USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպես ճանաչել գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկը 2 պարզ քայլի միջոցով
2016-10-11 13:49:00
Տպել Տպել

Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է բանջարեղենը մեր առողջության համար։ Գիտենք նաև, որ ընտրություն պետք է կատարել ի օգուտ օրգանական մաքուր բանջարեղենի և ոչ թե՝ գենետիկորեն մոդիֆիկացվածի։

Ինչպես գրում է fithacker.ru կայքը, ամբողջական ծավալով տեղեկատվությանը չտիրապետելը հանգեցնում է նրան, որ մենք հաճախ չենք կարողանում տարբերել մեր օրգանիզմի համար վտանգավոր մթերքները։

Դրանից օգտվում են տարբեր կորպորացիաներ, որոնք, փոխելով մթերքի գետենիկ կառուցվածքը, կայծակնային արագությամբ աճեցնում են հերթական «ստեղծագործությունը»՝ գեղեցիկ բանջարեղենի և մրգերի տեսքով։ Շատ երկրների կառավարություններ սկսել են պաշտպանվել գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքից և հատուկ մակնշում են սահմանել մթերքի վրա։

Ըստ կայքի՝ սկզբնապես այսպիսի մշակաբույսերը պլանավորված էր ստեղծել Աֆրիկայի քաղցած և աղքատ երկրների համար։ Սակայն հենց այդ երկրները մի քանի տարի առաջ արգելեցին գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի ներմուծումը՝ հավանաբար համարելով, որ քաղցած մնալն առավել անվտանգ կլինի առողջության համար։

Ինչպես ընտրել բնական լոլիկ

1. Արտաքին տարբերություն։ Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն ավելի երկար են թարմ մնում, դրանց վրա միջատներ չեն նստում, սրանք հաճախ իդեալական ձև են ունենում։ Եթե տեսնում եք փայլուն և պարզապես իդեալական ձև ունեցող լոլիկ, ապա գերադասելի է շրջանցել այն։ Բացի այդ՝ կտրատելիս գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները չեն կորցնում իրենց ձևը և հյութ չեն արտազատում։

2. Մակնշում։ Արդեն շատ երկրներում ԳՄՕ պարունակող բանջարեղենն ու մրգերը նշում են 4-անիշ կոդով, իսկ օրգանական մրգերն ու բանջարեղենը, այդ թվում՝ լոլիկը, նշվում են 5 թվից բաղկացած կոդով։ Ընդ որում, այդ թիվը միշտ սկսվում է 9 թվից։ ԳՄՕ պարունակող բանջարեղենի դեպքում այս միշտ սկսվում է 8 թվից։

Շատ եվրոպական երկրներ արդեն իսկ արգելեն են ԳՄՕ պարունակող մթերքը։ Ցավոք, միակ մթերքը, որ դեռևս չի հաջողվել գենետիկորեն մոդիֆիկացնել, հնդկաձավարն է. այդ պատճառով կարող եք այն գնել առանց վախենալու։

168.am/blog

Այս նյութը դիտել են - 10738 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook