USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 20 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
2026-04-20 03:34:00
Տպել Տպել

Տիկին Մարիաննա Ղահրամանյան,

Սույն նամակով պաշտոնապես դիմում եմ Ձեզ՝ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու, ինչպես նաև՝ տեղեկացնում եմ կուսակցության պատասխանատուներին, ներառյալ Նարեկ Կարապետյանին։

Չնայած Ձեր զբաղվածությանը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ Ձեր անմիջական պարտականությունների շրջանակում է մտնում հանրային դաշտում կուսակցության անվան և խորհրդանիշների օգտագործման վերահսկումը։ Մասնավորապես՝ այն դեպքերը, երբ անհատներ, Ձեր լոգոն օգտագործելով, հանդես են գալիս հրապարակային հարթակներում և թույլ են տալիս իրենց վիրավորական, վարկաբեկող ու զրպարտչական արտահայտություններ մարդկանց հասցեին՝ ներխուժելով նրանց անձնական կյանք և փորձելով խեղել նրանց հեղինակությունը։
Հատկապես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ռուսաստանաբնակ թամադա, կաթ մածուն գովազդող, գրագիտության հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող Էդգար Համբարձումյան անունով անձի գործունեության վրա, ով պարբերաբար անցնում է անընդունելիի բոլոր սահմանները՝ հրապարակայնորեն վիրավորելով և թիրախավորելով մարդկանց, և այդ ամենը ներկայացնում է Ձեր կառույցի շահերի շրջանակում։
Այս առնչությամբ պահանջում եմ հստակ և հրապարակային պարզաբանում.
Արդյո՞ք տվյալ անձը՝ թամադա Էդգար Համբարձումյանը հանդիսանում է Ձեր թիմակիցը կամ աջակիցը։ Եթե այո՝ ներկայացրեք համապատասխան հիմնավորումներ և դիրքորոշում։ Եթե ոչ՝ ապա ինչո՞ւ մինչ օրս որևէ իրավական քայլ չի ձեռնարկվել՝ կանխելու Ձեր կուսակցության անունն ու խորհրդանիշը նման կերպ օգտագործելու և հանրությանը մոլորեցնելու փաստը։
Ձեր լռությունը կամ անգործությունը տվյալ իրավիճակում ընկալվում է որպես անուղղակի հանդուրժում և պատասխանատվության բաժնեկցում։
Նշեմ նաև, որ եթե նման վարքագիծը շարունակվի և համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրային դաշտում լիովին արդարացված կլինի նույն տրամաբանությամբ ուշադրության կենտրոնում պահել Ձեր կուսակցության ներկայացուցիչների, այդ թվում՝ ղեկավար կազմի և նրանց հետ առնչվող անձանց գործունեությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական հարթություններում։
Այն հանգամանքը, որ Ձեզ հետ անմիջական կապ հաստատելը գործնականում անհնար է դարձել, ստիպված եմ այս ձևաչափով հրապարակային կերպով փոխանցել իմ դիրքորոշումը։ Սպասում եմ հստակ, պատասխանատու և առանց երկիմաստությունների արձագանքի։
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ընդգծում եմ հետևյալը․եթե Դուք մինչ այս պահը տեղեկացված չեք եղել նշված անձի՝ Էդգար Համբարձումյանի գործողություններից, ապա պարտավոր եք նախաձեռնել համապատասխան իրավական գործընթացներ՝ պարզելու և կանխելու այն անձանց գործունեությունը, ովքեր օգտագործում են Ձեր կուսակցության լոգոն և Սամվել Կարապետյանի անունը՝ հանրությանը մոլորեցնելու, մարդկանց վարկաբեկելու և անձնական հարձակումներ իրականացնելու նպատակով։
Վերջին շրջանում վերոնշյալ անձի ակտիվությունն ակնհայտորեն աճել է, և նրա հրապարակային ելույթներում նմանատիպ վարքագիծը դարձել է առավել ինտենսիվ ու համակարգված, ինչը առավել է ծանրացնում Ձեր՝ որպես պատասխանատու կառույցի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը։
Սպասում եմ Ձեր անհապաղ արձագանքին։
Հարգանքով՝
Լրագրող, Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 243 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook