USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ֆրեզնոյի հայ համայնքը կրկին գործով ապացուցում է, որ հայաստանաբնակ և արցախաբնակ մեր հայ ժողովուրդը մենակ չէ ...
2016-09-08 23:46:00
Տպել Տպել

Այս տարի ևս, հոկտեմբերի 1-ից 14-ը, Ֆրեզնոյում Հայաստանի Պատվավոր Հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, 28 հայ և օտարերկրյա բժիշկներ մեկնելու են Հայաստան (Երևան և Գյումրի) և Արցախ՝ բժշկական և վիրահատական օգնություն ցուցաբերելու հայ ժողովրդին, ինչպես նաև լրացուցիչ վիրահատական վերականգնողական միջամտություններ ձեռնարկելու Ապրիլյան պատերազմից առաջ և հետո վիրավորված, մեր սահմանները պաշտպանող հերոս զինվորներին և նրանց ընտանիքներին:

Հոկտեմբերի 1-ին մնացել են հաշված օրեր և Ֆրեզնոյի հայ համայնքը կրկին գործով ապացուցում է, որ հայաստանաբնակ և արցախաբնակ մեր հայ ժողովուրդը մենակ չէ և իր թիկունքին ունի սրտացավ ֆրեզնոբնակ եղբայրներ և քույրեր, ովքեր անկարելին կարելի դարձնելով՝ պատրաստ են իրենց բռունցքները միավորել և մի փոքր թեթևացնել նրանց վերքերը և բուժել սպառնացող հիվանդությունները:

Ֆրեզնոյի առատաձեռն ազգային, մշակութային և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ նվիրատուների շնորհիվ, Ֆրեզնոյի Հայ Բժշկական Առաքելությունը իր հետ կտանի մեծ քանակությամբ դեղեր, բժշկական պարագաներ և բարձրորակ սարքավորումներ (ակնահատակի ախտորոշիչ նկարահանող սարքեր, լապարոսկոպիկ վիրահատությունների ամբողջական համալիր, էկոգարտիոգրամաներ, էլեկտրոգարտիոգրամաներ, վիրահատական զանազան գործիքներ, օֆտալմոսկոպներ, օտոսկոպներ, պուլսոքսիմիտրներ և այլն):

Ֆրեզնոյի հայ բժշկական առաքելությունը իր ուսերին է կրում անցած տարվա ընթացքում վաստակած մեծ փորձառությունը՝ 505 բուժզննում, 16 վիրահատություն, 90 ատամնաբուժական ծառայություն, 26 մանկաբուժական ծառայություն, 87 ընդհանուր բուժզննում և 302 այլ բաժանմունքային ծառայություն ՀՀ 6 մարզերում և Երևանում:

Բայց այս թվերը շատ քիչ են համեմատած թե ինչքան ավելի արդյունավետ այս բժիշկները կարող են աշխատել: Նախորդ տարի շատերը տեղեկացված չէին առաքելության մասին, ինչի պատճառով խնդրում ենք ձեր հնարավորությունների սահմաններում տարածել մեր թիմի ժամանման լուրը և օգտագործել այս հնարավորությունը ձեր առողջական խնդիրները լուծելու համար:

Հիշեցնենք, որ բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիրահատական, բացարձակ ԱՆՎՃԱՐ են: Հիվանդի գրպանից ոչ մի գումար չի գանձվում: Ավելին՝ յուրաքանչյուրը ստանում է առնվազն մեկ ամսվա դեղեր անմիջապես բուժումից հետո:

Բուժում ստանալու համար ոչ մի թղթաբանություն կամ մրցութային գործընթաց առկա չէ: Պետք է կապ հաստատել Ֆրեզնոյում ՀՀ Պատվավոր Հյուպատոսարանի հետ, նշանակել օր, ժամ և վայր, և ներկայանալ:
 Փոստ [email protected]
Հեռախոս- 559 374 6461
Ֆեյսբուքում պաշտոնական էջ-https://www.facebook.com/TheHonoraryConsulateofArmeniainFr…/ Ստորև ներկայացնում ենք բժկական մասնագիտությունների ցանկը՝
Ներքին հիվանդությունների մասնագետներ (ինտերնիստ)
Ատամնաբույժներ
Մանկաբույժ
Նեոնատոլոգ (նորածնաբանություն)
Վիրաբույժ
Նյարդաբան
Դիմածնոտային վիրաբույժներ
Գաստրոէնտերոլոգ/Հեպատիտ C 
Մանկաբարձ-գինեկոլոգներ
Ակնաբույժ
Բոլոր բժիշկները Կալիֆոռնիայում հայտնի և մշտապես պահանջված մասնագետներ են:

Այս նյութը դիտել են - 13648 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook