USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատմական հայրենիքին օգնելու հարցը բժիշկ Րաֆիի համար առաջնային է
2016-11-29 21:51:00
Տպել Տպել

«Հեշտ է դուրսը նստել և մեղադրել, դա ճիշտ գործ չէ: Պետք է ըմբռնել, թե ինչ դժվարություններ կան ներսում», - ամերիկյան Cleveland Clinic հսկայական հիվանդանոցների ցանցի անեսթեզիոլոգիայի բաժնի փոխնախագահ Րաֆֆի Ավիթսյանը պատմական հայրենիքը դրսից քննադատողներից չէ:

Փորձառու անեսթեզիոլոգ, Ավիթսյանը ոչ միայն անվճար դասախոսություններ է կարդում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, վերապատրաստում հայ բժիշկներին և օգնում ավելի շատ կյանքեր փրկել, այլև ամերիկյան Cleveland Clinic-ի աջակցությամբ ամերիկահայ գործարարների հետ միասին Քլիվլենդից Հայաստան բժշկական օգնություն ուղարկում:

Պատմական հայրենիքին օգնելու հարցը բժիշկ Րաֆիի համար, հենց այսպես են նրան անվանում Քլիվլենդում, անհրաժեշտություն է:

Պարսկաստանում ծնված, Կանադա տեղափոխված և վերջապես, Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Րաֆֆի Ավիթսյանը համոզված է, պատմական հայրենիքի կարոտն աննկարագրելի մի զգացմունք է.

«Ավելի շատ ես այդ զգացմունքը զգում քո մեջ, այդ երազանքը զգում, որ մի տեղ է եղել, որ ինձ նման են եղել և դեռևս կա: Երբ տեսնում ես, շատ ես ուրախանում, հրճվում ես: Ես չեմ կարող բացատրել եւ երեւի նրանք, ովքեր Հայաստանում են ապրում, նրանք չեն կարող այս զգացմունքը գգալ:

Առաջին անգամ, երբ ես գնացի Հայաստան, ինձ համար շատ հետաքրքիր էր, չեմ կարող զգացմունքը բացատրել, թե ինչպես էր, որ ես զգում էի, թե ամենն ինձ նման են, ամենը նույն մտածելակերպն ունեն, նույն ուտեստներն են սիրում, նույն ձեւի են ուզում խոսել»:

Այս նյութը դիտել են - 132881 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook