USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 26 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
2026-08-26 22:02:00
Տպել Տպել
Գուցե մենք երբեմն շատ արագ ենք անցնում մարդկանց մեղադրելուց առաջ։ Գուցե նախ պետք է սահմանենք մեր օգտագործած բառերը։
Ո՞վ է ժողովուրդը։ Ո՞վ է ընտրողը։ Ի՞նչ է քաղաքական մանդատը։ Ո՞վ է ներկայացուցիչը։ Ո՞վ է նախկինը։ Ո՞վ է ներկան։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է կոնկրետ ինչի համար պատասխանատու։
Որովհետև եթե այս պարզ սահմանումները չկան, քաղաքական խոսքը շատ արագ վերածվում է մի բավական հարմարավետ խաղի, որտեղ բոլորը խոսում են ժողովրդի անունից, բոլորը գիտեն, թե ժողովուրդն ինչ է ուզում, բոլորը մեղադրում են նախկիններին, ներկաները արդարանում են ապագայով, իսկ ժողովուրդը մնում է մեջտեղում՝ լսելով, թե իր անունից ինչ են ասում։ Երբեմն նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ ժողովուրդը սեփական ձայնի օգտագործման համար պետք է նախապես թույլտվություն ստանա իր իսկ անունից խոսողներից։
Գուցե ժամանակն է, որ քաղաքական գործիչը մի փոքր ավելի հաճախ ասի ոչ թե՝ «Ժողովուրդը պահանջում է», այլ՝ «Ես կարծում եմ»։ Գուցե սա ավելի համեստ է հնչում։ Բայց, տարօրինակ կերպով, նաև ավելի ազնիվ։
Որովհետև «ես կարծում եմ»-ի համար պատասխանատուն պարզ է։ Իսկ «ժողովուրդը պահանջում է»-ի դեպքում միշտ կարելի է մի փոքր սպասել, մինչև ժողովուրդը հայտնվի և հաստատի, որ իսկապե՞ս հենց դա էր պահանջում։
Գուցե ընտրողն էլ մի օր սկսի ասել ոչ թե՝ «Ես այս մարդուն եմ ընտրում», այլ՝ «Ես այս ծրագրին եմ ընտրում։ Իսկ եթե դու չկատարես այն, հաջորդ անգամ քեզ չեմ ընտրի»։
Այդ ժամանակ քաղաքականությունը կամաց-կամաց կդադարի անձերի շուրջ պտտվելուց և կսկսի պտտվել պատասխանատվության շուրջ։
Բայց այստեղ մի փոքր խնդիր կա։ Պատասխանատվությունը մեր քաղաքական բառարանում կարծես ամենաանհարմար բառերից մեկն է։ Այն չունի այն հարմար հատկությունը, ինչ «նախկինը»։ «Նախկինը» շատ օգտակար բառ է։ Կարճ է, հասկանալի է և, ամենակարևորը,՝ մեղավորի պատրաստի հասցե է։
Իսկ պատասխանատվությունը հասցե չունի, եթե դու ինքդ չես տալիս այն։
Եվ եթե մենք շարունակենք ամեն ինչի համար մեղավոր փնտրել անցյալում, ապա, երևի, մի օր ստիպված կլինենք հասնել մինչև ամենասկիզբը։
Այդ դեպքում առաջարկում եմ ժամանակ չկորցնել։ Անմիջապես կազմել քննչական հանձնաժողով։ Ադամին և Եվային հրավիրել հարցաքննության։ Իսկ Օձին՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնել։
Որովհետև, եթե ամեն ինչ այդքան վաղուց է սկսվել, ապա մեղավորը, ամենայն հավանականությամբ, հենց Օձն է։
Օձը Եվային խաբեց։ Եվան Ադամին ներգրավեց։ Ադամն էլ, երևի, չկարողացավ ժամանակին ասել՝ «Սա իմ գործը չէ»։
Եվ ահա այստեղից արդեն ամեն ինչ կասկածելիորեն ծանոթ է։ Սխալ որոշում։ Մեղավորի փնտրտուք։ Պատասխանատվության փոխանցում։ Իսկ վերջում՝ մի համոզիչ բացատրություն, թե իրականում ամեն ինչ սկսվել էր ուրիշի օրոք։
Այս տրամաբանությամբ մերօրյա քաղաքական գործիչներին կարելի է նույնիսկ մի փոքր հանգստացնել.
«Պարոնայք, այլևս մի մեղադրեք նախկիններին։ Գործը շատ ավելի հին է։ Սկսենք Օձից»։
Եվ այստեղ, կարծում եմ, հասնում ենք մեր հետաքննության ամենակարևոր բացահայտմանը։
Օձը ոչ իշխանական է եղել։ Ոչ ընդդիմադիր։ Ոչ նախկին։ Ոչ ներկա։ Չի ունեցել նախընտրական ծրագիր։ Չի խոստացել բարեփոխումներ։ Չի մեղադրել նախորդ իշխանությանը։ Չի հայտարարել, որ իրավիճակը ժառանգել է ծանր վիճակում։ Չի ասել, որ ևս մի քիչ ժամանակ է պետք։
Օձը պարզապես Օձ էր։
Եվ, որքան գիտենք, իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի հայտարարել. «Մենք ժառանգել ենք այս իրավիճակը»։
Ահա սա արդեն իսկապես հազվագյուտ համազգային կոնսենսուս է։
Ոչ իշխանություն։ Ոչ ընդդիմություն։ Ոչ նախկին։ Ոչ ներկա։
Օձը պարզապես Օձ էր։
Տասնամյակներ շարունակ միմյանց մեղադրելուց, հակադարձելուց, պատասխանատվությունը փոխանցելուց և ժողովրդի անունից տարբեր բաներ հայտարարելուց հետո գուցե վերջապես գտնենք այն միակ մեղավորին, որի հարցում կարող ենք համազգային համաձայնության գալ։
Օձի քաղաքական պատկանելությունը պարզ է։ Անկուսակցական։
Գործունեության տարիները՝ անհայտ։ Կապերը՝ կասկածելի։ Գործի նյութերը՝ «Ծննդոց»-ից։ Վկաներ՝ Ադամ և Եվա։
Գլխավոր մեղադրանք՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ ուրիշի վրա պատասխանատվությունը փոխանցելու նախադեպ ստեղծելը։
Այսպիսով, եթե մեր քաղաքական տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ, կարելի է նույնիսկ նոր կարգախոս առաջարկել.
«Ոչ նախկին, ոչ ներկա. գտեք Օձին»։
Իսկ եթե վաղը որևէ մեկը հայտարարի, թե մեր բոլոր խնդիրների արմատը գալիս է ավելի վաղ ժամանակներից, խնդրում եմ՝ չզարմանալ։ Գուցե հաջորդ փուլում արդեն հատուկ հանձնաժողով ստեղծվի՝ պարզելու, թե Օձին ո՞վ էր քաղաքականապես ուղղորդում։
Ո՞վ էր նրա խորհրդականը։ Ո՞վ էր ֆինանսավորում նրա քարոզարշավը։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ էր նրան նշանակել ծառի վրա։
Այստեղ արդեն կարելի է իսկապես լուրջ պետական մոտեցում ցուցաբերել։
Հետո, բնականաբար, պետք է պարզել՝ արդյոք Օձը միայնակ էր գործել, թե ուներ գործընկերներ։
Եթե պարզվի, որ ունեցել է, քաղաքական դաշտը վերջապես կկարողանա մեզ առաջարկել իր ամենասիրած ձևակերպումը.
«Օձերի նախկին իշխանությունը»։
Իսկ եթե նույնիսկ այդ գործով էլ չստացվի պատասխանատվության վերջնական հասցեն գտնել, մի անհանգստացեք։
Մեզ մնում է ապագան։
Ապագան, ի դեպ, մեր քաղաքական կյանքի ամենաապահով վայրն է։ Այնտեղ դեռ ոչ ոք սխալ չի գործել։ Ոչ ոք չի ձախողվել։ Ոչ ոք պատասխանատվություն չի կրել։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ միշտ կա ևս մի փոքր ժամանակ։
Ուրեմն, այսօրվա քաղաքական վերլուծության ամենամեծ ձեռքբերումը գուցե այն չէ, որ վերջապես պարզեցինք՝ ով է ժողովրդի անունից խոսում։ Գուցե նույնիսկ այն չէ, որ հասկացանք՝ ով է նախկինը, ով՝ ներկան։
Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երկար քաղաքական քննարկումներից հետո կարողացանք գտնել մի բան, որի շուրջ, կարծես թե, բոլորս համաձայն ենք։
Ժողովուրդը՝ վիճելի։ Իշխանությունը՝ վիճելի։ Ընդդիմությունը՝ վիճելի։ Նախկինը՝ վիճելի։ Ներկան՝ վիճելի։ Պատասխանատվությունը՝ հատկապես վիճելի։
Իսկ Օձը՝ գրեթե միաձայն մեղավոր։
Սա, բարեկամս, արդեն կարելի է անվանել հայկական քաղաքական կյանքի ամենահուսալի կոնսենսուսը։
Հիմա կարելի է մի փոքր հանգստանալ։ ԱԺ նիստերը թող մի փոքր առանց մեզ շարունակեն իրենց պատմական առաքելությունը։
Մենք էլ առայժմ Օձի գործը կդնենք սեղանին։
Թղթապանակի վրա մեծ տառերով կգրենք.
«Շարունակել հետաքննությունը»։
Իսկ ներքևում՝ փոքր տառերով.
«Պատասխանատու անձը դեռևս պարզված չէ»։
Բայց, եթե հանկարծ որևէ մեկը հարցնի՝ իսկ ո՞վ է մեղավորը, մենք արդեն գիտենք պատասխանը։
Օձը։
Գոնե այս հարցում կարող ենք հանգիստ լինել։
Համազգային կոնսենսուսը պահպանված է։

Այս նյութը դիտել են - 117 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook