վախի մթնոլորտ ստեղծելով իմ ընտանիքին:
Հարցն այստեղ ոչ միայն անձիս արժանապատվությունը վիրավորելու հանցավոր փաստն է (սույն փաստով, անկասկած, քաղհայց կներկայացվի դատարան ընդդեմ համապատասխանների), այլև, անկասկած, խնդիրը կրում է շատ ավելի համապարփակ բնույթ:
Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ աշխատող փողոցային սադրիչ ցուցարարների մի մեծ բանակ այժմ էլ, փաստորեն, սոցիալական ցանցերում, համացանցային տիրույթում է իր քայքայիչ գործունեությունը ծավալում՝ յուրաքանչյուր այլակարծություն ճնշելու, ամենաստոր մեթոդներով մարդկանց հոգեբանական պրեսինգի ենթարկելու նպատակով, ինչը օրենքի կոպիտ ու աններելի խախտում է և ենթակա պետք է լինի պատժման:
Որպես ասվածի իրեղեն ապացույց Ձեզ եմ ներկայացնում նաև համապատասխան սպառնալիքներ պարունակող համացանցային հաղորդագրությունների «սքրինշոթերը» ու խնդրում ընթացք տալ գործին՝ չանտեսելով այն:
Վերջին ժամանակներում հաճախ են հնչում հավաստիացումներ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ շատ բան է փոխվել, կառուցողական մթնոլորտ է հաստատվել, նոր խաղի կանոններ են սկսել գործել՝ շատ ավելի մարդկային ու արդար: Եթե, իսկապես, հնչող հավաստիացումները համապատասխանում են իրականությանն, ապա թույլ տվեք հավատալու, որ հանցագործության մասին սույն հաղորդագրությունը չի անտեսվի, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ եթե քայլեր չձեռնարկվեն այս ամենի առնչությամբ, ապա ես կդիմեմ միջազգային կառույցներին՝ այլ ատյաններում արդարության փնտրտուքով, ինչի կարիքը, հուսամ, չի զգացվի, և արդարությունը կհաղթանակի:
Զգուշացնում եմ նաև, եթե իմ, ընտանիքիս և հարազատներիս հետ մի բան պատահի, պատասխանատուն լինելու է Հայկազ Մակարյանը, Ջիվան Աբրահամյանը, Գևորգ Եղիազարյանն ու Արմեն Ալեքսանյանը:
Նշեմ, որ այս հաղորդագրությունը իր բոլոր ապացուցողական նյութերով, (տեսանյութերով և սքրինշոթերով) կուղարվի
ՀՀ Վարչապետին
ՀՀ Ոստիկանություն
ՀՀ Գլխավոր Դատախազություն
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն
ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն











ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



