USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2022-01-23 00:07:00
Տպել Տպել

2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր թիվ 69101017 քրեական գործը:

Սկզբնական շրջանում գործը քննել էր Ռոբերտ Ադիլխանյանը: Այնուհետև գործը կասեցվել էր, սակայն հետո հանգամանքների բերումով ապացուցողական բազայի հիման վրա գործը կրկին սկսել է քննվել ՀՀ քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ՝ Հովհաննես Համբարյանի կողմից:
Տարօրինակն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում քրեական գործի շրջանակներում որևիցե պատասխան չի ստացվել՝ ի պատասխան այն բազմաթիվ հարցումների, որ հղվել են՝ տեղյակ լինելու գործի ընթացքին:
Ես՝ տուժող Գ.Մանուկյանս, հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, գործի շրջանակներում ճանաչվել եմ որպես տուժող: Գործն, ի դեպ, քննության է առնվել ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ համապատասխան իրավապահ մարմինների /FBI/ կողմից՝ այդ հանգամանքից բխող բոլոր հետևանքներով:
Հարուցվել է քրեական գործ իմ անձնական տվյալներն ապօրինաբար հավաքագրելու, յուրացնելու և դրանք առանց իմ համաձայնության տարածելու հիմքով: Հայաստանի անձնագրիս ու սոցքարտային տվյալներն են ապօրինաբար հանրայնացրել ու տարածել «Facebook» սոցիալական ցանցում: Իմ և մայրիկիս լուսանկարներով բացվել են կեղծ էջեր,ամենաստոր ու լկտի գրառումներն են արվել մալյանական «ֆեյքերի» կողմից, շանտաժի եմ ենթարկվել, ստացել եմ կյանքիս համար սպառնալիք հանդիսացող գրություններ և այլն: Իմ մասին սոցիալական ցանցերում արվել են ամենաստոր ու վարկաբեկիչ գրառումները, իսկ լրագրողական գործունեությունս էապես խոչընդոտվել է:
Ի սկզբանե հայտարարել եմ, որ իմ դեմ սանձազերծված կեղտոտ արշավի, բացահայտ տեռորի հետևում կանգնած է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը: Հենց նա ու նրա բանդան են ինձ սպառնացել, որ եթե «USArmenianews».com կայքից, որի գլխավոր խմբագիրն եմ հանդիսանում, չհեռացվեն իբր ոստիկանությանը «վարկաբեկող» նյութերն, ապա կլինեն հետևանքներ: Այս ամենը փաստող գրագրությունները կան, իսկ սպառնալիքներն էլ տրվել են «Vardan Smbatyan» և ֆեյսբուքյան այլ էջերով:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե Մալյանի կուրատոր Վլադիմիր Գասպարյանն ինչպե՞ս կարձագանքեր, եթե նման իրավիճակում հայտնվեր իր իսկ դուստրը, եթե Նարեկ Մալյանի նման անբարոյականը ինքնահաստատվեր ոստիկանապետի դստեր վրա: Չնայած ինչպե՞ս պետք է այդ ամենին արձագանքեր «սպայի պատիվը բարձր պահող» Հայաստանի թիվ մեկ «բառիգ» Վովա Գասպարյանը, եթե ոչ արյամբ ու բռնությամբ՝ արյունոտ ձեռքերն է՛լ ավելի խորը թաղելով արյան մեջ:
Ոմանք, ընթերցելով այս տողերը, գուցե կմտածեն, թե վերոգրյալում որևիցե նորություն չկա, և, ըստ էության, բոլորն էլ տեղյակ են՝ ով է եղել Նարեկ Մալյանն ու ինչպիսի քայքայիչ գործունեություն է ծավալել ԶԼՄ-ներում ու ինչպես է քարոզչամիջոցներն ու լրատվամիջոցները ծառայեցրել նեղ խմբակային շահերին՝ հարված հասցնելով մարդկանց պատվին ու արժանապատվությանը:
Բանն այն է, սակայն, որ ինձ՝ Գ. Մանուկյանիս հաջողվել է ապացուցել Նարեկ Մալյանի հանցանքները փաստերի ուժով. թե՛ հայաստանյան ՔԿ ՀԿԳ-ն, թե՛ ամերիկյան ՀԴԲ-ն (FBI) փաստացի ապացուցել են Մալյանի կատարած կիբերհանցագործությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ՔԿ-ն քրեական գործի քննության շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցում էր ուղարկել ԱՄՆ իրավասու մարմիններին՝ խնդրելով տրամադրել «Facebook.com» համացանցային կայքի համապատասխան նույնացման համարներով անհատական էջերի գրանցման ժամանակ համացանցի հասանելիության IP հասցեների տվյալները: Գործը քննող Հովհաննես Համբարյանի ծավալուն աշխատանքի շնորհիվ ստացվել է տասնյակներով «Facebook»-ի կեղծ օգտատերերի IP հասցեներ, գրագրություններ՝ լազերային սկավառակի տեսքով:
15.500 էջ կազմող ողջ տեղեկատվությունը ամերիկյան ՀԴԲ-ն տրամարդել է հայկական ՔԿ-ին:

Քննչական ծավալուն աշխատանքներից հետո պարզվել է, որ ի սկզբանե այդ ամենի հետևում կանգնած է եղել Նարեկ Մալյանը: Ապացուցվել է նաև,որ Մալյանը գործել է ոչ թե միայնակ,այլ իր հանցախմբով՝ փաստացի իրականացնելով խմբակային հարձակում: Փաստվել է, որ իմ՝ Գայանե Մանուկյանիս վերաբերյալ անձնական տեղեկություններ տարածող էջերի մեծամասնությունը նամակագրություններ են ունեցել նաև Մալյանին պատկանող իրական ֆեյսբուքյան էջի հետ, մասնավորապես՝ «Narek Malyan» անվամբ (100000547216314) ֆեյսբուքյան անհատական էջի հետ նամակագրություն ունեն «Vardan Smbatyan» (100013646413007), «Avetis Haykyan» (100014033886672), «Narek Mirzoyan Jermuk» (100002089872121), «Madle Barseghyan» (100004658859097), «Արմինե Մելքոնյան» (100002652931286), «Albert Unusyan» (100001780998170), «Hayk Perchyan» (100009928488863) և այլ անվանումներով ֆեյսբուքյան անհատական էջերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերոնշյալ էջերի ստացված տեղեկատվությունը ենթարկվել է զննման, որի արդյունքում պարզվել է, որ «Vardan Smbatyan» անվամբ անհատական էջը ստեղծվել է 03.10.2016 թվականին, գրանցված էլեկտրոնային հասցե՝ [email protected], գրանցման IP ` հասցե 37.157.216.161:
31.12.2016 թվականին նշված ֆեյսբուքյան էջը նույնականացվել է 093 49-99-00 հեռախոսահամարի միջոցով:
03.10.2016 թվականին կրկին նույն 37.157.216.161 IP հասցեի միջոցով ստեղծվել է նաև «Gurgen Badalyan» անվամբ անհատական էջը:
«Avetis Haykyan» անհատական էջը ստեղծվել է 03.11.2016 թվականին նույնանման 37.157.215.105 IP հասցեի միջոցով, ինչից կարելի է ենթադրել, որ նշված էջերը ստեղծվել են նույն անձի կողմից և այն օգտագործվում է մինչ այսօր՝ վարկաբեկելով շատերին:

Քննության ընթացքում պարզվել է, որ այդ ամենում ներքաշված է եղել Մալյանի ողջ ընտանիքը: Ընտանիքի անդամները կանչվել են հարցաքննության: Խոսքն, ի մասնավորի, նրա կնոջ՝ Գոհար Հովհաննիսյանի մասին է, ում հեռախոսով բացվել են այն ֆեյք էջերը, որի միջոցով տարածել են գաղտնիք պարունակող անձնական տվյալներս և ամենաստոր ու եղկելի գրառումներն են կատարվել ընտանիքիս մասին: Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելով, Գ. Հովհաննիսյանը հայտնել է, որ հանդիսանում է Նարեկ Մալյանի կինը և նրա հետ համատեղ բնակվում է Երևան քաղաքի Ամիրյան 18 շենքի 16 բնակարանում և 2016-ի սկզբներից օգտագործում է 093-49-99-00 հեռախոսահամարը: Նա նշել է, որ իրեն անծանոթ էր հեռախոսահամարի միջոցով նույնականացված «Vardan Smbatyan» անվամբ անհատական էջը, և այն իր կողմից չի օգտագործվել, իսկ այն հանգամանքը, որ իր հեռախոսահամարով նշված անհատական էջը նույնականացվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ամանօրի օրը, պարզաբանել է, որ ինքն այդ օրը գտնվել է ընտանիքի շրջապատում, հետևաբար՝ իր հեռախոսահամարին կարող էին հասանելիություն ուենալ միայն ընտանիքի անդամներն՝ ամուսինը՝ Նարեկ Մալյանը, կամ երկու անչափահաս երեխաները:

Մալյան Նարեկի կնոջ՝ Գոհար Հովհաննիսյանի խոսքերից հետևում է, որ նրա հեռախոսին կարող էր հասանելիություն ունենալ միայն Նարեկ Մալյանը (հասկանալի պատճառներով չենք կարող երեխաներին մեղադրել ապօրինությունների կամ հանցագործության մեջ ՝ չնայած սույն նյութերը մեկիկ-մեկիկ ուղարկվելու են Մալյանի երեխաների դպրոցի տնօրինությանը):

Քանի որ Մալյանի կինը փաստացի ցուցմունք է տվել ամուսնու դեմ՝ հաստատելով, որ Մալյանին հասանելի էր հեռախոսն ու հեռախոսահամարը, հետևաբար՝ Մալյանը նույնպես հարցաքննվել է ու հայտարարել, որ ճանաչել է Գայանե Մանուկյանին՝ նշելով, որ հեռախոսահամարը պատկանում է կնոջը,սակայն չէր կարող կապ ունենալ «Vardan Smbatyan» անվամբ անհատական ֆեյսբուքյան էջի և Գայանե Մանուկյանի տվյալների տարածման հետ: Միաժամանակ հայտարարել է,որ չի մտաբերում և չի կարող հաստատել,որ ինքը բացել է որևէ կեղծ էջ կամ այն նույնականացրած լինի կնոջ հեռախոսահամարի հետ: Գայանե Մանուկյանի անձնագրային տվյալներն ու որևէ նամակագրություն չի տարածել ու չի կարող բացատրել, թե ինչպես կարող էր իր կնոջ հեռախոսահամարը նույնականացվել այդ էջի հետ: Մալյանը գցում է կնոջ վրա, կինն էլ՝ ամուսնու.. Ա՛յ քեզ խայտառակ ընտանիք...
Հարց է առաջանում՝ ըստ նախապես մշակված սցենարի հակասորոսական «հերոսի» կերպարը մարմնավորող Նարեկ Մալյանին պաշտոնյա եղած ժամանակ չի՞ հետաքրքրել սեփական կնոջ հեռախոսահամարի օգտագործման կերպը, թե՝ ասենք, կնոջ հավանական սիրեկաններից որ մեկի ձե՞ռքն է ընկել նրա հեռախոսը, որ որոշել են դրա օգտագործմամբ կեղծ էջեր բացել ու արատավորել Մալյանի «սուրբ ու բարի» անունը: Մենք էլ մտածում էինք, թե Մալյանն է չարագործությունների միակ հեղինակը…

Իսկ ավելի լուրջ, ապա իմ ձեռքի տակ կան ապացույցներ, որոնք հաստատում են,որ իմ դեմ համացանցային տիրույթում իրականացված տեռորի անքակտելի մասնիկ է հանդիսանում նաև Նարեկ Մալյանի կինը. նա էլ է տարածել իր հեռախոսով բացված կեղծ էջերից արված գրառումներն ու դրանք հավանության արժանացրել, մինչդեռ խոսում է ինչ-որ ընտանեկան միջավայրի մասին: Ծիծաղելի է նրանից լսել նման խոսքեր՝ հաշվի առնելով այն, որ Գոհարի ամուսնյակ Մալյան Նարեկի բռնավոր սիրուհին նույնիսկ բանտում չէր դադարում վայելել իր սիրեկանի սիրառատ ներկայությունը...

Այս ընտանիքին խորթ են բարոյական ու մարդկային բոլոր արժեքներն, և ոչինչ, որ Մալյանի հայրը՝ Տ.Պետրոս ավագ քհն. Վանեցին «Սուրբ Սարգիս» եկեղեցում «հոգևորական» է:
Ինչպես 2016-ին, այնպես էլ հիմա՝ 2022-ին, ես պնդում եմ,որ Գասպարյան Վովայի հայտնի կոֆե եփողը շարքային անբարոյական է, սովորական մենթական բոզ…

Իրականում Մալյանը, հանդիսանալով ոստիկանապետի խորհրդական, փաստացի չարաշահել է իր լիազորությունները և ունենալով հասանելիություն քաղաքացիների անձնական տվյալներին՝ նրանց ենթարկել է շանտաժի ու տեռորի,և նրան դրանում աջակցել է կինը՝ Գոհար Հովհաննիսյանը: Ի դեպ՝ պարբերաբար ներկայացնելու եմ այն բոլոր գրագրություններն ու ձայնագրությունները, որոնք բացահայտում են Նարեկ Մալյանի նենգ կերպարը, նրա գործունեությանը բնորոշ մութ ու զազրելի կողմերը:
Պայքար է ընթանալու նաև իրավական դաշտում, քանի որ գործը կարճվել է վաղեմության հիմքով, իսկ թե կոնկրետ ինչ վաղեմության մասին է խոսքը, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ: Բայց քանի որ Վովա Գասպարյանի արյունոտ ձեռքերը հասնում են ամենուր, պետության թիվ մեկ «նարկոբարոնը» յուր մտերիմ ընկերոջ՝ (Մալյան Նարեկի կատարած կիբերհանցագործության ժամանակ եղել է փոխոստիկանապետ) Անուբախ Համբարյանի որդու միջոցով հոգ է տարել սեփական հոգեզավակի մասին: Քանի որ գործը գտնվել է նաև ամերիկյան ՀԴԲ-ի վարույթում, Հովհաննես Համբարյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող Նարեկ Մալյանի հարցը շրջանցել. բողոքարկման դեպքում ամեն բան «դուրս էր գալու ջրի երես»: Այս իմաստով գոնե ինչ-որ առումով դրվատելի է, որ Մալյանի ու նրա կնոջ մասին ապացուցողական փաստարկները չեն ջնջվել, և դրանց մասին նշվել է քրեական գործում, եզրակացության մեջ:

 Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործը քննող քննիչը բացարձակապես չէր իրազեկում ինձ՝ որպես տուժողի, թե որ փուլում է գործը: Իմ բոլոր փորձերը՝ նրա հետ կապ հաստատելու՝ միտումնավոր մատնվել են անհաջողության:

Անհայտությանը վերջ տալու նպատակով սույն տարվա հունվարի 16-ին ես՝ տուժող Գայանե Մանուկյանս, նամակ եմ հղել ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Միաժամանակ համապատասխան խնդրանքով դիմել եմ հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանին՝ բարձրաձայնելու ինձ հուզող խնդիրը: Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Ղուկասյանին՝ խնդրանքս անարձագանք չթողնելու համար, քանի որ նրա կողմից խնդրի բարձրաձայնման օրվանից ընդամենը 2 օր անց ես ստացա ամբողջական պատասխան առ այն, որ քննիչ Հովհաննես Համբարյանը 2020-ի դեկտեմբերին 30-ին շրջանցելով ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի Ծառայության և Facebook.com-ի լեգալ դեպարտամնետի կողմից տրամադրած 15.500 էջ ապացուցողական առկա փաստերը, Գասպարյան Վովայի հրահանգով անամոթաբար ու ստորաբար կարճել է գործի ընթացքը առանց կարևոր վկաների հարցաքննության :

 2016-ի դեկտեմբերի 31-ից սկսած ընտանիքիս նկատմամբ իրականացվել է բացահայտ տեռոր, իսկ 2020-ի դեկտեմբերի 30-ին Նարեկ Մալյանին ամանորյա անակնկալ է մատուցել Հ.Համբարյանն , որի թեթև ձեռամբ արդեն մեկ տարի է՝ գործը փակված է, ինչի մասին ես նոր-նոր եմ տեղեկանում:

Նշենք, որ այս քր.գործի կարճումն, իհարկե, պատահական չէ: Որոշում է կայացվել առհասարակ ազատել Մալյանին որևիցե պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այսինքն՝ սկզբից ձգձգել են, հետո իբր հիմք գտնելով՝ կարճել քր. գործը: Վերջին 3-4 տարվա ընթացքում գործնականում քրեական հետապնդում էլ չի եղել՝ չնայած մեջբերենք հիմնավորումից մի հատված. «Այսպիսով՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սույն դրվագով Նարեկ Մալյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմ:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի ժամանակ,իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի ժամանակ…»:
Նկատենք, որ վերոգրյալ հիմքով Մալյանի նկատմամբ հետապնդման դադարեցումը բացարձակապես հակաօրինական է. քննող քննիչ Համբարյանին բազմիցս հուշել եմ,որ իրավունք ունի քրեական գործի հոդվածը փոփոխության ենթարկելու՝ հատկապես հաշվի առնելով այն,որ ապացուցողական բազայի պակաս չի եղել առ այն,որ ոստիկանապետի խորհրդականը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, զբաղվել է խմբակային կիբերհանցագործությունով, ապօրինի ճանապարհով հավաքագրել է անձնական գաղտնիք պարունակող ինֆորմացիա և այն հանրայնացրել, միաժամանակ կեղծ օգտահաշիվների միջոցով լկտիաբար վարկաբեկել է անձս ու ընտանիքս, այն դեպքում՝ երբ նա նախկին ոստիկանապետ Վ. Գասպարյանի ժամանակ նրա խորհրդականն է եղել:
Արժե հիշատակել նաև ոչ անհայտ Աշոտ Ահարոնյանին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետին, որ նույնպես ժամանակին իր հովանու տակ էր վերցրել Վովայի օգնականին՝ պնդելով՝ որ ծառայողական քննության ընթացքում որևիցե կասկածելի բան չեն նկատել, հանցակազմ չկա:
Այս առումով Աշոտ Ահարոնյանին կխնդրեինք ուշադրություն դարձնել այն՝ այլևս փաստ դարձած հանգամանքի վրա, որ ապացուցվել է Մալյանի ու, մասնավորապես, նրա կնոջ մեղսակցությունը, մեղավորությունն այն բանում, ինչը հրաժարվում էին արձանագրել ոստիկանության աշխատակիցները:
Այսպիսով՝ Նարեկ Մալյանը բացարձակ անբարոյական է, և սա այլևս փաստարկած իրողություն է՝ ապացուցված Հայաստանի և ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Միաժամանակ հայտարարում եմ, որ ես վճռականորեն շարունակելու եմ պայքարել իմ ու ընտանքիս խախտված իրավունքների ու արժանապատվության համար օրենքի շրջանակներում: Մինչև իսկ դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ իրավական պատասխանատվության ենթարկելու Նարեկ Մալյանի բանդային, որը գործել է Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ ու իմացությամբ:
Ոչ ոք չի պլստալու…
Եկել է հրապարակավ իմ խոսելու և գործելու ժամանակը...

Լոս Անջելես

Այս նյութը դիտել են - 282147 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook