USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դարչին և մեղր. հրաշալի միջոց՝ օրը սկսելու համար
2016-08-21 02:33:00
Տպել Տպել

Մասնագետների պնդմամբ՝ մեղրը հրաշալի կերպով բուժում է մի քանի հիվանդություններ, իսկ դարչինի հետ համադրելիս՝ այն կարող է իսկական «զենք» դառնալ վիրուսների, բարձր խոլեստերինի և շաքարի դեմ:

Գուցե տարօրինակ հնչի, բայց մեղրի և դարչինի խառնուրդն իսկապես բուժում է գրեթե յուրաքանչյուր հիվանդություն: Լավագույնն այն է, որ երկու բաղադրիչներն էլ կարող եք ձեռք բերել մոտակա խանութից:

Այսպիսով, ի՞նչ է բուժում այս հրաշք համադրությունը:

Արթրիտ- Մեծ բաժակի մեջ ջուր լցրեք, ավելացրեք 2ճ/գ մեղր և 1թ/գ դարչինի փոշի: Ստացված խառնուրդը խմեք օրական 2անգամ՝ առավոտյան և երեկոյան: Կանոնավոր օգտագործման դեպքում կբուժեք քրոնիկ արթրիտը:

Ստամոքսի ցավեր- Դարչինի հետ համադրելիս՝ մեղրը կարող է բուժել ստամոքսի ցավերը: Կանոնավոր կերպով օգտագործեք այս հրաշք համադրությունը՝ ստամոքսի խոցը վերացնելու համար:

Սրտի հիվանդություններ- Մեղրի և դարչինի մածուկ պատրաստեք: Տարածեք մեկ կտոր հացի վրա և կանոնավոր կերպով կերեք առավոտյան: Այս համեղ նախաճաշը կնվազեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու կկանխարգելի սրտի կաթվածը:

Իմունային համակարգ- Դարչինի և մեղրի համադրությունը՝ կանոնավոր օգտագործելու դեպքում, կլավացնի իմունային համակարգն ու կպաշտպանի օրգանիզմը վիրուսներից ու բակտերիաներից:

Մրսածության դեպքում- Եթե մրսել եք, 1 ճաշի գդալ մեղրը խառնեք քառորդ թեյի գդալ դարչինով, ստացված խառնուրդն օգտագործեք 3 օր շարունակ: Սա կբուժի մրսածությունը, քրոնիկ հազը:

Բերանի տհաճ հոտ– 1 ճաշի գդալ մեղրն ու մեկ թեյի գդալ դարչինը խառնեք իրար և ստացված խառնուրդը խմեք առավոտյան: Սա կօգնի թարմ պահել բերանի խոռոչն ամբողջ օրվա ընթացքում:

Խոլեստերին- 2 ճ/գ մեղրին ավելացրեք 3 թեյի գդալ դարչին: Այս խառնուրդը խմելուց 2 ժամ անց խոլեստերինի մակարդակը կնվազի 10%-ով:

 Լիլիթ Հարությունյան

168.am

Այս նյութը դիտել են - 8466 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook